bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahisbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahis
ԳրաԴաշտ Սաթենիկ Մկրտչյան

Սաթենիկ Մկրտչյան․ Ընտրյալը

20.10.2020

Երբ նա արդեն մե՜ծ՝ երրորդ դասարանցի մի մեծ տղա էր, ամառվա կեսին գլուխը գլխաշորով ծածկած՝ տանից դուրս եկող տատին ասել էր.

-Տատ ջան, կարելի՞ է՝ ես էլ քեզ հետ գամ:

-Իհա՛րկե, բալես,- քնքշանքով պատասխանել  էր տատը,- իհա՛րկե, մանավանդ որ, ինձ անվտանգ կանցկացնես խաչմերուկները: Կարող ես, չէ՞:

-Բա ո՜նց, ես մեր դասարանի ամենաճի՜շտ անցնողն եմ, ամենաճի՜շտ…

Եվ տատը ժպտացել էր՝ «ամենաճի՜շտս», բայց մի բան հիշելով.

— Միայն թե,- ասել,- միայն թե՝ հարցրու մայրիկիդ:

Տղայի՝ երկու տարեկան քրոջով զբաղված մայրը՝ առանց դուրս գալու ննջասենյակից.

— Կարող ես գնալ,- էր ասել,- գոնե չես խանգարի:

Ու գնացել էին՝ տատը՝ թոռան՝ փոքրիկ տղայի թաթիկի նման ձեռքը, իսկ թոռը՝ տատիկի՝ փոքրիկ աղջկա ձեռքի նման ձեռքը պի՜նդ բռնած…

Եվ այդպես՝ իրար պինդ բռնած, մեծանում էին տատ ու թոռ, երբ…

Երբ մի օր էլ մայրը հոգնած ասել էր.

— Ամոթ է, ամո՜թ, մեծ տղա ես ու երեխի նման՝ արդեն քանի օր է…

— Ինչուուո՜ւ -, ձայնն ավելի էր բարձրացրել «մեծ տղան»,- ինչու դու լաց չե՞ս եղել, երբ քո տատն է…

— Իհա՛րկե, ո՛չ: Երբ իմ տատը մահացավ, ես արդեն քո տարիքի՝ մեծ աղջիկ էի՝ վեցերորդ դասարանցի մի մեծ աղջիկ:

— Ու չէի՞ր… 

— Ու չէի՛: Ես գիտեի, որ երբ մարդիկ մեծանում են… Շա՜տ են մեծանում, այդ ժամանակ…

— Իմ տատը մեծ չէ՜ր… Եվ ոչ էլ… Եվ ոչ էլ շա՜տ մեծ էր իմ տատը… Իմ տատը իմ ընկե՜րն էր… 

— Ահա թե ի՜նչ, ուրեմն՝ քո ընկե՞րն էր… Ի՞նչ է, դու ուրիշ ընկերներ չունե՞ս…

— Ու-նե՜մ, բայց… Բայց իմ շատ հար-ցե-րի՜…,- տղան խորը-խորը շունչ էր քաշել, որ կարողանա խոսել,- բայց իմ շատ հարցերի միայն տատիկս էր կարողանում պատասխանե՜լ… Ու հետո… Ու հետո, ես էլ ընկերներիս էի պատասխանում, ու նրանք զար-մա-նո՜ւմ էին, որ ես այդքան բա՜ն գիտեմ…

— Ահա թե ինչ,- հետաքրքրված թե զարմացած՝ ասել էր մայրը,- ահա թե ինչ:- Եվ ապա,- լա՛վ, հանգստացի՛ր,- էր ասել,- հանգստացի՛ր, իսկ եթե ուզում ես, գնա ընկերներիդ մոտ…

Անսպասելիությունից շշմած՝ տղան լռել էր, ապա՝ փոքր-ինչ հանգստացած.

— Իսկ կարելի՞ է՝ գնամ Արամենց,- հարցրել:

Մեղմացած մայրը գլխով էր արել՝ իհա՛րկե: Ու տղան, վերարկուն հագնելով, ձեռքը պարզել էր դռան բռնակին, բայց մայրը՝ մի բան հիշելով.

— Մի րոպե,- էր կանչել,- մի րոպե:

Եվ տղան ձեռքը ետ էր քաշել ու սպասել լռությամբ:

Վերջապես տատի սենյակից դուրս էր եկել մայրը՝ ձեռքին ինչ-որ փաթեթ.

— Սա մի տեղ կդնես:

-Դա ի՞նչ է:

-Տա՛ր, քո գործը չէ՛: Համ էլ՝ չգիտե՛մ:

-Բա որ չգիտես, ինչո՞ւ չես նայում, ու ես էլ ինչո՞ւ պիտի տանեմ կամ ո՞ւր պիտի դնեմ…

-Շատ ես խոսում,- զայրացել էր մայրը,- շա՛տ ես խոսում. քեզ ասացին՝ տա՛ր ու մի տեղ դի՛ր: Վե՛րջ:

Բայց տղան՝ մոր խոսքերից երևի մեկ վայրկյանում իսկապես մեծացած վեցերորդ դասարանցի որդին, անսպասելիորեն համառել էր, ու համառ էր նրա 

հարցական հայացքը, որ հանդիպել էր լուռ հրաման արձակող մոր՝ տա՛ր — խոժոռ 

դեմքին: Մեկ քայլ ետ գնալով՝ սկսել էր բացել լրագրի փաթեթը:

— Քեզ ասացին՝ տա՛ր,- տղայի ետ գնացած քայլի չափով առաջ էր եկել մայրը,-  տա՛ր: 

Բայց տատի սենյակից դուրս բերված փաթեթը,- «Տա՜տ»,- կարծես տաքացրել էր տղայի ձեռքերը: «Սա ի՞նչ է»,- նա այլևս ետ-ետ չէր գնացել և բացել էր փաթեթն ու… 

— Բայց սա…,- կակազել էր,- բայց սա,- ու քիչ էր մնացել նորից… բայց զսպելով իրեն…,- սա, ախր…

— Ոչ մի՝ «ախր»…,- ընդհատել էր մայրը,- ամեն տեղից մի բան գտնում, տուն էր բերում…,- ակնարկելով հավերժորեն հեռացած  իր սկեսրոջն ու որդու տատին՝ հոնքերն էր խոժոռել մայրը,- ասացի՝ տա՛ր:

-Նա՜… Նա ոչ մի տեղից էլ ոչ մի բան չէր գտնում ու տո՜ւն բերում, ու սա էլ…

-Սա՝ ի՛նչ:

-Ու սա էլ,- տղան արդեն մորը չէր լսում,- ու սա էլ… փո-ղո-ցից գը-տած ամեն բան չէ՜,- արդեն քիչ առաջվա ցավոտ լացով հեկեկացել էր տղան,- սա՜…,- ու համբուրել փաթեթի միջից հայտնված Խաչելության աջ ու ձախ մասերին գամված Հիսուսի ափերը…

Եվ մայրը.

-Գժվեցի՞ր, ա՛յ տղա,- գոռալով,- գժվեցի՞ր,- նետվել էր առաջ,- ինչ իմանամ՝ որտեղների՜ց…

-Սա՜,- դեռ հեկեկացող տղան չէր կարողացել խոսել,- սա՜…

-Դա՝ ի՞նչ:

-Տա-տըս՝ ձեռ-քե-րը վա-ռե-լո՜վ… սա,- դար տևած րոպական լռությունից հետո,- տատս,- ասել,- տատս սա հանեց եկեղեցու բակում վառված «Տեառնընդառաջի» խա-րույ-կի՜ց…,- հեգել ու հիշել էր դեռ նոր կրակին տրված խարույկից ջահել սարկավագի դուրս բերած՝ երևի իր տատի նման ուրիշ տատերի… (և այն օրը ոչինչ չհասկացած՝ միտքը հիմա պայծառացել էր միանգամից.  անմիջապես հիշել  էր ներքև ընկած մարդու համար տատի հոգոցը. «Ուրիշ մարդիկ չեն լինում, բալե՜ս»-ը՝ այն վերագրելով տատին. «Ուրիշ տատեր չեն լինում, տա՜տ  ջան»…) …ուրիշ տատերի՝ իրենց ձեռքերի ու սրտերի ջերմությունը փոխանցած խունացած «ԱՂՈԹԱԳՐՔԻՆ», մեկ-երկու հնատիպ սրբապատկերներին, համրիչին, ապա և՝ տատի՝ արդեն բորբոքված խարույկից, ձեռքերը վառելով, դուրս քաշած փայտյա նրբաքանդակ ու լաքով պատված Խաչելությանը և… 

Առանց նայելու իր պահանջը կրկնել ցանկացող մորը՝ դուրս էր եկել տանից ու քայլել՝ չիմանալով դեպի ուր, և վերջապես իրեն հայտնաբերել իրենց «Հայորդյաց տան» պարտեզում ու նստել իր սիրած խնձորենու տակ…

            Երկար էր նստել, ապա զանգել դասընկերոջը՝ կգա՞ս մեր պարտեզ…

            Ու երբ ընկերն ասել էր՝ այո, մի բան հիշած տղան նրան խնդրել էր հետը մի մուրճ ու մեխ բերել…

-Լավ,- առանց հարցնելու պատճառը, հո հենց այնպես չէ՞ր ուզի, պատասխանել   էր ընկերը,- շատ լավ…

            Եվ…

            Եվ իրենց՝ վեցերորդ դասարանցու հասակի ու ձգված թևերի բարձրությամբ՝ Խաչելությունը՝ իր մետաղյա օղակով, մեխել էին ծառի բնին…

            Եվ երբ մեխել-վերջացրել էին ու, մի քանի քայլ հետ գնալով, դիտում էին իրենց աշխատանքի արդյունքը, հայտնվել էր եկեղեցու քահանա ու տղայի հոր դասընկեր Տեր Ավետիսը, և.

— Չե՞ք ամաչում,- մռայլված և ոչ բարձր, ոչ էլ ցածր ձայնով,-  չե՞ք ամաչում,- կրկնել,- ինչո՞ւ եք ծառին ցավ պատճառել,- ու, շրջվելով դեպի տղան,- վաղը աքցան կբերես ու… թե չէ՝ ես ինքս…- ու շրջվելով՝ հեռացել՝ տղաների ականջներում 

թողնելով իր՝ հազարապատկված արձագանքով. «Չե՞ք ամաչում»-ը…

            Ամոթահար ու կարկամած, կարմրա՜ծ նայել էին միմյանց, բայց…

Բայց ամոթահար ու կարկամած, կարմրա՜ծ՝ չէին մտածել աքցան բերելու մասին, ու դրա փոխարեն՝ երկու-երեք օրը մեկ վազել էին պարտեզ՝ տեսնելու, թե հոգսաշատ Տեր Ավետիսը հո…

*

Իսկ ծառը, կողքի ծառերից առաջ անցած, մեկ ամառվա ընթացքում այնքա՜ն էր բարձրացել ու ներքևի ճյուղերն էլ այնպես փռել աջ ու ձախ… չորս կո՜ղմ, որ Տեր Ավետիսին, Խաչելությունն իջեցնելու համար, երևի բացվող սանդուղք էր պետք լինելու…

            …Յոթերորդ ուսումնական տարվա կեսին իրենց երկիր էր ներխուժել անտանելի բացիլը և… 

Բոլորին ինքնամեկուսացրե՛լ:

Սակայն դա էլ չէր խանգարել, որ տղաները՝ դիմակներով ու ձեռնոցներո՜վ, միասին կամ առանձին-առանձի՜ն, վազեն այցելության Խաչին ու ծառին, որն արդեն իշխում էր ամբողջ պարտեզի վրա…

Եվ, չգիտես ինչու, հանկարծ ամբողջները թողած ու կեսերով չափել սկսած ժամանակի ամառվա կեսին, միտումնավո՞ր, թե պատահաբար, չորացած խոտերին շպրտված ծխախոտի չհանգցրած քնթուկով սկիզբ առած փոքրիկ կրակը հանկարծ գրավել էր «Հայորդյաց տան» պարտեզը և ծխով պատել կապույտ երկինքն ու… բո՜թը՝ որպես դժոխքից դուրս պրծած սև իրականություն՝ վառվում է «Հայորդյաց տան» պարտե՜զը, մեկ վայրկյանում պայթել էր թաղի գլխին, ու… մարդիկ՝ խմբերով, մոռացած ամեն վտանգ… հիվանդությո՜ւն, խելակորույս վազել էին դեպի… սև մոխիր շաղ տվող և հրդեհաձիգի կատաղությամբ այսուայնկողմ շպրտվող կարմիր բոցերը… 

Ու հանկարծ, չգիտես՝ ինչպե՜ս… հարյուրավոր մարդկանց հայացքներն ուղղվել էին երկու լաց լինող ու խելակորույս վազքով այսուայնկողմ նետվող պատանիների վրա: 

— Երեխե՜ք ջան,- բոլորի բերան դարձած մի մարդ անօգուտ փորձում էր կանգնեցնել նրանց,- երեխե՜ք ջան, հանգստացե՜ք:

Սրանից պատանիներն ավելի էին հուզվել և արդեն… բարձրաձայն լաց եղել, նրանց մրոտված այտերի վրայով հոսող արցունքները, սպիտակ առվակներ գծելով, իջել էին դեպի վիզ, դեպի վերնաշապիկներ, դեպի՜… անվերադարձ կորուստներն իր վրա կրող հայրենի հո՜ղ…

Ապա՝ ամենավերջո՜ւմ… 

Երբ կամաց-կամաց հեռացե՜լ, ցրվել էին հազարավոր հարցականներով ծանրաբեռ մարդիկ ու հրշեջ մեքենաները. ո՞վ, ինչպե՞ս, ինչո՜ւ… 

Երբ արդեն փրկելու ոչինչ չկար այլևս, և տեսնելու՝ ոչինչ… միայն՝ մոխի՜ր, մոխի՜ր, ու ծառերի՝ դեպի ծխապատ երկինք կարկառված ձեռքերի կմախքնե՜ր… դեռ հեկեկացող պատանիներից մեկը դիմել էր մյուսին.

— Ա-րի գը-նա՜նք…

Բայց.

—  Դու գնա,- էր ասել մյուսն ու փորձել տիրապետել ինքն իրեն,- դու գնա, ես մի քիչ էլ կը-մը-նա՜մ…

— Լա՜վ էլի…

— Գնա՛, խնդրում եմ,- ասել էր՝ կարծես հենց նոր տատին «վերջին ճանապարհ» ուղեկցածի նման,- դու գնա… Ես մի քիչ էլ կմնամ…

-Լա՜վ,- խնդրանքի պատասխանը լռությունն էր եղել:

Մոխի՜ր, մոխի՜ր, համատարա՜ծ մոխիր, որի վրա երբեմն-երբեմն ճռթճռթալով ընկնում էին այրված ճյուղեր…

Հետո դա էլ դադարեց, և տղան քայլեց դեպի իրականությունից դուրս

հայտնված անհայտություն, որտեղ… ցանկանում էր գտնել… տատի Խաչը, և որտեղ նրա հոգնած ու ծանրացած կոպերը չպիտի թույլ տային աչքերին տեսնել հոգու և սրտի ձայնով իր կողքին հայտնված իր երկու՝ հոգևոր և մարմնավոր հայրերին…

Եվ…

-Վաղո՞ւց ես այստեղ, Ավե… Տե՛ր Ավետիս,- հարցրել էր այդ ամբողջ սև իրականության մեջ հրաշքով կանաչ մնացած օազիսում իր կանաչ խնձորենին ոտքերով ու ձեռքերով գրկած-նստած ու գլուխը ծառի բնին հենած-քնած որդու հայրը՝ Արտակ դասընկերը, նույն կանաչ օազիսում՝ քիչ հեռու նստած քահանային,- վաղո՞ւց ես այստեղ:

Եվ Տեր Ավետիսը բարձրացրել էր գլուխը, նայել որդուն վերջապես գտած հոգնած հորն  ու.

-Ո՛չ,- պատասխանել,- ոչ ավելի վաղ, քան քո որդին, որից ես՝ անմիտս, հանիրավի պահանջում էի աքցանով հանել ծառին մեխած Խաչելությունը:

Ապա՝ երկար լռելուց հետո՝ նոր արթնացածի հայացքով ցույց տալով պատանուն.   

-Արտակ,- ասել էր խնդրանքով,- Արտակ, նրան տուր ինձ. նա լավ հոգևոր հայր կդառնա:

-Ի՞նչ ես ասո՜ւմ,- անակնկալից խռովված՝ Տեր հորն էր նայել նրա նախկին դասընկերն ու  որդու հայրը,- ի՜նչ ես ասում, չէ՞ որ նա իմ միակ տղա զավա՜կն  է…

-Ինչ կա՞ որ,- նա լավ քահանա կդառնա, կամուսնանա ու նաև լավ երեխաների հայր կդառնա…

-Իսկ եթե…- ասել ու վախեցած խոսքը կիսատ էր թողել Արտակ հայրը,-իսկ եթե…

Վաղեմի դասընկեր և հոտի հովիվ Տեր Ավետիսը, հայացքը որդուց՝ հոր, 

ապա խնձորենու բնով մինչև լուսնի լույսով ողողված Խաչելություն սահեցնելով ու

կարծես նոր միայն վերադառնալով ներկա, ժպիտով լրացրել էր ընկերոջ չասածն ու իր ասելիքը.

-Իսկ եթե չամուսնանա, Հա՛յր կդառնա բոլորիս…

No Comments

Leave a Reply