maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobet girişjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ Զավեն Բեկյան

Սիրամարգը ՝ ռենտգենյան ճառագայթների տակ

09.06.2024

                                       

Հունական առասպելները որքան էլ որ գեղեցիկ (Խորենացին հանդիմանում էր, կարծեմ, իր մեկենասին, թե՝ ի՜նչ ես հունական գեղեցիկ առասպելները թողած, տարվել պարսկական տխեղծություններով․․․), այնուամենայնիվ, «հակաէսթետիկ մուտանտներ» են ստեղծել- Մինոտավրոսը՝  նույն ինքը մարդացուլը, Գորգոնը՝ «օձախառն, օձագիսակ» կինը, Այծամարդը, և ամենանշանավորը՝ Կենտավրոսը՝ «ձիամարդը»։ Բայց մի՞թե մարդն ինքնին կենտավրոս չէ, նա «մոնտաժված» է կենդանական հիմքի վրա, բայց կենդանուն տրամագծորեն հակադիր մի էություն է ներկայացնում իրենից։ Մարդն այն է, ինչ ԱՆԱՆՎԱՆԵԼԻԻ ՍՈՒԲՍՏԱՆՑՆ է ԱՅՍՏԵՂ։ Սֆինքսի մի հանելուկ-հարց է, որին ոչ մի էդիպ-փիլիսոփա ի զորու չէ պատասխանել․․․ Բայց ԵՐԿԻՐՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ  նա այլ տեսք ու կերպարանք չէր կարող ունենալ, որովհետև իր գոյությունը Բնության հետ կապելու և գոյատևելու համար նա «կենդանական բազիս» պիտի ունենար․․․ Ես երբեմն «սրբապիղծ» մտքեր եմ ունենում- մարդն էությամբ հրեշտակատիպ է, բայց ինչո՞ւ է ստորակարգ բաղադրություններից բաղկացած՝ տհաճ կենսաբանական «գործառույթների զոհ» դարձած- քրտնարտադրություն, միզաարտաթորանքային և սեռական ակտեր և այլն, բայց իսկույն էլ ինքս ինձ հարցնում եմ․ «Արարչի փոխարեն (մեղա՜) դու ավելի լավ ի՞նչ կարող էիր ստեղծել, որ կարողանար համատեղվել ֆլորաֆաունայական երկրային միջավայրի հետ․․․»։

Այսպիսով, մարդը մի յուրահատուկ կենտավրոս է, նաև արվե՛ստ արտադրող կենտավրոս, արվեստն ու գիտությունը՝ որպես «զվարթնական պրոդուկցիա»․․․

Հիմա տեղի է ունենում մի բան, որ կարելի է անվանել հիշյալ «հրեշտակային պրոդուկցիայի» (արվեստի և գրականության մասով)  «ձիականացում», այսինքն դրանցում սկսում է գերակշռել մարդ-կենտավրոսի «ձիաբաժնի» արգասիքը։ Այսօր գնալով դժվարանում է բեմի վրա պատկերացնել․․․ նորօրյա Փափազյան ու Շեքսպիր, հանդիսատեսին ավելի շատ հրապուրում են գռեհիկ, հակաէսթետիկ «ղդիկները», նաև՝ գրականության մեջ։ Այսօրվա «նաղդահար», պրագմատիկ մարդը ոչ թե Գեղեցիկի կարիք է զգում, այլ․․․ ինչ-որ սեռախանգարվածի էմոցիոնալ- «արվեստական» քորի․․․Շեքսպիրի ռոմեոջուլիետական Սիրուն փոխարինելու է գալիս պրագմատիկ «սիրով զբաղվելը»։

 Այսօր արվեստն ու գրականությունն այս «հանգրվանին» են գնում- «էքսպերիմենտի տակ է» Սիրամարգ թռչունը,- այս թռչնին չորս կողմից ողողում են ռենտգենյան ճառագայթներով, որ տեսնեն «մեջն ինչ կա», ավելին՝ փետտում են փետուրները, որ տեսնեն՝ տակն ինչ կա․․․ Վերջում պարզում են (կամ կպարզեն), որ խորքում Սիրամարգը կազմված է․․․ ընդամենը  ծռտոտ աղիներից․․․ Քանզի «Սիրամարգ»  ասելով միշտ մարդկությունը հասկացել է հենց այդ թռչնի փետուրները, փետուրների գեղեցկությունը, քանզի արվեստ ասելով միշտ հասկացել ենք ԳԵՂԵՑԻԿԸ, որն աստվածային է, և ոչ մի էդիպ-իմաստասեր ի զորու չէ նրան որևէ բացատրություն տալ․․․

Զավեն Բեկյան