maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbetholiganbet girişjojobetcasibombetkomcratosslotbetkanyonbetkanyonbetkanyonbahsegelsahabetpiabellacasinosahabetbahsegeldeneme bonusujojobetjojobet girişextrabet giriş216casibommariobetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobetmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibomsahabetcasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetmatbetjojobetmeritkingjojobetsahabetcasibomholiganbetholiganbetjojobet güncelimajbet
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Թելեթրիփ-3

21.08.2019

Սկիզբն այստեղ

Մաս 6

Թելեթրիփում երկու պուրակ կա՝ հաստաբուն ծառերի և փոքր բուն ունեցողների: Փոքր բնով ծառերի պուրակը  Նրբիրանների է կոչվում, հաստաբուն ծառերինը՝ Գիրուկների պուրակ: Գիրուկների ծառերը տնկած օրից հաստ բնով են, Նրբիրանների ծառերի բները միշտ բարակ են մնում: Տարբեր ծառեր են: Կան հաստաբուն կեչիներ, կաղնիներ, թխկի, հացի, հաճարենի: Եվ կան բարակ ՝ նրբիրա՛ն կեչիներ, թխկի, հացի, հաճարենի… ինչ ուզեք: Պուրակ գնում եք՝ ըստ տրամադրության: Մի կարևոր բան էլ մենք ունենք, որ դուք չունեք: Մեր երկրում այն հագուստը, որ շատ ենք սիրում, երբեք չի փոքրանում: Հագուստը մեծանում է՝ քո մեծանալու հետ: Սա իր ներքին տրամաբանական կապն ունի հաստ ու նիհար ծառերի հետ: Ծառերը մարդկանց պես են: Մեծանում են, երբեմն՝ ծաղկում, երբեմն՝ թևաթափ լինում… Պետք է  ծառերը սիրել, ինչպես մարդկանց, մարդկանց էլ՝ ինչպես ծառերը: Թելեթրիփում միշտ է այդպես, և եթե ծառերի սաղարթն է ավելի խոշորանում, ապա մարդկանց հագուստն է տարիքի հետ մեծանում: Ես երկու տարեկանի կոշիկս հագնում եմ 15 տարեկանում: Ոչ մի արտառոց բան: Եթե մի անգամ մի բանը շատ սիրես, այն միշտ կմնա քեզ հետ՝ ճիշտ կոշիկներիս պես: Եվ ահա… Պապիկիս սպորտային կոշիկները մաշվել էին: Նա դրանք հենց հագնելու օրից չէր սիրել: Եվ այնքան էր քարշ տվել՝ մի տեղից մյուսը գնացել, դրանցով է՜լ պարել, է՜լ վազել… միայն թե շուտ մաշվեին, ու դրանցից ազատվեր:

Պապս ամեն առավոտ վազելու էր գնում: Սկզբում վազում էր Գիրուկների պուրակում, հետո՝ Նրբիրանների: Երևի սկզբում նրան թվում էր, թե ինքը շատ գեր է, իսկ հետո մխիթարվում էր, որ վազելու ընթացքում մի քանի կիլոգրամով թեթևացել է… բայց այդպես չէր: Պապս ամենևին էլ գեր չէր: Նա վազում էր՝ միայն կոշիկները մաշելու համար: Բայց չէր կարողանում շպրտել դրանք… Ինչու՞: Որովհետև նա մեզ նեղացնել չէր ուզում: Մի անգամ ես ու տատիկս նրա տարեդարձին նվիրել էինք այդ կոշիկներն ու… ահա, սկսվել էին  տանջանքները: Պապիկս չէր ցանկանում խոստովանել, որ դրանք իր սրտով չեն: Չէր ուզում մեզ նեղացնել: Բայց երբ տեսնում էինք՝ ինչպես է  հուսահատ նայում այդ կոշիկներին ու հառաչում, մենք էլ նրան հավասար  տանջվում էինք:

Մի առավոտ տատս  ամաններն էր լվանում: Պապս  դուռը բացեց, ներս մտավ:

-Գիտե՞ս , լավ կլինի քեզ չտանջես:

-Չտանջե՞լ, ի՞նչ նկատի ունես,  ջանս,- հարցրեց պապս հևալով:

Նա առավոտյան վազքից էր գալիս ու դեռ մի քիչ հևում էր:

-Դե, ինչո՞ւ ես քեզ տանջում: Ամեն առավոտ վազում ես՝ մեկ Գիրուկներով, մեկ Նրբիրաններով… մեղք չե՞ս:

-Իսկ ի՞նչ ես առաջարկում,- զարմացավ պապս,- չե՞ս տեսնում՝ արդեն քանի կիլոգրամ նիհարել եմ:

-Ո՛չ, սիրելիս,- ձեռքերը գոգնոցով մաքրեց տատս,- դու երբեք էլ գեր չես եղել: Դու վազում ես, որ սպորտային կոշիկներդ մաշես: Եվ չես ցանկանում մեզ այդ մասին ասել, որ չնեղանանք: Բայց միգուցե մենք կոշիկները քեզ բոլորովին էլ այդ նպատակով չէինք տվել:

Պապս ցնցվեց: Անգամ հևոցը կտրվեց:

-Էդ դեպքում ինչի՞ համար են սպորտային կոշիկները,- աչքերը ճպճպացրեց պապս:

-Երբ ես ու Էնդան գնում էինք այս կոշիկներ, ը՜մ, լրիվ ուրիշ բան էինք պատկերացնում…

-Իսկապե՞ս,- զարմացած նայեցի տատիս:

-Այո՛, այո՛, Էնդա՛,-  հաստատակամ ասաց տատս ու ինձ կամացուկ աչքով արեց:

-Այո՜,- ասացի ես,- իհարկե, հիմա հիշեցի…

-Ի՞նչ, ի՞նչ հիշեցիր,- ավելի արագ ճպճպացրեց աչքերը պապս:

-Էնդա՛ , ի՞նչ հիշեցիր,- ժպտաց տատս,- ասա՛:

-Իհարկե, ես հիմա կասեմ: Հիմա կասեմ այն, ինչ քեզ չէինք ասել, որովհետև կարծում էինք, որ դա պարզից էլ պարզ է,-  խնդրանքն աչքերիս նայում էի տատիս, որ նա օգնի ինձ, մի բան բստրի:

-Դե, իհարկե, պարզից պարզ է,- հիմա էլ տատիկն էր նույն հայացքով ինձ նայում,- Գուդդա, դու գլխի չընկա՞ր: Ախր, մենք այնքան հրաշալի բան էինք մտածել: Կարծում էինք՝ անմիջապես կհասկանաս: Դե, ուշադիր նայիր դրանց: Ի՞նչ է, դեռ չե՞ս հասկացել:

Լռություն տիրեց: Պապս երկար նայեց կոշիկներին ու մի քիչ նեղացած ասաց.

-Ո՛չ:

-Տատի՜կ, նա չի հասկացել, պատկերացնո՞ւմ ես,- ինձ զարմացած ձևացրի:

Տատիկի դեմքը մեկ էլ պայծառացավ: Ես հասկացա, որ նա արդեն գիտի՝ ինչ է ասելու, ու սիրտս տեղն ընկեավ:

-Սիրելի Գուդդա, երբ մենք նվիրում էինք այս կոշիկները, մտածում էինք, որ դու դրանք կտեսնես ու կցանկանաս Էնդայի հետ դրանցից սպորտային փոքրիկ մակույկներ պատրաստել: Իսկ դո՞ւ, իսկ դո՜ւ…

-Ես՝ ի՞նչ,- դեռ չէր հասկանում պապս:

-Իսկ դու վազում ես, Գուդդա պապ: Նվիրեցինք թե չէ,  հաջորդ առավոտից սկսեցիր վազել: Օ՛, վազում էիր այնքան անձնուրաց… վազում էիր Գիրուկների պուրակի ծառերի միջով, ու այնքան նիհար էիր թվում, անհանգստությունից մարում էինք: Հետո վազում էիր Նրբիրաններով, ամենագերն  էիր թվում, և հանգստանում էինք… Վա՛զք, վա՛զք, վա՛զք, այնինչ այս երկու կոշիկը երկու սպորտային մակույկի երազի մարմնացումն են…

Ես հիացա՝ ինչ համոզիչ էր խոսում Բուդդա տատիկը:

-Ու մենք մտածում էինք,- շարունակեցի տատիս հորինած երազը,- որ բոլորս միասին կտանենք ու բաց կթողնենք այս երկու սպորտային կոշիկը գյուղի վերևի գետում:

Լռություն տիրեց: Ամեն ինչ ավելի քան գեղեցիկ էր թվում…

Պապս հաճույքից հալվել էր: Վերջապե՜ս… Նա հասկացել էր՝ ինչպես ազատվի տանջանքից:

-Լավ, գոնե մի ակնարկ անեիք էլի, տնաշեննե՜ր,- մի քիչ ամաչելով՝ ասաց նա:

-Մենք վստահ էինք, որ  ինքդ կհասկանաս,- միաժամանակ ասացինք ես ու տատս:

Այդ օրը մենք տարանք սպորտային կոշիկները Վերևի գետ: Գետն այդպես էր կոչվում, որովհետև հոսում էր գյուղի վերևով: Մենք կոշիկները հանդիսավոր բաց թողեցինք արագահոս ջրերում: Տատս ուրախությունից փայլում էր, պապս մի քանի կաթիլ արցունք գլորեց ու արագ մաքրեց թաշկինակով: Հետո նույն թաշկինակով երկա՜ր-երկար հրաժեշտ  էր տալիս հեռացող կոշիկներին: Երբ դրանք կորան մեր տեսադաշտից, մենք գոհ ու երջանիկ վերադարձանք տուն:  

Մաս 7

Հաջորդ առավոտյան արթնացա փռշտոցից: Մի գլուխ՝ հա-փչի, հա-փչի… Այնքան երջանիկ էի, գիտեի՝ տատիկը լսի թե չէ, ուղարկելու է թթվածնաչափ բժշկի մոտ: «Օ՜, փղե՜ր, աստվածնե՜ր»,- կասեր պապս: Ու գիտե՞ք ինչու էի երջանիկ: Որովհետև ես սիրում եմ բանաստեղծություններ գրել: Դրանից թոքերիդ մի քանի անգամ ավելի շատ է թթվածին հասնում: Ու երբ Թելեթերիփում մեկը փռշտում է, ուղարկում են թթվածնաչափ բժշկի մոտ: Թելեթրիփում թթվածնի պարունակությունը թոքերում ստուգող բժիշկներին անվանում ենք թթվածնաչափ:  Երբ մեկի սիրտը ցավում է կամ հարբուխ ունի, այցելում է թթվածնաչափի: Թելեթրիփի թթվածնաչափ բժիշկը տիկին Ապոլիներն էր: Նա  հատուկ սարքավորումների միջոցով ստուգում էր թթվածնի պարունակությունը թոքերում: Թթվածնի քիչ պարունակության  դեպքում բուժման կուրս էր նշանակում: Սովորաբար բուժումը նշանակում էր՝ հիվանդի նախասիրությունը հաշվի առնելով: Ով  նկարել է սիրում, բժիշկը նոր գույներ, վրձիններ էր առաջարկում: Նվագել սիրողներին՝ լիքը նոտաներ, ազատ պարտիտուրներ դուրս գրում: Գրողներին, գրքսերներին բառերի կույտ էր տալիս: Ես ու պապս նախընտրում էինք հենց դա: Ինչ ասեք, որ բժիշկը չէր նշանակում հիվանդին՝ թանկա, պատմվածք… անգամ վեպ: Պապիկս ամենից շատ ռուբայիներն էր սիրում: Ասում էր՝ դրանից թթվածինն այնքան է շատանում, որ փուչիկի պես կարող ես վեր բարձրանալ: Եվ դա բացարձակ ճշմարտություն էր:

-Հա-փչի, հա-փչի՛…,- իջա աստիճաններով, նստեցի խոհանոցի սեղանի մոտ:

Տատս կաթը խառնում էր կակաոյին և կակաչի թերթիկներին, ու գլուխը գդալին զուգահեռ շարժում էր.

-Ծը՛, ծը՛, ծը՛… Էնդա՛, դու հարբուխ ունես: Հենց այսօր նախաճաշիր ու գնա Ապոլիների մոտ: Այլապես բոլորիս կվարակես:

Ներսս ուրախ թրթռաց, վերջապես այսօր կգնամ բժշկի: Տեսնես ի՞նչ բառեր կնշանակի տիկին Ապոլիները:

-Իսկ գուցե մենք բավարարվենք տունն օդափոխելով, ու ոչ մի վարակ էլ մեզ չի կպչի,- առաջարկեց պապս:

-Ավելի անհեթեթ բան չեմ լսել,- հացը դանակով կտրելու փոխարեն՝ պապիս խոսքը կտրեց տատիկը,- մեր տան պատուհանները երբեք չեն փակվում…

Իր կաթը խմելով՝ պապիկս նայեց տատիս: Պապիկն այնքան էր ուզում մի՜ քիչ, մի՜ քիչ հարբուխ ունենալ, որ առիթը բաց չթողնի թթվածնաչափի մոտ գնալու: Տատս, իհարկե, միամիտ կին չէր: Նա լուրջ նայեց պապիս աչքերին ու ասաց.

-Գիտե՞ս ինչ, ի վերջո, դու կարող ես քառյակներդ կամ հոքուներդ ինքնուրույն էլ հորինել… պարտադիր չէ՝ Ապոլիների բաղադրատոմսով դրանք ստեղծես…

-Ռուբայինե՛ր,- ուղղեց պապս:- Կարելի է այդպես էլ հորինել, բայց երբ  խնդիրդ կոնկրետ է, թևեր ես ստանում՝ մեծ, սպիտակ փետուրներով:

-Դու արդեն ստեղծագորոծում ես,- նկատեց տատս՝ հացին կարագ ու ազնվամորու ջեմ քսելով:

Հետո ինձ նայեց.

-Արագ ավարտիր նախաճաշդ  և՝ ուղիղ թթվածնաչափի մոտ:

Պապս երազն աչքերում նայեց ինձ, իսկ ես սեղանից արագ հավաքեցի ափսեները: Իրականում ինքս էի երազում շուտ հասնել այնտեղ:

-Միգուցե ուղեկցե՞մ Էնդային,- վերջին հույսով հարցրեց պապս:

-Չէ, դու երբեմն անտանելի ես,- վերջանականապես բարկացավ տատս,- պահում ես քեզ երեխայի պես: Վերցրու յուղի ամաններն ու գնա ներքևի բացատ: Լուսատտիկների ջահերի յուղը շուտով կավարտվի: Արդեն քանի օր չենք տարել:

-Օ՜, իհարկե, շատ լավ,- պայծառացավ պապս,- լուսատտիկների ջահերին յուղ տանելը, այո՜, բանաստեղծություն գրելու պես բան է:

Իսկույն վեր թռավ նստած տեղից, գնաց մեր մարագ, որտեղ պահում էինք յուղը: Թելեթրիփում ժամանակ առ ժամանակ լուսատտիկներին յուղ են տանում: Այդ յուղը նրանք լցնում են իրենց փոքրիկ ջահերի մեջ: Լուսաբացին՝ մեր երազների հալչելու հետ, նրանք մարում են իրենց ջահերը: Ու եթե ցանկանում եք վառ երազներ տեսնել, պիտի օգնեք լուսատտիկներին, որ նրանց ջահերի յուղը չվերջանա:

Մինչ պատկերացնում էի՝ պապս ինչ եռանդով է յուղը հասցնելու լուսատտիկներին, ինքս հասա հիվանդանոց: Տիկին Ապոլիները փռշտալու համար ինձ քթախոտ էր տվել  ու հիմա զննում էր թոքերս:

-Հա-փչի՜, հա-փչի՜…,- ես պատկերացնում էի՝ ինչ քնքշությամբ է պապիկը յուղ բաժանում փոքրիկ լուսատտիկներին:

-Հա-փչի,- փռշտում էի ես, ու տիկին թթվածնաչափը գլուխն օրորում էր ճիշտ այնպես, ինչպես նախաճաշի ժամանակ տատս էր օրորում:

Ի վերջո, նա ասաց.

-Էնդա՛, այս պահին թթվածինը քո թոքերում կազմում է երկու ծաղկած ճյուղ, երեք տերև և մեկ բողբոջիկ: Դու գրագետ աղջիկ  ես: Եվ իհարկե, հասկանում ես՝ այդքանը շատ քիչ է: Հիմա ես քեզ բառակույտ կտամ, դու կսկսես աշխատել բաց պատուհանի մոտ: Կարծում եմ՝ ամեն ինչ կստացվի: Հակառակ դեպքում՝ քեզ անտառ կուղարկենք:

Ես ուրախացած գլխով արեցի, իսկ նա սկսեց թղթին գրել.

-Լուսին, ծով, կատու, աղվես, թթենի… այսքանը բավարար է:

Տիկին Ապոլիները թուղթն ինձ հանձնեց: Ես մտա հարևան սենյակ: Նստեցի բաց պատուհանի մոտ: Քամին թռցրեց վարագույրը…  ու ես գրեցի.

«Կատուս կորցրեց իր մլավոցը:
Տխրեց — փնտրեց,
Փնտրեց — տխրեց:
Փնտրեց ծովում ու չգտավ,
Նայեց լուսնին՝ ու չտեսավ…
Մեկ էլ հիշեց, որ թթենուն
երեկ փռեց, թողեց, գնաց:
Ու մինչ կատվիկս կհասներ,
Աղվեսն եկավ, պոչով մաքրեց,
Թութը կերավ ու քաղցրոտվեց,
Կատվին տեսավ ու… մլավեց»:

Հարբուխս միանգամից անհետացել էր: Տիկին Ապոլիները նորից ստուգեց,  արձանագրեց. «Թթվածնի պարունակությունը նորմայի սահմանում է՝ մեկ կաղնու սաղարթ, երեք բալենու ճյուղ»:

-Շնորհավորում եմ,- ժպտաց,- կարող ես հանգիստ գնալ:

Ես երջանիկ ժպտացի ու գրեթե մլավեցի…

Մաս 8

Մեր ծառերի պտուղներում կորիզների փոխարեն տառեր են աճում: Միրգը հասնում է այն ժամանակ, երբ տառը դառնում է բառ: Քաղում ես այն ժամանակ, երբ նախադասություն է դառնում: Հենց երեկ ես «Այգաբացինարտույտներգեց» կերա: Անսահաման համեղ միրգ: Արտաքինից   նուռ է հիշեցնում:  Ծառին  կիսատ-պռատ նախադասություններ էլ են հասնում՝ որդնած  մրգերն են: Թելեֆրիփում, եթե միրգը որդնած է, պարարտանյութ չեն տվել: Սա էլ է Երկրի պես: Բայց երբ  ծառի բողբոջները պայթում են, ու  ծառը բոցավառվում է ծաղիկներով, մեղուները թռչում են նեկտար հավաքելու… Ծաղկից ծաղիկ, ծառից ծառ թռչելով՝ նոր լեզուներ են գոյանում: Զենդո՜ւկ: Շուկայում շրջելիս ինչ միրգ ասեք՝ կարող ես հավաքել. դառնացած մտքերով, քաղցր երազներով… ինքդ ես ընտրում. ինչ տրամադրություն ունես, ըստ դրա էլ գնում ես: 

Մի անգամ մեր շուկայի հայաստանցի տերը եկել էր մեր տուն: Տատս հրավիրել էր նրան հոնապուր ուտելու: Շուկայում առևտուր էր արել՝ կիսատ-պռատ նախադասություններով հոն էր գնել: Խոսքից՝ խոսք, իրար հետ զրույցի էին բռնվել, տատս պարզել էր, որ շուկայի տերը Հայաստանից եկել էր՝ երազներին հասնելու համար: Օ՜, զարմացել էր տատս…  ու կանչել էր նրան մեր տուն՝ հոնապուր ուտելու: Գուցե մի երազանքը կատարվի:

Շուկայի տերը եկավ, ծանոթացավ մեզ հետ: Հետո սկսեց ախորժակով ուտել: Ու հենց սկսեց գդալը լպստել, ես հասկացա, որ ա՛յ հիմա ճիշտ այն պահն է, երբ ուզածս ամեն բան կարող եմ իմանալ:

-Ասացեք, պարոն, ինչպե՞ս եկաք Թելեթրիփ,- հարցրի նրան:

-Մի օր Փակ շուկա, մենք այդ անունով շուկա ունենք Հայաստանում, ձեր կախարդն էր եկել: Չորաթթու էր առնում, թե ինչ… Հագի կոշիկները մատնեցին, որ դրսից է: Խոսքի բռնվեցինք, իմացա, որ Թելեթրիփից է: Ճիշտն ասած՝ շատ երկրներում էի եղել, Թելեթրիփի մասին երբեք չէի լսել: Պառավն էնպես ինձ գրավեց իր պատմություններով, որ մտածեցի՝ գնամ, գուցե մի քանի լավ երազ կատարվի ինձ համար: Շա՜տ համեղ է ձեր հոնապուրը,  շա՜տ…

-Անուշ լինի,- ժպտաց տատս:- Գիտե՞ք, Դուք իմ իմացած միակ մարդն եք, որ կարողացել եք այնտեղից գալ այստեղ:

-Պառավն ինձ ասաց, որ ծուղրուղու կանչել պիտի սովորեմ՝ առնվազն 16 լեզվով: Ինձ մոտ հազար ու մի ազգից մարդ է գալիս, առևտուր անում, ծուղրուղու կանչելը մի մեծ բան չէր: Օ՜, կորիզն ընկավ ինձ: Հոնի կորիզն ընկավ ի՜նձ:

Մենք ծափահարեցինք: Տատս, ինչպես միշտ, մի հոնի կորիզ էր գցել ապուրի մեջ՝ բախտը փորձելու համար: Նա հաճախ է այդպես անում. կորիզը պահում է կարկանդակի մեջ, ապուրի մեջ: «Ով գտնում է, իր երազին կարող է հասնել» ,- ասում է տատս:

-Շնորհավորում եմ,- ասաց պապս,- Դուք բախտավոր եք:

-Հա՛, բախտավոր եմ: Բայց ա՛յ երազներին այդպես էլ չհասա:

-Ինչպե՞ս թե, դրանց հասնելու համար պարզ ձև կա: Բարձրանում ես սար, աչքիդ առաջ լողում են ամպիկներ՝ գունավոր, մեկը մյուսից սիրուն ամպիկներ, ամեն մեկին՝ մի երազ… Ընտրում ես, վերցնում ու գնում քնելու,- հոնապուրի կաթսան շրխկոցով փակեց տատս:- Վստահ եմ, Դուք երբեք սար չեք բարձրացել: Դրա համար էլ չեք գտել ձեր երազը: Լավ երազների համար սա՛ր է հարկավոր  բարձրանալ:

Անկեղծ ասած՝ երբեք չեմ իմացել,- խոստովանեց շուկայի տերը:

-Իսկ դուք մի՛ ծուլացեք, փորձեք: Ա՛յ, մեր պապիկը միշտ այդպես է անում: Բարձրանում է սար, գտնում ուզած ամպն ու գալիս, պառկում քնելու:

-Բայց այդպես հետաքրքի՞ր է… ավելի լավ չէ՞ չիմանալ՝ ինչ երազ ես տեսնելու,- հարցրեց մեր հյուրը:

-Մի կարծեք, թե ամեն մեկն է արժանանում երազի: Թելեթրիփում երազները գալիս են նրանց մոտ, ովքեր բարձր են խռմփացնում: Հենց դրա շնորհիվ է ամենափառահեղ երազները մեր պապիկը տեսնում…

-Հետաքրիր է, ոչ մի անգամ չէի մտածել դրա մասին,- զարմացավ մեր հյուրը:

-Այդպես է,- հաստատեց պապիկը:- Գիտե՞ք ինչ, մի օր թողեք ձեր շուկան, թողեք ամե՜ն-ամեն ինչ ու վաղ առավոտ՝ արևածագին, բարձրացեք սար: Կգտնեք ամենափափուկ ամպիկը, նա ձեզ կբերի ամենասիրուն երազը: Վստահ եղեք:

-Շատ լավ, ասաց մեր հյուրը,- հենց վաղն առավոտ կփորձեմ:

Այդ օրը նա մեզ հրաժեշտ տվեց, գնաց: Անկեղծ ասած՝ ես մեր խոսակցության մասին մոռացել էի: Հաջորդ գիշեր արթնացա բարձր խռմփոցից: «Վա՜յ, պապի՛կ, պապի՛կ»,- բարձը գլխիս քաշեցի ես: Ու մեկ էլ հասկացա՝ մեր տնից չի այդ խռմփոցը: Այդ խրոխտ խռմփոցը մեզ է հասնում մի քանի տուն հեռվից: Խռմփոց՝ հետո սուլոցի ձայն, խռմփոց՝ սուլոցի ձայն: Կասկած չկար՝ մեր հայաստանցին չքնաղ երազներ է տեսնում:

Մաս 9

Իմ տատիկն ամեն օր իր դիմափոշու մեջ մորու մուրաբա էր լցնում: Պապիկիս դա դուր չէր գալիս, որովհետև նա համարում էր, որ մուրաբան անտեղի կորչում է:

-Բուդդա, նորի՞ց մորին փչացրիր,- բարկանում էր պապս:

 -Բայց, սիրելիս, մորին ստեղծված է հենց դիմափոշու համար: Դրանից դու անուշ բուրում ես ու վարդագունում… ավելի ճիշտ՝ մորեգունում,- արդարանում էր տատս:

-Այո, բայց քո մորե թշիկներն ամենից շատ ուրախացնում են մեղուներին: Եվ մեր տունը լցվում է մեղուներով:

-Մեղուները մեր լավագույն բարեկամներն են: Անգամ մորեփոշին թշերիս՝ նրանցից վախ չունեմ:

Տատս  ասաց ու դուրս եկավ սենյակից: Մնացինք ես, պապս և մեղուների բանակը:

-Այս կինն անգամ գորտերի մասին չի մտածում,- հոգոց հանեց պապս:

Եվ նա չէր սխալվում: Ազնիվ խոսք: Մեր բանջարանոցի մոտ մի ճահիճ կար: Այնտեղ շատ գորտեր էին ապրում: Դեռ դանդալոշ դոդոշներն էլ՝ հետը: Ինչո՞ւ դանդալոշ: Որովհետև եթե գորտերը սիրում էին մորու մուրաբա և հաճախ էին մեզ հյուր գալիս, ապա նրանց դանդալոշ հարևանները ծուլանում էին ճահճից դուրս գալ: Կռկռում էին անվերջ.

-Մենք մուռռաաբա ենք ուզում, մոռռիիի ենք ուզում, մոոռռռ ենք ուզում…

Գլուխներս տանում էին… իսկ իրենք տեղից չէին շարժվում:

-Իսկ ինչո՞ւ ե՛ս պիտի մտածեմ պորտաբույծ գորտերի և դոդոշների մասին: Մորին ե՛ս եմ հավաքում, մուրաբան ե՛ս եմ պատրաստում,- հարևան սենյակից լսեցինք տատիկիս փնթփնթոցը…

-Պապ, բայց այս տարի ես եմ պատրաստել,- ցածր ասացի:

-Դե, դու էլ մորու մուրաբան կհյուրասիրես ձեր սիրելի գորտերին,- տատիս կարմրացրած թշիկներով գլուխը հայտնվեց դռան արանքում,- իսկ ես գնում եմ ատամնաբույժի՝ պարոն Սեդրակի մոտ:

-Այս կինը վերջանականապես խելքը թռցրել է,- բացականչեց պապս,- ինչպե՞ս պիտի Սեդրակը՝ այդ պարոն ատամնաբույժը, քաղցրոտ թշերիդ տակից ատամներդ բուժի…

-Իսկ ո՞վ ասաց, որ ես ատամներս բուժելու եմ գնում: Ես պարզապես գնում եմ պարոն Սեդրակին այցելության… Հաջողություն, սիրելիներ: Առա՜յժմ…

Հենց տատս տնից ոտքը դուրս դրեց, դռան զանգակը հնչեց.

-Էս էլ՝ գորտերը,- հոգոց հանեցի ես: 

-Ըհը՛,- պատասխան հոգոց հանեց պապս,- բան ու գործ չունեինք. առանց հյուրասիրության՝ գորտեր պիտի ընդունեինք:

Դուռը բացեցինք: Չէինք սխալվել: Լայն, կանաչ ժպիտներով կանգնած էին գորտերը:

-Բարի օր: Կը՜ռ: Այս գեղեցիկ ծաղիկներով զամբյուղը, կը՜ռ, խնդրում եմ, մեր ու դոդոշների անունից տվեք տիկին Բուդդային: Խնդրում ենք հայտնեք նրան՝ մենք շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար:

-Հատկապես՝ մորու մուրաբայի,- ասաց ամենափոքրիկ գորտուկն ու անուշ կռռաց, թե մռլտաց՝ չհասկացանք:

Այս ասելուն պես գորտերը թողեցին ծաղիկներով զամբյուղն ու չքացան: Մենք շվարած կանգնել էինք դռների արանքում:

-Այ քեզ բա՜ն… պարզվում է գորտերը մռլտում են,- զարմացավ պապս:

-Իսկ ես միշտ մտածել եմ՝ միայն կռռում են,- ավելացրի ես:

-Բուդդան շատ կզարմանա՝ ծաղկեփունջը տեսնի,- բարձր մտածեց պապս:

-Պարոն Սեդրակն էլ՝ նրա կարմիր թուշիկները,- կամացուկ ասացի ես:

Մենք իրար ժպտացինք: Հեռվում լսվում էր գորտերի կռկռոցը: Սենյակում՝ ծաղիկներից վեր, բզզում էին մեղուները:

Մաս 10

Առավոտից հոգսերի մեջ էի: Չէի կարողանում ուշքի գալ: Գլուխս պտտվում էր:  Շուկայում առևտուր էի անում, պիտի հասցնեի դրանք տանել Թելեթրիփի ակումբ, որ չնախատեսված հյուրերիս համար համեղ բան պատրաստեմ: Թելեթրիփում ամեն չորեքշաբթի չնախատեսված հյուրերի օր է: Շաբաթվա մի օրն այդպիսին է. չորեքշաբթին չսպասա՛ծ հյուրերի օրն է: Չես սպասում, իսկ նրանք գալիս են: Ու երբ հարցնում են՝ ինչ ես պատրաստել իրենց համար, «Ե՜րգ»,- պատասխանում ես: Բայց էլ ինչ թելեթրիփցի, որ իր հյուրերին, թեկուզ չսպասված, միայն երգով դիմավորի: Ու ստացվում է այնպես, որ ամեն չորեքշաբթի ամենահամեղ ուտելիքներն են մեր գյուղում պատրաստում: Ես մտմտում էի, թե ինչ կարող եմ պատրաստել, երգից բացի… Եվ, օ՛հ, էդ ինչպես գլխի չէի ընկել… Կպատրաստեմ Երգող Մանուշակի ճաշը: Զենդո՜ւկ: Ինձ հարկավոր են երգափոշի, մանուշակի սերմեր, ձուկ, կաթ, կարագ, մածուն, ջուր, աղ, գորտի կամ ագռավի կռռոց, ալյուր: Բաղադրիչները հիշում եմ, իսկ սարքելը… մոռացել էի: Պիտի գզրոցից հանեմ իմ բաղադրատոմսերի տետրը: Բայց էստեղ էլ մի կրակ կա… Գզրոցից կարող եմ հանել միայն հինգշաբթի օրը: Որովհետև, չգիտեմ ինչու, տատիկս որոշել էր, որ կախարդը կարող է գալ ու գողանալ մեր բաղադրատոմսերի գիրքը: Եվ հիմա  կողպած գզրոցը կարելի է բացել միայն հինգշաբթի օրը: Մնացած օրերին փականը չի աշխատում: Երբ առաջին անգամ իմացա, շատ էի կատաղել: Սա ի՜նչ բան է, սեփական ակումբում չկարողանաս բացել քո իսկ գզրոցը: Բայց տատս անվրդով պատասխանեց. «Էնդա՛, մի՛ նեղացիր: Բաներ կան, որ ժամանակից շուտ բացելն առնվազն անիմաստ է, դրանք միայն հասունանալուց  հետո են լավը դառնում: Նախապես գզրոցներ բացել երբեք պետք չէ»: Ես համաձայնեցի, ու արդեն 1006-րդ անգամ հասկացա՝ տատիկիս հետ չես վիճի: Երբե՛ք:

Հիմա մտածում էի՝ ինչպես պատրասել Երգող մանուշակը ճաշը: Եվ ես որոշեցի: Որոշեցի ոչինչ չմտածել: Որովհետև միշտ այդպես է, երբ մտածելիքդ շատ է, լավ է՝ ոչի՛նչ չմտածել: Ու պատասխանն ինքն իրեն կգա: Ես որոշեցի վերցնել բաղադրիչներն ու  ստեղծագործել… ի վերջո, ի՞նչ վատ բան պիտի լինի: Շա՜տ-շատ, մի հյուրի ստամոքս բաղաձայն երգի: Է՛հ, թող այդպես լինի: Առանց այդ էլ ճաշը կոչվում է Երգո՛ղ Մանուշակի ճաշ: Հիշում եմ, երբ առաջին անգամ տատս այն  պատրաստել էր, ես այնքան ախորժակով կերա, որ ավարտին ստամոքսս քաղցրաձայն ողջունեց: Քաղցրաձայնը՝ քաղցրաձա՜յն, բայց բարձր նոտայով ողջունեց: Ու պապս ասաց.

-Էնդա՜, այդ ինչ անո՜ւշ է  ստամոքսդ երգում, ասես երգող մանուշակի ճաշ կերած լինես:

-Այդպես էլ կա,- ասաց տատս,- ճաշը համեմել եմ  երգափոշով  ու մանուշակի սերմերով:

Հավանաբար սա հուզիչ թվաց, որովհետև հենց տատս դա ասաց, նրա ստամոքսն էլ արձագանքեց.

-Դե… ու ագռավի կռռոց,- ավելացրեց տատս:

Բայց պապիկի ստամոքսը շատ զգայուն էր: Ու պապս, դրանից շփոթված, շիկնեց ու  ասաց.

-Բարի՛ ախորժակ բոլորիս:

Ու հիմա գազօջախի առաջ ե՛ս էի ստեղծագործում: Մանուշակի սերմերը բացում էի կաթի մեջ, վրան ձու զանգում… Անշուշտ, շատ համեղ էր ստացվելու: Ամեն ինչ խառնեցի իրար, կրակին դրեցի: Կաթսայից այնպիսի ձայներ էին գալիս, որ ես կասկած չունեի՝ ճաշը փառահեղ է ստացվելու: Եվ երբ ես կրակը մարեցի, ճիշտ այդ պահին դռան զանգը լսվեց: Շտապեցի դուռը բացելու, և ի՞նչ եք կարծում, ո՞ւմ տեսա: Չե՛ք հավատա՝ պապիկիս ու տատիկիս:

-Դե, ասա՛, որ մեզ չէիր սպասում,- ծիծաղեց պապիկս:

-Դո՞ւք, — զարմացա ես:

-Այո՛: Ի՞նչ կլինի որ, թող մի օր էլ մենք հյուր գանք քեզ: Չէ՞ որ այսօր չսպասվա՛ծ հյուրերի օր է:

-Այո…  Բայց սեփական տատիկին ու պապիկին հաստատ չէի սպսասում:

-Այդպես է, սիրելիս, բոլոր հրաշքները միշտ անսպասելի են հայտնվում, անգամ՝ ամենականխատեսելիները,- ծիծաղեց տատիկս:

-Եվ դրանք կատարվում են այն օրերին, երբ Երգող Մանուշակի ճաշ են պատրաստում,- հպարտությամբ ասացի ես:

-Օ՜, փղե՜ր, աստվածնե՜ր,- երջանկացավ պապս,- ես այդպես էլ գիտեի. այսօր հրաշալի օր է լինելու:

Լիլիթ Հակոբյան
Մայա Պետրոսյան
Էլզա Պետրոսյան

Շարունակելի

No Comments

Leave a Reply