maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Վարդան Սմբատյան

Վարդան Սմբատյան․ «Թողություն»

13.04.2024


Վատ մարդիկ պարզապես չեն լինում,  լինում են մարդիկ, որ լույսը կորցրած են լինում։ Այո, մենք մեր լուսատու աստղն ենք կորցրել, մեր առավոտները, մեր սուրբ անմեղությունը, որ ինքն իրեն ներում է։
Ալբեր Կամյու

Թռչունները իջեցրել էին հորիզոնը, արևի հինան կտուցներին սուրում էին ցած, պստիկ խաղալիք ինքնաթիռների նման։
Տեսարանով հիացած քայլեց ու նստեց եկեղեցու բակում, մի քանի մուրացիկ փող ուզեցին, մաշված գրպանից հանեց վերջին մանրադրամները, մեկնեց ու նստեց քարին։
Դարձյալ վերև նայեց. երկինքը գրեթե չէր երևում: Թվաց, թե թռչունները կտոր- կտոր են անում և թափում են վար երկնային կապտաճերմակ-փախչող օազիսը:
Գլուխը պտտվեց, խոր շունչ քաշեց։ Ականջ դրեց ոտքերի տակ ղունղունացող թևավորներին:
Թևաբախությունների ալիքը դանդաղ, համաչափ տարածվեց նրա շուրջը։
Խաղաղվեց. երեխայի դեմք ուներ, գուցե երբեք էլ չէր մեծացել… Գուցե նրա ներսում թաքնված երեխան սպանել էր երեսնամյա դժբախտ-մենավոր մարդուն…
Ուզում էր եկեղեցի մտնել, բայց ամաչում էր։ Նա, ով պարկեշտ- առաքինի, հարգված մարդ էր, մեկ շաբաթում մեղքերի էնպիսի բազմազանություն էր տեսել ու ճաշակել, որ ուշքի չէր գալիս։
Փորձել էր այն ամենը, ինչ ատում էր։
Քնել էր երեք պոռնիկի հետ, հաշիշ էր ծխել, գործել էր տարատեսակ ու զզվելի բազում մեղքեր, բայց ես ի՞նչ իրավունքով պատմեմ ամենը հետաքրքրասերներիդ։
Ամեն ոք իր կյանքում գոնե մեկ անգամ անկում է ունենում, թե չընկնես՝ չես բարձրանա, թե չհասկանաս անկման անհրաժեշտությունը, չես սովորի թռչել, ասում էր երջանկահիշատակ ընկերս՝ Մարկը, հա, բանալ միտք է, բայց արի ու տես, որ սա է ճշմարտությունը.  Բանալ բաների վրա է կառուցված գոյության ողջ պլատֆորմը, իսկ մենք իմաստուններ ենք խաղում, փորձում ամեն ինչ մեկնել- հասկանալ:
Հարափոփոխ էս աշխարհում ամեն բան էնքան թռուցիկ, ցինիկ -ողբերգական է, չենք գիտակցում, որ շատ բաներ հասկանալ անկարելի է, մենք դատապարտված ենք ապրել՝ զգալ առանց հասկանալու։ Մենք դատապարտված ենք ընդունելու այն, ինչը կանխորոշված է:
Ամեն ինչ երկատված է աշխարհում, անգամ ճշմարտությունը, այն երբեք չի հաղթում, չի փոխում արդեն հավերժական դարձած կյանքի շղթան, իսկ արդարությունը, որի համար կոկորդ ենք պատռում, պատրանք է, առանց որի մարդ չի կարող ապրել: Առհասարակ մարդը չի կարող ապրել առանց պատրանքների, ստի, որովհետև ամեն բան ստեղծվել և ստեղծվում է բացասվելու պարզ ու անխախտելի կանոններով: Աստված էլ կրակն է ընկել մեր ձեռքը, չի կարող մշտապես օգնել 8 միլիարդ մարդու։
Նա թողել է մեզ անփոխարինելի ուսուցչի՝
Ցավի հետ…
Մարդը ծնվում է ցավից։
Ցավը առաջին մայրն է։
Ցավը մարդու միակ ուսուցիչն է, որ մնում է մինչև վերջ, սովորեցնում  սիրել ու ճանաչել- տառապել-մոռանալ, հաղթահարել, գնահատել և հետևություններ անել։
Շատ խոսեցի, լավ, հերոսս կնեղանա, շարունակեմ…
Նա հանկարծ նկատեց, որ թռչունները օղակներ էին կազմել գլխավերևում, սրտաբուխ լաց եղավ…
Փոքրիկ, տուֆե եկեղեցում մի աղջիկ երգում էր.
Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Ձայնը հոսեց երակներով, զգաց, որ ափերը և մարմինը թաց են, վեր ելավ։
Թռչունների շղթան մեծացավ, նրանք թևիկներով օդային ճայթուկներ էին ստեղծում, տարօրինակ գրություններ թողնում գլխին կախված թափանցիկ հորիզոնի վրա։ Փորձեց կարդալ- ըմբռնել, չէր հաջողվում։ Երևի պետք էլ չէր հասկանալ, հետո, ասես փոթորկով լցված, երամները սկսեցին տեղալ նրա գլխին, ակամայից պարզեց թևերը, մոռանալով, որ ինքը Աստծո որդին չէ…
Մեղավորները սիրում են նմանակել Աստծուն…
Անշարժ կանգնեց թռչնանձրևի տակ։ Աղջկա ձայնը մարեց և… օ~ զարմանք. թռչունները սկսեցին օրհնել տիրոջը իրենց ճերմակ թևաբախությամբ։ Թևերի սիմֆոնիան իջնում էր ամենուր. քնքուշ սարսուռով լցվում մարդկանց վրա, շենքերին, հողին…
Եվ քարերը՝ քնած հոգիներ, զարթնեցին հազարամյա քնից, խռոված հողը շնչեց նորածնի շնչառությամբ, ամեն ինչ կախարդանքի շունչ էր առել, բայց
տղամարդը բացեց աչքերը ու ամենը կորավ…
Ամբոխը հավաքվել, ապշահար նայում էր վրան։
-Տեսա՞ք՝ թռչունները ոնց էին իջնում վրան:
-Աստված իմ, հրաշք էր։
-Փախեք, սա դիվահար ա։
-Սա էն ախմախ բանաստեղծը չի՞։
-Անցեք, գիժ ա էլի, ի՞նչ եք հավաքվել։
Նա թափ տվեց շորերը, նայեց եկեղեցուն. հանկարծ անսպասելի որոտի պես հուժկու դուրս թռան զանգի ղողանջները, ամեն ղողանջի հետ զգում էր, որ մի բան պոկվում էր կրծքի տակ։ Ամեն ղողանջի հետ մի բան լքում էր իրեն, 12 -րդը տապալեց գետնին, թռչունները լքեցին մարմինը, փողոցը, երկինքը…
Մի շեկո տղա, արձակելով զանգակի ձիգ պարանը, գոռաց զանգակատնից.
-Թողություն, թողություն…

Հ.Գ.- Հոկտեմբեր- կեսօր- կիրակի- Երևան, աշնանային սյուքը խաղում է նրա թավ մորուքի մեջ:
Տանում են. շտապօգնության բժիշկը արձանագրեց՝ սրտի կաթված:
Մոտենում եմ շտապօգնության մեքենային, փակում սիրելի-մեղավոր ընկերոջս սառը, սքանչելի դեմքը, փսփսում եմ ականջին.
— Մարդկային դժոխքում ու դրախտում էլ  տեղ չկա մեզ համար, ընկերս, երեք օր հետո, երբ վերջապես բացվեն կապված թևերդ, կգամ. կհանդիպենք թռչնի դրախտում:

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի