maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Վահան Տեր-Ղազարյան

Վահան Տեր-Ղազարյան, Օձը

29.02.2020

Հաշվապահական գրասենյակի աշխատող Հակոբ Սարգսյանն իջավ ավտոբուսից ու քայլեց դեպի տուն: Ճմռթած ասֆալտին՝ հենց իրենց շքամուտքի առաջ, ոլորվել էր մի օձ:
Հակոբ Սարգսյանն իր կյանքում մեկ-երկու անգամ էր օձ տեսել և նույնիսկ չգիտեր՝ վախենո՞ւմ է օձերից, թե՝ ոչ: Այժմ, անսպասելիորեն հասել էր մի պահ, երբ պիտի պարզվեր դա: Սարգսյանն անմիջապես պարզեց, որ չի վախենում: Եվ անտարբեր էլ չէ: Ուրեմն, ի՞նչ…
Օձը տնկել էր վիզը և ուղիղ հաշվապահի աչքերին էր նայում: Երկճյուղ լեզուն ետուառաջ էր անում դնչի վրա, ասես պատրաստվում էր ավագ հաշվապահ Բարսեղյանի նման լիզել շուրթերն ու փշշացնել… Զարմացա՞ր …. ստորագրիր»:

Եվ որտեղի՞ց էր հայտնվել օձն այստեղ: Գալարվել էր մայիսյան ջերմ ասֆալտին ու նայում էր ակնդետ:
«Գուցե կփախչի…,- անցավ Սարգսյանի մտքով, բայց զգաց, որ չի ուզում օձը գնա…
Ի՞նչ են անում նման դեպքում: Հաշվապահը հայացքով քար որոնեց՝ անկեղծ հուսալով, որ չի լինի և իսկապես, չկար: Միայն նոր գցվելիք փողոցի մանրախիճն էր: Հո նորակառույցի պատից քար չի՞ պոկելու. ալիբի գտավ հաշվապահը:
— Հարակավոր է սպանել,- լսեց Սարգսյանն ու շրջվեց:
Մի ակնոցավոր մարդ էր կանգնել, ձեռքին մեծ սև պորտֆել: Սարգսյանը քմծիծաղով նայեց պորտֆելին…
— Ինչո՞ւ չեք սպանում,- ճղղաց ակնոցավորը՝ հավասար զզվանքով նայելով Սարգսյանին և օձին:
— Ինչո՞վ: Ձեր պորտֆելո՞վ: Դուք սպանեք,- ծիծաղեց Սարգսյանը:
— Ես երբեք ոչինչ չեմ սպանել, քար գտեք, սպանեք…,- շփոթվեց ակնոցավորը:
— Ախր ինչո՞ւ,- զայրացավ Սարգսյանը և նկատեց, որ օձն ակնոցավորին բոլորովին ուշադրություն չի դարձնում, շարունակում է իրեն նայել:
«Չլինի՞ հիպնոսացնում է…,- վախեցավ նա, բայց անմիջապես վանեց տհաճ միտքը: Ոչինչ հիպնոսի նման չէր: Օձն ուղղակի նայում էր:
— Կփախչի…, —  փնչաց ակնոցավորը,- ահա, ինչ է նշանակում ծայրամասում ապրել՝ մաքուր օդ, նոր բնակարան, օձեր, կոկորդի ….
— Դե, լռեք վերջապես, տեսնենք ինչ է լինում,- գոռաց Սարգսյանը:
Անծանոթը լռեց:
«Այսօր ուրբաթ է,- անսպասելի հիշեց Սարգսյանը:
Դա նշանակում է լողանալ, սափրվել, որպեսզի մյուս օրը գնան կնոջ մորաքրոջ տուն՝ քաղաքի հակառակ ծայրում: Այդ մարաքույրը ծեր էր, ապրում էր մենակ, մեկ սենյանականոց բնակարանում: Ամեն շաբաթ օր կնոջ ու որդու հետ անցկացնում էին այդ ծեր մորաքրոջ տանը, հազարերորդ անգամ դիտում արդեն զզվեցրած լուսանկարները, խմում նույն թեյը՝ նույն բարձիկ-կոնֆետներով: Եվ որտեղի՞ց էր պառավը ճարում վաղուց խանութներից անհետացած այդ կոնֆետները: Կինը հույս ուներ որդուն ձևակերպել մորաքրոջ խնամակալ: Երբ մարաքույրը մեռնի, բնակարանը կմնա տղային: Իսկ տղան դեռ տասնչորս տարեկան էր: Կինը շատ էր վախենում, որ մորաքույրը հենց հիմա կմեռնի: Որդին նրան անվանում էր Արխեոպտերիքս տատիկ:
— Ի՞նչ ենք անելու,- Սարգսյանին ուշքի բերեց ակնոցավորը:
— Լսե՛ք, դուք որտե՞ղ եք ապրում,- հարցրեց Սարգսյանը:
— Քսանհինգ ա-ում:
— Դա փողոցի հակառակ ծայրն է, ի՞նչ գործ ունեք այստեղ:
— Այո, բայց օձը .…
— Դե, տուն գնացեք, էլի,- պայթեց հաշվապահը և վախեցավ՝ հանկարծ օձը չփախչի:
Հիշեց, ինչ-որ տեղ կարդացել էր, որ օձերը խուլ են լինում: Օձը չփախավ, միայն սողաց դեպի պատն ու մնաց այնտեղ՝ շարունակելով հաշվապահին նայել:
Գրասենյակը հեքիաթ չէ: Ամեն օր՝ութ ժամ, ու անգամ ութ միլիոն թվերը, որ մեռած են ծնվում, նույնպես հեքիաթ չեն: Գրասենյակային աշխատանքի քսան տարին էլ հեքիաթ չէ… Հեքիաթում այսպես չի լինում: Հեքիաթում միշտ ամեն ինչ նոր է, ոչ թե հին, ինչպես գրասենյակին կից լվացարանի հոտած օճառը… Շաբաթ օրը մորաքրոջ տուն գնալն էլ  հեքիաթ չէ, որովհետև մորաքույրը պիտի մեռնի…
Իսկ այս օձը չի՞ մեռնելու…
«Գժվում եմ, ինչ է,- մտածեց Սարգսյանը,- ի՞նչ երեխայություն է: Երևի հոգնած եմ»:
Իսկ մի՞թե գրասենյակային հաջորդ քսան տարիների ընթացքում, մինչև իր մեռնելը, մեկ անգամ էլ չի հանդիպի մի օձ կամ դրա նման մի բան, ասենք, մկների արքայադուստրը…
Բազմություն էր հավաքվել: Աշխույժ քննարկում էին դեպքը:
— Իսկ եթե նա ձագեր ծնի, և երեխաներին կծե՞ն,- ճչում էր մի գեր կին, որ թխսկանի նման շարժում էր վիզը հուզմունքից:
— Օձերը ձվեր են ածուն,- ճշտեց մեկը:
— Սա արու է,- փչեց Սարգսյանը:
— Նա իր կնոջը կբերի,- ճչաց կինը:
Մեկը քար բերեց: Սարգսյանը նետվեց առաջ, խլեց տղայի ձեռքից քարն ու շպտրտեց հեռու.
— Ես թույլ չեմ տա…,- գոռաց նա,- ախր սա բոլորովին մեղավոր չէ, որ օձ է:
«Էլ ի՞նչ հիմարություններ եմ դուրս տալու, և ինչի՞ս է պետք այս բոլորը…»:
— Այդ մարդը խելագար է, ես գիտեմ,- ճչաց թխսկանը:
— Ի վերջո, նա վիրավոր է,- երկրորդ անգամ ստեց Սարգսյանը,- հիմա ես նրան կտանեմ…
— Քաղաքացի, ի՞նչ է պատահել, — հարցրեց մոտեցած միլիցիոները,- սա ձե՞ր օձն է…
— Այո …. իմ …. իմ օձն է: Ես հիմա նրան տուն կտանեմ:
— Սա ստում է,- գոռաց ակնոցավորը,- ընկեր միլիցիոներ, նա հենց նոր հանդիպեց այդ օձին: Հարկավոր է սպանել նրան…,- աղմկեց ակնոցավորը:
— Ո՞ւմ,- զարմացավ միլիցիոները:
— Օձին, իհարկե,- ասաց ակնոցավորը:
— Ես հիմա,- մռթմռթաց Սարգսյանը,- հիմա, հասկանո՞ւմ եք,- շփոթվեց նա,- օձը վիրավոր է, հարկավոր է նրան զգույշ մոտենալ:
Միլիցիոները կասկածոտ նայեց հաշվապահին:
— Դուք որտե՞ղ եք աշխատում, քաղաքացի:
— Գազանանոցում, իհարկե,- երրորդ անգամ ստեց Սարգսյանն ու նկատեց, որ միլիցիոները ձեռքն ատրճանակին է տանում:
«Թող կծի, հերն անիծած,- մտածեց հաշվապահը՝ օձին նայելով,- հիվանդանոցը մոտ է»:
— Ես հիմա նրան կբռնեմ ու կտանեմ տուն,- վճռական ձայնով ասաց նա և իր մարմնով ծածկելով օձին՝ մոտեցավ, ձեռք երկարեց… Սակայն օձը, սպասածին հակառակ, չկծեց հաշվապահին, միայն խուսափեց ու պատի տակով սողաց առաջ, կանգ առավ: Սարգսյանը դարձյալ բռնելու փորձ արեց ու դարձյալ խուսափեց օձը, և այդպես մի քանի անգամ: Հետո նա միայն քայլում էր առաջ, իսկ օձը շարունակում էր սողալ պատի տակով: Այդպես գնացին մինչև շենքի վերջը: Հետո քարակույտեր էին, ցանցառ խոտ, ապա սկսվում էր հաջորդ շենքը: Հաշվապահը վախենում էր, որ օձը կկորի քարերի մեջ, և իրեն կմեղադրեն: Բայց օձը փախչելու փորձ չարեց, սողում էր ուղիղ, նոր սարքած մայթեզրով: Սողում էր ոչ արագ, ոչ դանդաղ:
Բազմությունը հետ մնաց: Սարգսյանը շրջվեց ու վերջին անգամ շփոթված ժպտաց միլիցիոներին:
— Տուն ենք գնում,- ասաց նա,- այսպես…
Նաև մտածեց ասել, որ ամեն օր զբոսանքի է հանում օձին, բայց մտքում ծիծաղեց: Օձը փրկված էր՝ փրկված էր և հաշվապահը:
Միլիցիոները մի փոքր էլ տատանվեց՝ թողնե՞լ պոստը, թե ոչ, ապա ձեռքը թափ տվեց. Ինքը ավտոտեսուչ էր և ոչ մի գործ չուներ օձ պահող քաղաքացիների հետ:
Օձն ու հաշվապահը մի քանի շենք էլ անցան: Թաղամասը վերաջացավ, և Սարգսյանն իրեն գտավ քաղաքամերձ դաշտում, ուր շինարարական աղբակույտերն էին: Այստեղ օձն արագացրեց ընթացքը, ոլոր-մոլոր սողաց բետոնակույտերի միջով, և ինչպես հաշավապահին թվաց, մի վերջին երախտագետ հայացք նետելով՝ կորավ քարակույտերի մեջ: Մոտ քառորդ ժամ կանգնեց հաշվապահը քարակույտի առաջ՝ մեկ անգամ էլ օձին տեսնելու հույսով, բայց զուր… Ահա մի սողացող պոչ փախավ քարից: Բայց դա մի ջերմացող մողես էր:
Արևն արագացնում էր ընթացքը դեպի մայրամուտ, և հաշվապահ Հակոբ Սարգսյանը քայլեց դեպի տուն: Երբ տուն հասավ, կինը լալիս էր, որովհետև անսպասելի մահացել էր մորաքույրը: Հակոբ Սարգսյանը իմաստուն ժպտաց:
Հեքիաթը վերջացել էր:

No Comments

Leave a Reply