bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
ԳրաԴաշտ Վարդան Հակոբյան (Արտո)

Սովորական առավոտ կամ անկրակ-անբոց հաղորդակցություն

10.05.2022


            Ամեն առավոտ արթնանալիս աչքերը փակ էր պահում, որպեսզի գոնե վերջին տեսած երազը հիշի, ու ամեն անգամ էլ վերհիշելիս թվում էր, թե ինչ-որ շատ կարևոր մանրուք է պակասում, որն անկարող է հիշել։

            Շաբաթը երեք օր, աչքերը դեռ փակ, ձեռքը երկարեցնում էր աջ, որպեսզի շոշափի Մարիին, բայց միշտ էլ դատարկ էր գտնում սիրուհու անկողինն ու խոհանոցից եկող ձայներից գլխի էր ընկնում, որ իրեն շուտով նախաճաշի կհրավիրի։

            Ամեն լույս օր փորձում էր անկողնուց վեր կենալուց առաջ որևէ աղոթք հիշել,  որպեսզի օրը հաջող լինի, բայց չէր ստացվում. երբևէ համբերություն չէր ունեցել որևէ անհասցե-անօգուտ բան սովորելու։ Միջահասակ էր, շեկին խփող շագանակագույն մազերով, աչքերի գույնը՝ առավոտյան խաժ, երեկոյան՝ կանաչ. դեմքն իրեն առավոտները հաճելի էր թվում, երեկոները՝ անհրապույր. թիկնեղ չէր, բայց պինդ կազմվածք ուներ։

            Երեսունը դեռ չէր լրացել, բայց երբ սափրված չէր, քառասունամյաjի տպավորություն էր թողնում։ Կանայք անտարբեր չէին իր հանդեպ, բայցև իրենք առաջին քայլը չէին անում. ինքն էլ բավարար ծույլ էր բազմազանության ձգտելու համար։

            -Սուրճ կխմե՞ս,- իր անընդհատությունը տղամարդու կյանքում հաստատելու համար հարյուրերորդ անգամ նո՛ւյն ձևով նո՛ւյն հարցն էր տալիս միայն գլուխը ննջասենյակ մտցրած Մարին։

            — Թե տաս,- ո՛չ հրամայական, ո՛չ խնդրողական հնչեցրեց խոսքը, իբր կաս՝ լավ է, չլինես՝ վատ չի լինի, ամեն ինչ ինքդ որոշի՛ր։

            — Արդեն եփել եմ,- իբր՝ ինքս եմ որոշում անելիքս ու ոչ միայն սուրճի խնդրում։

            -Գիտեմ,- ասել է թե՝ համաձայն եմ, դրանք խաղի ի՛մ հաստատած կանոններն են։

            Սովորական հարցերին՝ սովորական պատասխաններ, սովորական առավոտ, կիսատ հիշված երազ, չհիշված-չարտասանված աղոթք, ամուլ սպասում ու ծուլություն։

            Վեր կացավ թե չէ՝  միացրեց մագնիտոֆոնը, փորձեց հարազատ-օտար հնչյուններով լցնել տան ու իրենց դատարկությունը, սակայն նկատելով միայն առավոտյան ոտքերից դուրս եկած ու բուռն գիշերվա հիշողություններն իր ձևում պահող էգի սև գուլպաներն աթոռին՝ իջեցրեց երաժշտության ձայնը։ Վերցրեց դրանք, շոյեց ու հոտ քաշեց, հետո էնպես դրեց տեղը, որ Մարին գլխի չընկնի։ Փորձեց հիշել, թե է՛լ ում գուլպաներն է էդպես շոյել, հետո համեմատեց Մարիի ու նրա նախորդի տոտիկներն ու եզրակացրեց, որ վերջին տարիներին ոտքերի միայն որոշակի գծագիր է դուր գալիս իրեն։

            Վերադարձավ անկողին ու փակեց աչքերը՝ իր բոլոր ընկերուհիների, նույնիսկ՝ միայն մեկ գիշեր ունեցածների ոտքերը հիշելու ցանկությամբ, բայց դուռը ճռռաց, ու տաք սուրճի բույրը քթին հասավ։ Չգիտես ինչու ցանկացավ,որ սուրճն իրեն խմեցնեն, ինչպես երեխաներին՝ կաթը՝ գդալ-գդալ։

            -Մի՛ գնա աշխատանքի,- ասաց՝ աչքերը սուրճի բաժակին սևեռելով, որպեսզի իր վրա չվերցնի Մարիի զարմացած հայացքը։ Հետո հնարավորինս առանց խնդրելու, որպեսզի զգացմունք ցույց չտա, ավելացրեց,- ի՞նչ կլինի որ։

            -Չեմ գնա,- լոկ հետաքրքրությունից խաղարկեց կինը,- կզանգեմ, կասեմ, որ չեմ գնալու։

            -Արի՛, նստի՛ կողքիս,- հայացքը բարձրացրեց կրծքերի ու վզի արանքը, ու զգաց, որ ծառից պոկված տերևի պես տրվել է գետի հոսանքին։ Մտովի, ավելի ստույգ՝ հոգով, իրեն կանգնեցնելու համար օգնություն խնդրեց Մարիից։ Իսկ բերանից ա՛յլ բառեր դուրս եկան,- տղա եմ ուզում ունենամ կամ աղջիկ։

            -Ունեցի՛,- ոչ թե բերանից, այլ հոգուց դուրս եկածին պատասխանեց Մարին ու միայն հետո սկսեց մտածել, թե ինչ ասաց։ Իսկույն էլ սկսեց լուրջ վերաբերվել խոսակցությանը։

            -Ձևը սովորեցրու՛,- խելքի գալով՝ կատակի տվեց ափ դուրս եկած տերևը։ 

            -Հիմա՞,- ափին հավաքված խոտերի, ճյուղերի, տերևների կույտին այրվող լուցկու պես շպրտեց իրեն կինը, իբր միշտ պատրաստ է անկողին վերադառնալ։

            -Հիմա,- ասաց «սպասիր»-ի իմաստով ու մահճակալի մյուս կողմից վեր կացավ, լոգարան գնաց, թեև այնտեղ ոչինչ չուներ անելու։ Ընդմիջում էր հարկավոր. հայելու դիմաց կանգնած ինչ-որ փոփոխություն էր որոնում դեմքին, որ պիտի աննկատ սողոսկած լիներ աչքերի տակը. այս ամենն արդարացնող ինչ-որ փոփոխություն։

            Մարին մոտեցավ հեռախոսին, բայց փոշմանեց ու չվերցրեց լսափողը։ Հագնվեց, աչքերը քսեց՝ իրեն մարտյան կատու պատկերացնելով, ու դուրս եկավ փողոց։ Աշխատելու տրամադրություն չուներ ու հայացքով առիթ էր որոնում հիմնարկ չգնալու համար։ Ափին կույտ դառած չոր խոտերը, տերևներն ու ճյուղերը սկսեցին մխալ… փտած էին ու բոց չէին տալիս։

No Comments

Leave a Reply