maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Սաթենիկ Մկրտչյան

Սաթենիկ Մկրտչյան, «ՏԻՏԻ»

17.03.2021

 

Մութն ընկնելուն պես սարերի ու դաշտերի՝ «չոլերի՜» քողտիկ ներխուժածը՝ ոտքով ստուգելով իր սովորական անկյունում՝ քրջերի վրա կուչ եկող, աշխարհից անտեղյակի ներկայությունը.

— Գնա՛,- էր գոռացել:

Չերևացողն անկյունից նայել էր իր անքուն ու տառապալից գիշերների դահճի սև ուրվագծին ու չէր հասկացել, թե ուր պիտի գնա…

Իսկ գոռացողը կրկնել էր.

— Գնա՜… 

Եվ աշխարհից ու ինքն իրենից մոռացվածը դարձյալ չէր հարցրել, թե՝ ո՞ւր պիտի գնա, ինչպե՞ս, ինչո՞ւ…

Բիրտ անասունի մեջ մա՞րդն էր հանկարծ արթնացել, թե՝ իրենից էլ վայրագից փախած՝ իր կատաղությունն էր թափում…

Ու փալասների վրա կուչ եկածն ավելի էր կուչ եկել…

— Գը-նա՜,- չէր հանգստացել բամբ ձայնի տերը և խանձողը չախմախով կպցնելով՝ նայել էր ոտքերի մոտի անտերունչ ու չձևավորվող մարմնին, տառապալից դեմքին… Աչքերի՜ն. «մեռած» դեմքի վրա կենդանի մնացած մի զույգ… Խելքամաղ անո՜ղ աչքերին ու.

— Գը-նա՜… Չե՞ս լսում… ես չեմ կարողանա քեզ պաշտպանել,- (ումի՞ց և ինչի՞ց էր իրեն պաշտպանելու իր միակ հոգեառը),- եթե՜ մինչև լույս չհասնես մոտիկ գյուղի փախստական գյուղացիների հետևից, առավոտյան քեզ կտոր-կտոր կանեն ինձ ատողները… քո՛ պատճառով՝ ինձ ատողները՝ ինչ կարևոր է՝ մերոնք, թե… ձերոնք,- ու դարձյալ…

— Գը-նա՜,- գոռացել,- գը-նա՜…

Մի՞թե գնալու տեղ ուներ. իր կամքից անկախ՝ անհիշելի ժամանակներ առաջ անհավատի ճանկերում հայտնված երեխայից երևի արդեն վաղուց ձեռք քաշած ու մոռացա՜ծ… գուցե ողջ չմնացա՞ծ… Կամ գուցե, ըստ սրա՝ նույնպես փախստական դարձած՝ հեռու կամ մոտ հարազատները…

Ո՞ւր, մի հարցնող լինի՝ ո՜ւր…

Ու հանկարծ մղկտացել էր մարմինը, մղկտացել էին լլկված աղիները. «Փախի՜ր, եթե հոգուցդ ես ձեռք քաշել, գոնե… Գոնե՝ մե՜զ խղճա… Փախի՜ր»:

«Ո՜ւր…»:

— Վե՛ր կաց,- դեմքին իջած ապտակն առաջինը չէր, բայց՝ որպես վերջին՝ հազարավո՜ր ու սպանի՜չ… «Երանի՜…»:

Եվ ձեռքից քաշելով՝ դուրս էր գցել քողտիկից.

— Ռադդ քաշի՜…

Հյուծված այտերի վրայով հոսել էին արցունքները, և չէր կարողացել վայրի գազանի երեսն ի վար շպրտել. «անհավատ շո՜ւն», որ տարիներ առաջ լացից ձայնը կտրված ու սրա թևի տակ՝ իբրև՝ իր, իբրև՝ կապոց, չգիտես՝ ուր և չգիտես՝ ինչու տարվող երեխայի համար թալանված տունն ու երիտասարդ ամուսնու խողխողված մարմինը թողած՝ «գետինները ճանկռտող» մայրն էր գոռացել շուն–մարդու հետևից. «անհավատ շո՜ւն…»:

Եվ անհավատ շունը, քացով խփելով մոր բերանին ու առանց ետ նայելու՝ նետել էր ատամների արանքից.

— Ձենդ, ղանջղ…- ու մի հայհոյանք, որ մինչև վերջ չհասկացավ,- ձե՜նդ, կմորթե՛մ…

Ու հիմա՜… Դուրս շպրտված շան լակոտի նմա՜ն, որ չգիտեր, թե մտքում ինչ լեզվով էր լաց լինում և ինչ բառերով`»անհավատ շո՜ւն «,- հեկեկում…

Ու հիմա.

— Եթե մինչև լույս չհասնես հարևան գյուղի գյուղացիների հետևից`քեզ կտոր-կտոր կանեն ինձ ատողները,- ու դարձյալ գոռա… ոռնացել,- գնա՜…

Լուսնկա կեսգիշերին հեռվում շարժվող կետեր էր տեսել և… Եվ՝ առանց 

մոտենալու, կամ՝ առանց աչքից կորցնելու՝ քարշ եկել դրանց հետևից. «Եթե ձիավոր չեն, ապա… Ապա՜…»: «Ապա»-ն չէր տրվում չարչրկված մտքին, «ապա»-ն անհայտ ճանապարհ էր ու դանդա՜ղ առաջ շարժվող անիմանալի կետեր… «Ապա»-ն… նաև՝ ինքն էր: «Ապա»-ն, որ ոչ անուն ուներ, ոչ լույսի շող, ով նույնիսկ չգիտեր, որ աշխարհում տարիները թվականներ են ունենում և ըստ այդ թվականների՝ արյան բաղանիք իրենց աշխարհում՝ 1915-ը…

***

Երևի ճանաչում էին կամ գիտեին իր՝ շուն թուրքի ղաչաղից առևանգվածի պատմությունը, որ մոտիկ չէին թողնում իրենց, բայց և իրենցից հեռու դրված մի կտոր հացով`իրենց բերաններից կտրած մի բերան հացով, չէին թողնում, որ սովահար… մնա ճանապարհներին`»շներին ու գելերին կե՜ր…»:

Եվ մոխրացած սրտում ցավ չկար, ոչ էլ՝ խղճահարություն կար ինքն իր նկատմամբ, չկար վաղուց մոռացած որևէ հարց, և… ուրեմն`չէր կարող լինել նաև` պատասխան… Խո՜սք չկար մտքում՝ մոռացվա՜ծ, մարդավայել խոսք, որով մի քանի անհաղթահարելի քայլ հեռավորության վրայի մարդիկ հասկանում էին իրար, որով՝ առանց բարձրաձայնելու՝ պաշտպանում միմյանց…

Գիշերներ… Շա՜տ գիշերներ անց վերջապես ուժասպառ հասել էին մի տեղ, ուր, այլևս վախեցած` չէին թաքնվել արևի լույսից, և որտեղ խոնարհվել էին գետնին ու` համբուրելով հողը` լաց եղել իսկական արցունքներո՜վ, իսկական հեկեկոցներո՜վ… 

Եվ, կիսկսելով ինչ-որ բնակավայրից մոտեցած մարդու՝ իրենց պարզված մեկ-երկու բոքոն հացը, դիմացինին «օսմանցուի» ոսկեդրամ էին առաջարկել, բայց հաց բերողը գլուխն էր օրորել ու անձայն հեռացել, որ առանց այն էլ շատ բան տեսած այդ մարդիկ չտեսնեին իր արցունքները…

Այլևս չէին հեռացրել, բայց և, լռության «անթափանց մի քող քաշելով» նրա անցյալի վրա` տվել էին հեռու տեղից` իր որբ մնացած ութ երեխաների համար… 

Որ տարիներ, շա՜տ տարիներ անց՝ աշխարհի չորս ծագերից՝ որպես ութ ուստրեր ու դուստրե՜ր, հավաքվել-եկել էին մի օր իրենց տուն՝ իրենց պահել- մեծացնելու համար բերված… որպես՝ կի՞ն. «Չէ՛, ջանըմ, իրենից՝ ի՜նչ կին…», որպես՝ դայա՞կ. «Իհա՛րկե, ո՜չ. ինքը ո՞ր օրվա դայակն էր…», որպես՝ մա՞յր. «Մեղա՜…»:

Եվ հիշողության դաշտը ավլած-մաքրածն ու գրեթե ոչինչ, նույնիսկ՝ սեփական անունը չպահածը, որ մի օր՝ վազելով՝ մտել էր իր միակ հարևանուհու տուն, թե.

«Հիշեցի, Սիրան ջան, հիշեցի՜…»:

«Ի՞նչը հիշեցիր, ա՛յ Նշխուն»:

Բայց… մոռացած ոչ միայն՝ թե ինչ է հիշել, այլև, թե ինչու է վազել-եկել, Նշխունը հետ էր դարձել մտամոլոր, ու մի քանի օր հետո՝ Սիրանի թախտի ծայրին կուչ եկած՝ հանկարծ վեր էր թռել.

«Սիրան ջա՜ն…- ու չէր ասել, թե բան է հիշել, այլ՝ միանգամից,- Սիրան ջա՜ն, անունս Դշխո՜ւն է…»:

«Գուցե՝ Դշխուհի՞,- մի պահ մտածելով՝ ժպտացել էր հարևանուհին,- գուցե՝ Դշխուհի՞»:

«Ինչ իմանա՞մ,- նորից էր մարել Նշխունի հայացքը,- ի՜նչ իմանամ… »:

Եվ հարևանուհին, այդ որբ ու լքվածի անունը մտապահելով, այն պիտի հասցներ «լսողաց ականջներին» ու պահ տար նրա հողաթմբին՝ «ԴՇԽՈՒՀԻ՜»… 

Եվ հիշողության դաշտը ավլած-մաքրածի ու գրեթե ոչինչ, նույնիսկ՝ սեփական անունը չպահածի… որ մի օր. «Ինչ իմանաս՝ որպես ի՞նչ՝ իրենց տուն մտածի» ութ ուստրերն ու դուստրերը՝ տխո՞ւր, անտարբե՞ր, թե՝ ինչպե՞ս… մտահո՜գ՝ նայելով դրսից ու… երևի՝ ներսից նույնպես՝ ապրելու համար ոչ պիտանի տանը, որի քանդվող առաստաղի ու հատակի հեծանների փտած կտորտանքները հավաքած ու բակի պատի տակ լցրած հարևանուհին չտեսնող… չճանաչո՜ղ հայացքով նայել էր նրանց ու անխոս մտել ներս, որտեղ իր ու ամուսնու պատվիրած նոր ու տանն անհարիր միակ «կահույքի»՝ դագաղի մե՜ջ… Լողացված ու իր՝ հարևանուհու՝ հագին վաղո՜ւց փոքրացած, բայց շա՜տ ներկայանալի շորով պառկածը, որ մի օր. «Ինչ իմանա՜ս՝ որպես ի՞նչ…»: 

Եվ հարևանուհու հետևից մտնելով ներս ու դագաղի կողքերին չգտնելով նման առիթներով եկողների համար դրվող գեթ մեկ աթոռ կամ՝ իրենց հատկացված մի տեղ՝ շվարած կանգնել էին՝ որպես ականատեսը որտեղների՜ց հավաքված ու դագաղի չորս կողմերը «բռնած», խիտ շարքով սեղանին նստած՝ սպիտակ ականջներով ու դագաղի եզրերին դրած սպիտակ թաթիկներով և լուռ հայացքներն իրենց այլևս չկանչողի դեմքին հառած հարյուրավոր… կատուների, որ չլսելով իրենց՝ բոլորին՝ միակ «ՏԻՏԻ»՝ անունով, բայց յուրաքանչյուրին մի հատուկ նրբերանգով՝ «ՏԻՏԻ»՝ նստի՛, բայց նաև՝ «ՏԻՏԻ»՝ խելո՛ք մնա, «ՏԻՏԻ»՝ կե՛ր, «ՏԻՏԻ»՝ դո՛ւրս գնա, կամ՝ «ՏԻՏԻ»՝ ներս արի կանչերը… Իրենց անաղարտ բնազդո՜վ… 

Եվ պատի մոտ մոլոր կանգնածներից մեկը՝ տարինե՜ր… տասը տարի առաջ հորենական տունը վերջինը թողած փոքր դուստրը, ում՝ նշանածը՝ ամուսնությունից կես տարի առաջ փողոցում գտած փոքրիկ՝ առջևի սպիտակ թաթիկներով ու սպիտակ ականջներով`սևուկ ու փոքրիկ մի կատու էր նվիրել իրեն, և որին ինքը մորն էր նվիրել՝ կյանքում առաջին ու վերջին անգամ նվեր ստացած մորը, որ խեղճ-խեղճ ժպտացել էր աղջկան, ապա շոյել կատվին ու նրան նստեցրել թախտին՝ տիտի՜, որ երևի երեք-չորս ամիս հետո իրեն նման սպիտակ թաթիկներով ու սպիտակ ականջներով հինգ-վեց սևուկ ձագեր էր նվիրել իրենց…

Եվ պատի մոտ մոլոր կանգնածներից հենց այդ մեկը՝ ամենափոքր դուստրը, որ վերջինն էր թողել հորենական տունը, ի տես մորը չլքած հարյուրավո՜ր… բացեց բերանը, որ մի խոսք ասի, բայց կարողացավ միայն հեծկլտալ.

-Մա՜, մա-մա՜….

Եվ, որպես՝ արձագանք, լսվեց սրտաճմլիկ ու համահունչ մի.

-Մյա-ա-ա-ա՜…  

No Comments

Leave a Reply