maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbetholiganbetistanbul escortdeneme bonusukingroyaljojobetjojobet giriştrendbetgaziantep escortgaziantep escortporno izleultrabetCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişCasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinoplustipobet girişmarsbahis girişbetpassupertotobetlunabetcasibom girişjojobet güncel girişjojobet güncel girişimajbetmeritking güncel girişcasinomaxi güncel girişmatadorbet güncel girişonwin güncel girişmatbet girişonwin güncel girişjojobet girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetbetkomnakitbahisjojobet güncel girişcasibomsekabetonwinjojobetnakitbahiscasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibomimajbetcasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingsupertotobetpusulabetasyabahisparibahis girişnakitbahis girişonwinmarsbahismarsbahis güncel girişmobilbahis güncel girişcasinomaxi güncel girişbetebet güncel girişbahsegel güncel girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmarsbahis girişbetebetasyabahisasyabahisbetebet güncel girişmobilbahis girişbetebet girişonwin güncel girişonwin güncel girişbahsegel girişbahsegel girişmeritking girişgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişmatadorbet giriştempobetodeonbethiltonbetbahsegelcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahistipobetbetwoonbetwoonbetwoonbetsmovematadorbetMarsbahisTümbetbetebet giriş mariobetimajbet girişMarsbahisjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmariobetbetcio girişbetcio günceltümbetmatbetcasibomonwinjojobetbahsegel girişPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişbahsegel güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobetjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetklasbahis padişahbet onwinmatadorbetgalabetjojobet girişholiganbet girişimajbetmatbetmarsbahisholiganbetsekabetsekabetonwinsahabetcasibomjojobetbetebetcasibomjojobetcasibom girişCasibom Girişjojobetkartal escortdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetqueenbetbaywinmarsbahis girişEscortgoldenbahisgoldenbahis girişmeritkingcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelericasibomonwinonwincasibom girişspinco
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Թելեթրիփ — 5

11.09.2019

Սկիզբն այստեղ՝

Մաս 14

Հրաշքների քննության օրն ամենահամեղն է Թելեթրիփում: Այն կոչվում է Բուֆ-բոնի օր: Այս տոնին շատերն են համեղ բաներ պատրաստում: Ես էլ որոշել էի բուբլու-չումբլու պատրաստել, Երկրում դրանց պարզապես բուլկիներ են ասում: Տատս իբր ուզել էր ինձ օգնել, սակայն նա այնքան մտահոգ էր իր դդմի պատճառով, որ թթխմորը չափազանց շատ էր լցրել: Ու հիմա բուբլու-չումբլուս սարսափելի մեծ էր ստացվել: Մենք նայում էինք դրան ու մտածում՝ ինչպես պիտի այն հրապարակ տանենք: Անգամ մեր տրակտորը քարշ չէր տա այդ հսկային:

-Տատիկ Բուդդա,- հանկարծ մի միտք հղացա:

-Հը՞:

-Միգուցե մեքենա՞  սարքեմ:

Տատս հարցական նայեց ինձ: Ես վազեցի մարագ, որտեղ խելոք կանգնած էր պապիկի տրակատորը: Արագ վրայից հանեցի անիվները: Գլորեցի տուն, դրանք սկսեցի հագցնել, հարմարեցնել մեր բուբլու-չումբլուին: Առաջին անիվը հագցնելիս տատս արհամարհեց, երկրորդի ժամանակ՝ գլուխը թեքեց: Երբ վերջին՝ չորրորդ անիվն էի ամրացնում, նա ուրախացած ծափ տվեց ու ասաց.

-Դե ի՛նչ, ես վազեմ մանուշակագույն ծաղիկներով զգեստս հագնեմ, դիմափոշին քսեմ, մեր դդումը դնենք քո բուբլու-չումբլուի վրա ու շտապենք: Ուռա՜, Էնդա: Դու հրաշք ես:

Ես այնքան էի ուրախացել, որ վերջապես տատիկիս վախերն անհետացան:  Տատս զգեստափոխվեց, մենք լայն բացեցինք տան դռներն ու տռտռացնելով միացրինք մեր համեղ մեքենան:

-Մի բայց կա,- ասացի ես:

-Ի՞նչ,- տատիկիս աչքերը վախեցան:

-Մենք ղեկ չունենք: Տրակատորի ղեկը ոչ մի կերպ դուրս չեկավ:

-Ա՜խ,- քրքջաց տատս,- ամենահեշտ լուծվող հարցն է: Ամենամեծ թավայի կափարիչը սրան շատ հարմար կլինի:

Ոնց ասաց, այդպես էլ արեցինք: Ու կարո՞ղ եք պատկերացնել՝ տատ ու թոռ գեղեցկուհիների երթը Թելեթրիփով՝ իրենց անուշաբույր բուբլու-չումբլուով: Մեր տռտռոցի վրա տներց դուրս էին թափել բոլոր-բոլորը: Գալիս էին, ողջունում  մեզ, հիացական ձայներ արձակում: Իսկ մենք էլ, որ տոնն ավելի կատարյալ դառնա, հենց ճանապարհին բոլորին հյուրասիրում էինք մեր մեքենայից:  Առաջին մեծ պատառը բաժին հանեցինք ընկերոջս՝ Տուկանին:  Հետո պարոն Սեդրակին, հետո շուկայի տիրոջը: Հետո կռկռալով  գորտերը եկան: Մեր բուբլու–չումբլուն ավելի փոքրանում էր, ու ավելի արագ էր ընթանում: Երբ հասանք հրապարակ… պարզվեց, որ իմ խոհարարական ստեղծագործությունից մնացել է ընդամենը մի պատառ՝ քունջութի հատիկը վրան, տրակտորի չորս անիվ և թավայի մեծ կափարիչ: Մենք քարացանք: Հասել ենք հրապարակ՝ առանց որևէ բանի… Ու եթե մինչ այդ ես էի տատիկիս հուսադրում, հիմա ինքս էի գլուխս դրել նրա ուսին ու լաց էի լինում:

-Այս տարվա Բուֆ-բոնի օրը դեռ երկար կհիշենք, անուշիկս,- ասաց տատիկը:

-Կհիշենք, բա ո՜նց, համն էլ կմնա բոլորի բերանում, տատիկ,- արցունքներս էի մաքրում ես:

Տատս ինձ ժպտաց, ինքն էլ իր արցունքները մաքրեց, ու այդպես էլ տոնին չսպասեցինք, անիվները գլորելով՝ եկանք տուն: Տան մոտ՝ պատի տակ, նստած էր սարսափելի խոժոռ դեմքով պապս:

-Այսպես, հա՞,- ասաց նա,- ես իմանում եմ, որ իմ չքնաղ կինը և հրաշք թոռնուհին քանդել են տրակտորի անիվները, ինչ-որ բուբլու-չումբլուի հարմարեցրել, դրանով հասել հրապարակ: Ի՛նչ է ստացվում… գալիս եմ տուն, որ մի պատառ այդ համեղագույն ստեղծագործությունից  փորձեմ, տրակտորի կմախքից բացի, ոչինչ չեմ գտնում:

-Տա-տա-տա՜մ,- ներքևի շրթունքը կծեց տատս:

-Տա-տա-տա՜մ,- վերևի շրթունքս կծեցի ես:

-Տա-տա-տա՛մ,- հաստատեց պապս, բայց շրթունքները չկծեց, միայն սոված լպստեց:

Ու հենց այդ պահին լսում ենք:

-Սիրելի՛ պարոն Գուդդա, թույլ տվեք ձեզ հյուրասիրել այս հրաշալի բալով կարկանդակները: Իհարկե, դրանք այնքան համեղ չեն, որքան ձեր կնոջ բուբլու-չումբլուն էր, բայց…

Օ՜… պատուհանի մոտ մեր հարևան Սեդրակի կինն էր՝ անմահական կարկանդակները ձեռքին:

-Սիրելի՛ պարոն Գուդդա, թույլ տվեք այս կականակազայի բլիթները՝ հապալասի անուշ սոուսով համեմած, ձեզ հյուրասիրենք…

Սա էլ պարոն Վեռնն էր պատուհանի գոգին դնում իր անուշաբույր բլիթները:

-Պարոն Գուդդա, դուք անապայման պիտի փորձեք մեր ծիրանի կորիզներով ու զանգակածաղկով պատրաստած մուրաբան:

Տիկին Ապոլիները, այս ասելով, պատուհանագոգին ազատ տեղ էր փնտրում…

Ու այդպես, մեկը մեկին հերթ չտալով, ողջ գյուղը հավաքվեց մեր տան մոտ: Բոլոր գյուղացիները բերել էին իրենց պատրաստածներից ինչ-որ բան: Շուտով պարզվեց, որ մեր այգում պարզապես հնարավոր չի լինի դրանք տեղավորել: Ու այդ ժամանակ պապս բացականչեց:

-Գիտե՞ք, սիրելիներ, այսօր թոռնուհիս քանդել է իմ հրաշալի տրակատորի անիվները: Հիմա ես դրանք արագ կտեղավորեմ, մենք կբարձենք մեր տրակտորն ու կգնանք հրապարակ՝ տոնը շարունակելու:

Բոլորը ծափողջույններով ընդունեցին առաջարկը: Պապիկն արագ ամրացրեց անիվները: Բարձեց բոլոր ուտելիքները, ու բոլորը շարժվեցին դեպի հրապարակ: Դարձավ կրկնակի տոն: Բոլորը վայելում էին համեղագույն ուտելիքներ ու խմիչքներ, երեխաները լողում էին շատրվանի ջրերում, մենք էլ երգեր էինք երգում…

-Ինչ լավ էր, որ ես թթխմորն ավել էի լցրել,- ականջիս ասաց տատս:

-Մյուս գարուն էլ այդպես կանես,- փաթաթվեցի նրան:

Մաս 15

Հրաշքների օրն այդպես չի վերջանում: Դրանից ուղիղ երկու օր հետո բոլորս հավաքվում ենք հրապարակում, որպեսզի ներկայացնենք քննությանը գրանցած ամենատարբեր հրաշքները: Բացի դա, այդ օրը  քննարկվում են շատ հարցեր: Դրանց պատասխանները կարևոր են: Բոլորը միասին փորձում են գտնել դրանց լուծումը: Ամեն տարի մեկը ներկայացնում է հրապարակում քննարկվող հրաշքները: Այս տարի պիտի իմ ընկեր Տուկանը ամեն ինչ ղեկավարեր: Նա շատ էր  հուզվում: Հեշտ բան չկարծեք մոլորակում հավաքված բոլորի մոտ ելույթ ունենալը, հրաշքներ ներկայացնելը: Դրանից մեկ օր առաջ՝ երեկոյան,  նա եկել էր մեր տուն՝ անանուխով թեյ խմելու և վարդի թերթիկներով կարկանդակ ուտելու:  Տատս նրան լավ խորհուրդ էր տվել: «Հենց զգաս՝ շատ ես հուզվում, պարզապես բռնիր քիթդ»: «Ինչո՞ւ հենց քիթս,- զարմացել էր ընկերս»: «Ինչո՞ւ,- իր հերթին զարմացել էր տատս,- որովհետև քո ամենաարտահայտիչ մասը հենց քիթն է: Ու եթե  դրանից հաճախ բռնվես, ամե՛ն ինչդ արտահայտիչ կդառնա, անգամ՝ խոսքդ»: Ու երբ նկատել էր, որ Տուկանը կասկածանքով է նայում, տատս համոզել էր նրան. «Այո՛, այո՛, վստահիր ինձ, ես միշտ այդպես եմ անում: Հենց հուզվում եմ, ձեռքերս դնում եմ ճիշտ այն տեղիս, որն ինձ մոտ ամենաարտահայտիչն է…»: Տուկանը երկար նայել էր տատիկիս: Ու քանի որ այդ պահին տատիկիս… հետույքը մի՜ քիչ մեծ էր թվացել, համեստորեն լռել էր: «Ի՞նչ իմանաս, ինչ նկատի ունի տատը»,- հաստատ մտածել էր նա, բայց բարձրաձայն ասել.

-Շատ լավ, տիկին Բուդդա, ես այդպես էլ կանեմ:

-Շա՛տ ապրես,- հանգստացած հոգոց էր քաշել տատիկս,- դե ուրեմն, թեյ խմելու ճիշտ  ժամանակն է:

Հաջորդ օրը, երբ գնացի հրապարակ, Տուկանն արդեն այնտեղ էր: Եվ, բնականաբար, իր փետուրներով, այո՛, շոյում էր քիթը:

-Հը, ինչպես ե՞ս,- հարցրի նրան՝ցանկանալով մի քիչ ոգևորել…

-Օ՜, շատ լավ, շատ: Վա՜յ, գալիս են, գալիս, ի՜նչ շատ են…

Օ, այո՜, թելեթրիփցիները հասնում էին հրապարակ: Վերևում արևն էր, ներքում՝ հրապարակը: Ու այնտեղ էին մտնում սկզբում թելեթրիփցիների ստվերները, ապա և՝ հենց իրենք: Երբ բոլորը հավաքվեցին, Տուկանը բարձրացավ, կանգնեց հեռագրասյան վրա և սկսեց իր խոսքը…

Տուկանը ելույթ է ունենում հրապարակում հավաքվածների համար

-Սիրելի՛ թելեթրիփցիներ, այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որովհետև պիտի  քննենք շատ կարևոր հարցեր: Անչափ կարևոր: Ես պիտի անսահման տխուր լուրով սկսեմ իմ ելույթը: Մինչ մենք այստեղ հրաշքներ էինք պատրաստում, Երկիր մոլորակի վրա մի քանի օր առաջ մահացավ ամենավերջին սպիտակ ռնգեղջյուրը…

Այս խոսքի վրա մի մեծ հառաչ բարձրացավ: Թվաց, թե թելեթրիփցիների ստվերները ցնցվեցին:

-Այո՛, սիրելիներ: Դա շատ տխուր է: Քանի դեռ մենք մեր մոլորակում հրաշքներ ենք պատրաստում, այնտեղ՝ հեռավոր Երկիր մոլորակում, վերացավ մի չքնաղ արարած: Տիեզեքո՛ւմ վերացավ այդ հրաշքը… Եվ սա մեծ ողբերգություն է Տիեզերքի համար… Երբ Երկիր մոլորակում կամ տիեզերքի մի կամ մի քանի կետում նման ողբերգություններ են կատարվում, ասենք աստղ է հանգչում, կամ մի կենդանու տեսակ է վերանում, խախտվում է տիեզերական ներդաշնակությունը… Մենք՝ թելեթրիփցիներս, դա անմիջապես մեր սրտերում զգում ենք… Տխուր է: Եկեք հարգենք այդ սպիտակ ռնգեղջյուրի հիշատակը ճիշտ այնպես, ինչպես հիշատակ հարգելն ընդունված է իր հայրենքում՝ Երկիր մոլորակում՝ մեկ րոպե լռությամբ…

Բոլորը քարացան ու լռեցին: Մեկ րոպե ոչ ոք ոչինչ չէր խոսում… երբեմն մեկ րոպեն էլ է բավական՝ ողբերգությունն իմաստավորելու համար: Ու այդ րոպեն կարող է երկա՜ր-երկար ձգվել… Երբ, ի վերջո, ժամանակը լրացրեց րոպեն, Տուկանը գլուխը բարձրացրեց ու դիմեց մեզ.

-Իսկ հիմա շարունակենք մեր հավաքը: Այսօր մենք գրանցում ենք մեր հրաշքները: Դուք բոլորդ համտեսեցիք Էնդայի անսահման համեղ բուբլու-չումբլուն: Բայց կուզեմ իմանաք, որ այս աղջնակը մի հրաշք էլ ունի: Այս տարի Էնդան իրենց խոհանոցի պատուհանագոգին աճեցրել է լոբու սածիլ: Փոքրիկ կարմիր լոբին շատ բարեհաջող աճեց, մեծացավ: Սիրելի Էնդա, շնորհավորում ենք: Դու մեկ հատիկ լոբուց ստացար լոբու տասներկու պատիճ: Բռավո՜…

Բոլորը ծափահարեցին: Ես երջանկությունից գլուխս կորցրել էի:

-Երկրորդ հիշարժան հրաշքը Պարոն Կոպեռնիկոսն է հայտնագործել: Ամռան գիշերներին, երբ Թելեթրիփի երկնքում միացնում ենք աստղերը, երբ իրիկնամուտը գրկում է բոլոր տները, տաքուկ փոքրիկ քամին շրջում է մեր մոլորակի փոքրիկ փողոցներով: Ահա այդ ժամանակ իջնում է երանելի լռություն: Այդ խաղաղությունից անբացատրելի հուզում կարող է առաջանալ: Պարոն Կոպեռնիկոսը հավաստիացնում է, ու մեր քննող հանձնախումբը դա նույնպես վերահաստատեց, որ այդ պատկերը կարող է… արցունքներ առաջացնել: Բայց դրանք չեն տխրեցնում… դրանք զմայլանքի արցունքներ են: Այս… հուզի՛չ հրաշքը բացահայտելու համար շնորհավորում ենք: Բռավո՜, պարոն Կոպեռնիկոս:

Բոլորը նորից խանդավառ ծափահարեցին: Հիմա էլ պարոն Կոպեռնիկոսն էր երջանկությունից գլուխը կորցրել:

-Երրորդ հրաշքը՝ կապույտ երկինք, հայտնագործել է Թելեթրիփում ապրող միակ երկրացին՝ մեր հայաստանցի հյուրը: Նա հասկացել է, որ կապույտ երկինքը լավ տրամադրության ամենալավ վկայություններից է: Բռավո՜: Շնորհավորում ենք:

Հայաստանցու աչքերը փայլում էին: Ինձ մի պահ թվաց, թե նրա աչքերի կապույտը հենց երկինքն է արտացոլում:

-Չորրորդ հրաշք: Այս տարի մեր Չեխով տատիկը կարել է յոթ հարյուր քառասունութ թևիկ: Այն փոքրիկը, որը կգնա Երկիր մոլորակ, այս անտեսանելի թևիկները կհագցնի երկրագնդի երեք հարյուր յոթանասունչորս շնիկների ու կատվիկների: Ճիշտ այդքան թվով տուն չունեցող շնիկներ ու կատվիկներ Երկրագնդում պաշտպանված կլինեն հազար ու մի փորձանքից: Շնորհակալ ենք, տիկին Չեխով: Բռավո՜:

Իմ տատիկը ամուր գրկել էր Չեխով տատիկի ուսերը, ու նրանք ուրախացած սրբում էին իրենց արցունքները: Տուկանը հուզված տրորում էր քիթը: Այնքան էր տրորել, որ քիթն արդեն հայելու պես փայլում էր:

-Հինգերորդ հրաշք: Մեր մոլորակի ամենափոքրիկ թելեթրիփցին՝ ճստլիկ Գարգանտյուան, օգնել է իր Պանտագրյուել պապիկին դասավորել ձմեռվա փայտը… Գարգանտյուա… դու հրաշք ես, ի՞նչ կարող ենք ասել:

Գարգանտյուան ուրախությունից թռչկոտում էր: Ես վստահ եմ, որ փայտը դասավորելիս նա անգամ չի պատկերացրել, որ հրաշք է գործում: Եվ դա , անկասկած, ավելի էր արժևորում իր արածը:

-Եվս մեկ հրաշք՝ գրանցված մեր մատյանում: Երեք գարուն, մեկ աշուն և յոթ ձմեռ հետո մեր անծայրածիր տիեզերքի Արտադրյալի Նվազեցման համաստեղությունում նոր մոլորակ է հայտնաբերվելու: Այս անսահման կարևոր հրաշքը գտել է պարոն Ստրադիվարիուսը: Եթե թույլ կտաք, այս արժեքավոր գյուտի մանրամասների մասին կխոսի հենց ինքը՝ պարոն Ստրադիվարիուսը: Դա մեր հանդիսության եզարափակիչ ելույթն է: Սա այնքան կարևոր է, որ այդ մասին պիտի խոսի ինքը՝ գյուտարարը:

Բոլորը լռեցին: Պարոն Ստրադիվարիուսը՝ իր գեղեցիկ, շքեղ սև ֆրակով, օսլայած սպիտակ վերնաշապիկով, իսկական թիթեռնիկը պարանոցին, բարձրացավ հեռագրասյան վրա: Նա այնքան հուզված էր, որ պարանոցին նստած թիթեռնիկը մի քանի անգամ թռավ նրա գլխավերևով, ապա, ի վերջո, նստեց վերնաշապիկի վերջին կոճակին, որպեսզի գյուտարարը սկսի իր ելույթը:

-Սիրելինե՜ր,- վերջապես իր խոսքն սկսեց պարոն Ստրադիվարիուսը,- ես այսօր անչափ երջանիկ եմ: Մենք՝ թելեթրիփցիներս, այսօր կիսեցինք համընդհանուր տիեզերական մի ողբերգություն. Երկիր մոլորակի վրա վերացել էր մի հրաշալի կենդանատեսակ՝ սպիտակ ռնգեղջյուրը… դա անասելի ցավալի է անգամ անծայրածիր տիեզերքի համար: Իսկ հիմա էլ ուզում եմ, որ մենք կիսենք մեկ այլ՝ շա՛տ նշանակալի ուրախություն: Ուղիղ երեք գարուն, մեկ աշուն և յոթ ձմեռ հետո մեր անծայրածիր տիեզերքի Արտադրյալի Նվազեցման համաստեղությունում նոր մոլորակ է գոյանալու: Անսահման գեղեցիկ մի մոլորակ: Արտառոց մի մոլորակ: Այս մոլորակում արձագանքվելու է մեկ այլ համաստեղության՝ Արեգակնային համաստեղության, Երկիր մոլորակի վրա հնչող ջութակի կոնցերտները: Դա  ոչ միայն  գեղեցիկ երևույթ է,  նաև անսահման կարևո՛ր իրադարձություն է: Այսպես ապացուցվում է անսահմաներորդ անգամ, որ տիեզերքում ամեն-ամեն ինչ գտնվում է փոխկապակցման մեջ: Ջութակի կոնցերտները կարձագանքեն մի ուրիշ մոլորակի վրա՝ ուրիշ համաստեղության մեջ: Սա կարվի, որպեսզի ապացուցվի՝ տիեզերքը շարունակում է գոյություն ունենալ միայն ներդաշնակության մեջ: Գեղեցիկը արձագանքում է, սիրելիներ, ճիշտ այնպես, ինչպես արձագանքում են տիեզերքում մեր այսօր գրանցած բոլոր-բոլոր հրաշքները…

Պարոն Ստրադիվարիուսը լռեց: Բոլորը լուռ էին: Նրա ասածն այնքան հուզիչ էր, որ ներկաները քարացել էին: Այս լռության մեջ միայն Տուկանի քիթն էր արևից պսպղում: Ի վերջո, փոքրիկ Գարգանտյուան չդիմացավ, բացականչեց՝ ուռա՜: Ու բոլորն անմիջապես արձագանքեցին:

-Ուռա՜, ուռա՜,- լսվում էր ամեն կողմից:

Մենք բոլորս երջանիկ էինք: Հրաշքների հանդիսությունը ցնծում էր տիեզերական ուրախությամբ:    

Շարունակելի                               

Լիլիթ Հակոբյան
Մայա Պետրոսյան
Էլզա Պետրոսյան

No Comments

Leave a Reply