Հովհաննես Թումանյանի մետաֆիզիկական հայացքի մի ուրվագիծ

                         Հենց սկզբից ասենք, որ Բացարձակ Ոգու ընկալումները Թումանյանի պարագայում դուրս են սովորական կրոնական ըմբռնումների դաշտից։ Իհարկե, որպես հայ քրիստոնյա նա պատշաճ հարգանք է ունեցել հայ առաքելական եկեղեցու հանդեպ, բայց և ունեցել է հանճարի լայն ու խորը տեսադաշտ՝ այնպիսին, որ չպարփակվեր զուտ

Գրեթե օրագրային հիշողություններ անցյալ դարի 90-ականների սկզբից

 (գրեցի այս պահին ԲՈՒՆ TV-ով ցուցադրվող այդ մութ ու ցուրտ տարիների մասին մի ֆիլմի ազդեցության տակ) Առավոտյան արթնանում եմ, ինչ-որ սառը պահածոյով նախաճաշ, որից սիրտս խառնում է։ Ավանից հասնում եմ ոտքով «մասիվ», գնում եմ աշխատանքի, հաջողվում է մի ոտքս դնել տրոլեյբուսի ոտնակին, բայց

«Ադաթ կար սակայն էն մութ ձորերում․․․»

 Թումանյանի չքնաղ բանաստեղծություններից մեկը՝ «Պատրանքը»․․․ Տեսիլք և տեսիլքի պես էլ մոգական․ Վեր է կացել էն սարումՄեր Չալակը իր թևից.Գընում է մութ անտառում,Քաջ ախպերըս ետևից։ Զրընգում են նըրանք խորԷն անտառում կուսական.Ես կանչում եմ նորից նոր,Ինձ թըվում է, թե կըգան… Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանքՄեր

Զավեն Բեկյան․ Ուշադրության   ներսուզյալ  վեկտորը

Տեսարանը բավականին ծանր է, իսկ դրա նկարագրությունը՝ գուցե հակաէսթետիկ։ Խոսքը մեռնողի կամ գիտակցությունը կորցնողի (ժամանակավորապես մեռնողի) աչքերի հետ կատարվողի մասին է — ակնագնդերը շրջվում են, բիբերը գրեթե անհետանալու վրա են, սպիտակուցի գեհենական մշուշն է ծփում․․․ Կենսաբանորեն դա պարզ բացատրություն ունի ՝  ակնակապիճ մկանները

Հոգու ոդիսականն առ յուր  հանգրվանային Իթաքե

                           Պլատոնն իր «քարանձավաարտացոլանքային» տեսության մեջ ասում է, որ մենք գտնվում ենք իրական՝ իդեական կամ ռացիոնալ աշխարհի ստվերային անդրադարձի կամ իռացիոնալ աշխարհի միջավայրում։ Լավ, ընդունենք դիտարկվող միջավայրը որպես այդպիսին, բայց այդ դեպքում ի՞նչ կարգավիճակում է դիտարկողը՝ Հոգին՝ ԱՅՍՏԵՂ։ Եթե Հոգին ևս մի ԱՅԼԻ

Լույսի պատկերումների նմուշներ պոեզիայում

    Լույսի պատկերային արծարծումները հայ պոեզիայում հնուց եկող, ավանդական են, ընդ որում՝ այդ պատկերումները շատ դեպքերում ոչ միայն լույսի ֆիզիկական, «բնաիրային» կերպն են նշում, այլև հոգևոր բնույթն են խորհրդանշում։ Քանզի լույսը երկակի բնույթով է գոյում աշխարհում՝ ֆիզիկական լույսը և Հոգևոր լույսը, որ տեսանելի

Զավեն Բեկյան, Եզրին

                 Չգիտենք՝ ՎԵՐՋԻՆ  ՊԱՀԻՆ ինչ է կատարվում։ «Կլինիկական տարածները» բոլորն էլ  նույն բանն են նկարագրում՝ «լույս թունելի վերջում» և այլն։ Ժողովրդի մեջ ավելի շատ տարածված է այն կարծիքը, որ ԱՅԴ  ՊԱՀԻՆ մեռնողները մեռյալների անուններ են տալիս- մեռյալ հարազատները և այլ ընկեր-ծանոթներն ասես կանչում

 Մի նրբերանգ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական հայացքի ներկապնակից

             Հրանտ Մաթևոսյանի ջղաձիգ հայացքը փորձում էր համադրել, մի տեսադաշտի բերել Երկնայինն ու Երկրայինը։ Խիստ, սուր հայացքով զննում էր կյանքը, կյանքի առեղծվածը, նույնքան դիպուկ ու սուր լեզվով, իմաստասեր գրողի անսպասելի գտած դիտանկյուններից տալիս էր իրականության «գրառենտգենյան» պատկերը ու միշտ միտված էր Երկնքի, «խղճի պոստուլատներով»