bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escorteskişehir halı yıkamaistanbul escort bayancasibomSekabet
ԳրաԴաշտ

Վահան Տեր-Ղազարյան․ Տիպանգո (վիպակ)-5

04.06.2020

Սկիզբը՝ այստեղ

Չքնաղ Տիպանգո․․․
Ով հասավ նրան,
անմահանում է հուր ու հավիտյան։
Ով ցանկանում է տիրանալ նրան,
հոգին է մարմնին դառնում դավաճան։
Սիկաու․ Հատ. 1-ին գիրք. նախերգ


Երբ ետ նայեց, տեսավ ջունգլիների խիտ թավուտը։ Հետո նորից դիտեց գետն ու երախտապարտ եղավ մայր բնությանը՝ ջրերի անխախտ օրենքի համար։
Դարձյալ հիշեց ծանոթ տողերը․

Որ բոլոր գետերն այս աշխարհում
Վերջը օվկիանի մեջ են թափվելու․․․

Հետո նորից գործի գցեց ճամփորդական կացինը։ Հուսով էր, որ մյուս օրվա լուսածեգին լաստը պատրաստ կլինի։ Գետի մեջ վխտում էին գարշելի կայմանները, բայց նա այնքան էր վարժվել դրանց, որ ուշադրություն չէր դարձնում։ Նույնիսկ Սենը չէր գռմռում։
Տեսնես ո՞ւր է տանում այս գետը․․․
Ընդահնարապես թող գրողի ծոցը գնա այդ սպիտակ վայրենիների քաղաքը (առժամանակ)։ Հետո էլ կարող է գալ ու փնտրել։ Չէ՞ որ հիմա ամբողջ աշխարհում միայն ինքը՝ Դեն Ալարոդն է ճանաչում այս ջունգլիները՝ չհաշված, երևի, գնդապետ Ֆալսմանին, եթե նա կենդանի է։ 

Դենը լավ էր ճանաչում ինքն իրեն։ Այստեղ միայն՝ ջունգլիներում, նա ճամաչեց Դեն Ալարոդին ու հասկացավ, որ ինքը մեծ համբերության տեր մարդ է, կարող է զսպել իրեն և հետո կրկնել քաղաքը գտնելու փորձը։ Եվ ընդհանրապես ջունգլիներում Դենը շատ բան հասկացավ, ճանաչեց, գնահատեց ծանոթ մարդկանց ու դեպքերը, նույնիսկ հասցրեց մոտավոր որոշել չծնված զավակի բնավորությունը։
Հաջորդ օրը Դեն Ալարոդը հեռացրեց լաստն ափից ու ասաց․
— Սե՛ն, վերջապես մենք խմորեղեն կուտենք։ Չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց զգում եմ, որ՝ շուտով։
Դեն Ալարոդը պառկեց ու աչքերը կկոցելով՝ նայեց արևին, որի գոյության մասին մոռացել էր ջունգլիներում։  Քնելուց առաջ միայն  զգաց, որ չափազանց հոգնած է, իսկ գետի խաղաղ հոսանքը քուն էր բերում։ Դենը համոզված էր, որ եթե գետի վրա ջրվեժ լինի, շունն անմիջապես կզգա։
Ու քնեց․․․

Երկարաձիգ ու տխուր կլանչը խլացրեց ջունգլիների լռությունն ու շան ոռնոցի ձևով կախվեց գետի վրա։
Այն տխրահուշ օրերից, երբ հավատարիմ շունը որոշեց իր բախտը կապել անհավատարիմ մարդու և նրա կրակի հետ, մշտապես մարդու կարոտ է քաշում։ Դենը վաղուց էր նկատել, թե ինչ կարոտ կա անտեր շների աչքերում, երբ նրանք, ետ նայելով, փախչում են մարդուց։
Արդեն մի քանի օր էր, գետի վրա էին, և Սենը օր օրի ավելի ակնհայտ անհանգստության նշաններ էր ցույց տալիս։
Սենը նորից ոռնաց, և նրան պատասխանեցին բազմաթիվ շների հաչոցները։ 

Դենը արթնացավ։
Գիշեր էր։
Դենը նայում էր ձախ ափին ու զարմանում, թե ինչու է ջունգլիների պատը լուսավորվել կրակագույնով։ Հետո լրիվ արթնացավ ու արագ շրջվեց աջ ափի կողմը, որտեղից հաչոցն էր լսվում։ Ջունգլին անհետացել էր։ Դաշտի մեջտեղում՝ բլրի վրա, մի ճերմակ պարիսպ էր ձգվում և ներսից, ասես վիթխարի կրակարանից, հրդեհ էր բարձրանում, լիզում եր երկնի երեսը։ Շուրջն ամեն ինչ լուսավորված էր կրակի լույսով, իսկ պարսպի ներսից երգեցողություն էր լսվում։ Դա մի օտարոտի, բայց վեհապանծ խմբերգ էր։
Համրացած Դենն զգաց, որ լաստն այլևս չի շարժվում։ Մի կանաչ ցանց բռնել էր այն ու պահել տեղում։
— Գրո՛ղը տանի,- մրմնջաց Դենն ու ավելացրեց,- ․․․գրո՛ղը տանի․․․
Սենը, որ քիչ ավելի անտարբեր էր գեղեցկության նկատմամբ, ցատկեց ջուրն ու ափ ելավ։
Անմիջապես բազմաթիվ շներ շրջապատեցին նրան ու սկսեցին հեռվից հեռու զննել վիթխարի կենդանուն։ Երբ Սենը մերկացրեց հսկայական ժանիքները, վախկոտ շնհաչը լռեց։
Ջուրը գոտկատեղին էր հասնում, և Դենը, հրացանը բարձր պահած, ելավ ափ։ Այստեղ հանկարծ գլխի ընկավ, որ հենց դա է սպիտակ վայրենիների քաղաքը։
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ․․․ ֆանա՜-ա՜-ա՜․․․,- երկար ու ձիգ կանչը հնչեց, և ասես գետնի տակից ծլեցին բազմաթիվ ռազմիկներ։ Դենն արագ բարձրացրեց վինչեսթերը, բայց ռազմիկները երևի ծանոթ էին դրա գործողությանը։ Մահակի ճարպիկ շարժումով հրացանը կտոր-կտոր եղավ։ Շներից ազատված Սենը մռնչալով հարձակվեց խմբի վրա, բայց տիրոջ հետ հայտնվեց ցանցի մեջ ու միայն կարողացավ սխալմամբ պատռել Դենի քրքրված անդրավարտիքը։ Բայց ռազմիկների սպասածին հակառակ՝ զոհը չսկսեց գոռալ, ցնցվել ու ավելի խճճվել ցանցում։ Նա սաստեց կատաղած շանը և ազատելով ինքն իրեն ցանցից՝ երջանիկ ծիծաղեց, հետո խոսեց նրանց համար անհասկանալի լեզվով․
— Գրո՛ղը տանի, ի՞նչ սպիտակ վայրենիներ են սրանք։ Դատելով սրանց տեսքից՝ քաղաքակիրթ կարմրամորթներ են։
Հետո հասկացավ, որ այդ լուսավորությամբ ինքն էլ է կարմրամորթ։
— Հարգանքնե՛րս, պարոնա՛յք, խնդրում եմ ազատել իմ ազատության սովոր շանը և վճարել ինձ տասնյոթ ոսկի՝ կոտրված հրացանի համար, թեև այն արժի տասնինը, բայց մնացած երկուսով էլ կերակրեք ինձ, որովհետև այնքան եմ քաղցած, որ տասը կատաղած սպիտակ վայրենու չափ կուտեմ։ Ինչ վերաբերում է ձեր գույնին, առավոտյան կպարզենք այն։ Համա թե հյուրասեր եք, հա՜։ Ի՞նչ ես աչքերդ չռել վրաս,- գոռաց նա մոտիկ կանգնած ռազմիկի վրա։
Ռազմիկն անմիջապես բարձրացրեց նիզակը։
— Ձե՛ռք քաշեիր,- շարունակեց Դենը,- ես քեզ քաղաքակրթություն եմ բերել, իսկ դու ուզում ես, սպանելով ինձ, քո ազդը պահել հեթանոս խավարի մեջ։ Այսինքն՝ սպանում ես, սպանիր, միայն նախօրոք ստորագրություն տուր, որ ինձ չես ուտի։ Թե չէ ոչինչ գաղտնիք չի մնում․ վաղը մյուս օրը սպիտակները կհեղեղեն ձեր քաղաքը։ Այն ժամանակ որդուս համար մեծ անպատվություն կլինի իմանալ, որ իր հորը կերել են ինչ-որ քաղցած որկրամոլներ, որոնք իրենց ստամոքսն ավելի են գնահատում, քան մտքի լույսը․․․
Անսպասելիորեն Դենը լռեց՝ հասկանալով, որ խոսելու անզուսպ պահանջ էր զգացել։ Հետո քրքջաց: Ստամոքս ասելիս նա ձեռով ցույց էր տվել այն, և նիզակի ծայրին մի կտոր միս մատուցվեց։
— Տես, է՜, հոգեբան են,- զարմացավ Դենը,- ի՞նչ իմացան, որ քաղցած եմ։
Նա կուլտ տվեց միսը և զգույշ ազատելով Սենին՝ ոսկորը տվեց նրան։
— Շնորհակալությո՛ւն,- ասաց նա,- դե գնանք, թե՞ ձեզ մոտ էլ երկրի պրեզիդենտի ստորագրությամբ անցագիր է պահաջնվում։ 

Նա կատակով հանեց անցագիրն ու մեկնեց ռազմիկներին։ Նրանք վերցրին թուղթը, ձեռքից ձեռք փոխանցեցին ու ճմռթված վերադարձրին Դենին, ընդսմին՝ վերադարձնողը, որ դատելով տեսքից՝ ռազմիկների պետն էր, թուղթը տալուց հետո խոսեց․
— Յաշ դկխու կանաս կանու։
— Ես քեզ չեմ հասկանում,- ասաց Դենը՝ առանց իմանալու, որ բառացիորեն թարգմանում է պետի ասածը։- Ուր ասես չընկա, Դեն էլ մնացի,- երգեց նա քթի տակ ու մի քանի անգամ բռունցքը կրծքին խփելով՝ կրկնեց,-  Դե՛ն, Դե՛ն, Դե՛ն․․․
Պետը գլխով արեց ու կրծիքն խփելով՝ ասաց․
— Լասեկո Հատկոֆանա։
— Տես, է՜, անուն-ազգանուն էլ ունեն, ա՛յ քեզ ազգագրական նյութ: Շատ հաճելի է, Դեն Ալարոդ։
— Դեն Ալարոդ,- կրկնեցին ռազմիկները։
Հետագայում Դենն իմացավ, որ պետի անունը նշանակում է «Վաղորդյան արևի մարդ», իսկ թե ինչ էր նշանակում իր անուն-ազգանունը, նա այդպես էլ չիմացավ։ Երևի դա էլ մարդ էր նշանակում։
Դենին շրջապատող ռազմիկները հաղթանդամ էին, բայց Դենը մի գլուխ բարձր էր բոլորից։ Սկսեցին բլրով բարձրանալ դեպի քաղաք, և Դենն անընդհատ զարմանում էր, թե որտեղից են այս անտառում քար ճարել, այն էլ՝ ճերմակ և կառուցել վիթխարի, կլոր օջախ հիշեցնող այդ քաղաքը։
Պարսպի շուրջը պտույտ գործելուց հետո Դենի աչքերը կապեցին։ Նա զգում էր, որ անընդհատ իջնում են գետնի տակ։ Շուտով շատ խոնավ դարձավ։ Սառը ջրի մի կաթիլ ընկավ ճակատին: Ոտքի տակ աստիճաններ զգալով՝  նա պարապությունից սկսել հաշվել։ Ստացվեց հիսուն հարթակ՝ տասական աստիճանով։
Մի փափուկ մորթի քսվեց ձեռքին։
— Սե՛ն,- կանչեց նա։
Շունն ուրախ մռլտաց։ Նրան դուր էր եկել ներքնուղին։ Այստեղ զով էր։ Երբ Դենն զգաց, որ գետնի երես են դուրս գալիս, ներքնուղում խլացած երգեցողությունը հնչեց նոր թափով։ Քիչ էլ քայլելուց հետո Դենի աչքերը բացեցին։ Նրա գլուխը պտտվեց, լեզուն կապ ընկավ։
Դեն Ալարոդը «սպիտակ վայրենիների» քաղաքում էր։

Շարունակելի

No Comments

Leave a Reply