maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արցախ Հրատապ

Շուշիի հերթապահ կապավորը

18.10.2020

Շուշիի ռմբահարումից հաշված օրեր են անցել, բայց այնքա՜ն շատ բան է կատարվել այս ընթացքում տիեզերաշունչ քաղաքում՝ գազանաբարոներին ի հակակշիռ: 

Շուշեցիները ժամանակավորապես լքել են սիրելի քաղաքը, ապաստան գտել Երևանում կամ հայաստանյան այլ բնակավայրերում: Բայց քաղաքում մնացել են իրենց տեսակին ու սկզբունքներին անդավաճան մի քանի խենթեր, հիմնականում՝ տարեց մարդիկ, որոնց ոչ մի արկի պայթյուն չի կարող ստիպել հեռանալ իրենց տուն-օջախից: Մնացել է նաև մի խիզախ կին՝ Շուշիի Խ. Աբովյանի անվան դպրոցի նախապատրաստական խմբի դասվար Նարինե Գրիգորյանը, որն այսօր Շուշիի հերթապահ կապավորի առաքելությունն է ստանձնել և անմար փարոսի նման տունդարձի լուսագիր է ուղարկում քաղաքը լքած բոլոր շուշեցիներին:

Տասը տարի այս կինը հայրենապաշտների սերունդներ է դաստիարակել ու ճանապարհել կյանք: «Այս տարի պատրաստվում էի իմ տասը տարվա շրջանավարտների հետ միջոցառում անել: Իմ միջոցառումները հիմնականում հայրենասիրական թեմայով են լինում, որովհետև ես գիտեմ՝ ինչ բան է պատերազմը»,- ասում է Նարինեն:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Նարինեն եղել է 13 տարեկան թռվռուն, կենսուրախ աղջնակ: Բայց նրան վիճակված էր շուտ ու միանգամից մեծանալ: Նրա սիրելի քեռին զոհվել է 1994 թվականի հունվարի 6-ին: Մահից քսան օր հետո է ծնվել քեռու առաջնեկը: Նարինեն այս ցնցումը հաղթահարել է՝ ինքն իրեն խոստանալով, որ պիտի վառ պահի քեռու և հայրենի հողի համար իրենց կյանքը տված բոլոր հերոսների հիշատակն ու փոխանցի այն իրենից հետո եկողներին: «Ես միշտ իմ աշակերտներին ասում եմ, որ պետք է իմանալ, թե ում կյանքի գնով ենք մենք ձեռք բերել այս հողի վրա ապրելու իրավունքը: Մենք պիտի արժանի լինենք նրանց հիշատակին: Եվ երեխաները մեծանում են այդ ոգով: Պատկերացնո՞ւմ եք, հինգ տարեկան երեխան մոմ է վառում մեր հողի համար զոհվածների հիշատակին, հալված մոմը կաթում է ձեռքին, ձեռքը տաք կաթիլներից այրվում է, նա ձայն չի հանում: Էսօրվա փոքրիկ արցախցին այդ ոգով է մեծանում»:

Այսօր թե՛ իր տան բնակելի հատվածում, թե՛ նկուղում սրբապատկերներով ձևավորված անկյուն է ստեղծել Նարինե Գրիգորյանը, որտեղ աղոթում է ոչ միայն պատերազմի դաշտում մաքառող իր ամուսնու, երկու որդիների, այլև հայրենի հողի պաշտպան բոլոր զինվորյալների համար: Ոգևորված պատմում է, որ դուրս է եկել փողոց ու ամայացած, գրեթե անմարդաբնակ դարձած Շուշիում իրեն մոտեցել է անծանոթ մի երիտասարդ ու խաչ նվիրել:

Նախապատերազմյան կյանքի գեղեցիկ պատառիկները ջերմությամբ են լցնում Նարինեի հոգին: Նա հրապարակում է դրանք համացանցում և իր ապրումներին հաղորդակից դարձնում հեռու-մոտիկ սիրելիներին: Այս շարքում Ապրիլյան քառօրյային նվիրված ցերեկույթի դրվագներն են, մանուկ շուշեցիների երգ-ճռվողյունը Ղազանչեցոց եկեղեցու բակում: 

Պատերազմական սարսափների մասին պատմում է իբրև առօրեական կենսակերպի. «Դուրս եմ եկել այգի՝ լոբի հավաքելու, «կամիկաձեն» եկել է վրաս, տեղիցս չեմ էլ շարժվել: Մի հինգ րոպեից մերոք խփեցին: «Վիդեոն» էլ ունեմ»: 

Հասկացա՞ք. «կամիկաձեն» պտտվում է գլխավերևում, իսկ արցախցի կինը լոբի է հավաքում, «վիդեո» նկարում, հետո էլ լուսանկարում իր այգու լոբու թփերն ու ստացած բերքը: 

Հարցնում եմ՝ եկեղեցո՞ւմ էինք, երբ ռմբահարված սրբավայրում բելգիահայ թավջութակահար Սևակ Ավետիսյանը Կոմիտաս էր նվագում: Պատասխանում է, որ իրենց տանից երևում է Ղազանչեցոցը: Երբ թավջութակահարին տեսել է եկեղեցու բակ մտնելիս, տարակուսել է. «Էն ո՞վ է, ի՞նչ պարկ է ուսին դրած տանում»: Հետո համացանցից է իմացել, թե ինչն ինչոց է:  

Գտնվելով սարսափի էպիկենտրոնում՝ Նարինեն ինքն է հուսադրումի ու լավատեսության խոսք հղում. «Սա մեզ համար նորություն չէ: 32 տարի այս վիճակում ապրում ենք: Ճիշտ է, հիմա լարված օրեր են, բայց մեզ ոչինչ չի վախեցնի: Մենք՝ արցախցիներս, ուժեղ ենք, հպարտ ենք մեր տղաներով: Ինչպես մինչև հիմա հաղթել ենք, էլի հաղթելու ենք: Ու փոքրիկներին էլ պիտի ներշնչենք էս հավատը: Ես իմ աշակերտներին խոստացել եմ, որ հայկական դրոշը կրկին պիտի ծածանենք Ղազանչեցոց եկեղեցու բակում: Ամեն ինչի մենք կդիմանանք, միայն թե զոհ չլինի: Մենակ էդ ենք խնդրում Աստծուց»:

Մենք ևս այդ ենք խնդրում և հավատում անմնացորդ, որ Աստված հուսախաբ չի անի մեզ նաև այս անգամ: Մանավանդ որ այսօր, Թուրքիայի ու Ադրբեջանի մոլագարների կողմից հրադադարի հերթական պայմանավորվածությունն արհամարհելուց հետո հռնդացող մահաշունչ աղմուկին ի հակակշիռ՝ վերստին ղողանջել են Ղազանչեցոցի ավետասփյուռ զանգերը: 

Ցերեկույթ՝ նվիրված Ապրիլյան քառօրյային

Շուշիում գեղեցիկ միջոցառում էր կազամերպվել, որին մասնակցում էին նաև զինվորներ❤ արցախցի փոքրիկներն ու զինվորները միասին պարեցին 🥰Դիտարժան ….

Geplaatst door Armine Mkrtumyan-Sahakyan op Zondag 23 februari 2020

Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարինե Գրիգորյանի անձնական արխիվից

No Comments

Leave a Reply