bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatik
ԳրաԴաշտ Վարդան Սմբատյան

Վարդան Սմբատյան․ Ցոյի պատը

02.11.2022

Վերևում մի բան կայծկլտաց։

Տաք խավարից ճկվեց ու թրթռալով վեր խոյացավ դյուրավառ մի աղեղ, հատեց սևով ու մոխրագույնով երիզված երկնային օվկիանոսը, ապա տարածելով լուսային վիբրացիաներ` գունային հրավառություն արեց։ 

Նայեցի վեր, թվաց, թե երկինքը հսկա գույնզգույն, թռչող (թպրտացող) լուսային ձկներով լի ակվարիում է, որ ուր որ է կթափվի գունավոր անձրևով։

Բայց երևակայությունս էլի պարտվեց պարզունակ իրականությանը. չեղավ արտառոց երազանքս։
Երկինքը հագավ քողարկող կապույտը:

Ինձ մնում էր վերջին անգամ նայել վեր՝ անթռչուն ու անաստված երկնքին ու պարապ քայլել ընդարձակ դաշտի երկայնքով՝ մինչ նա կգար։

Հոգնեցի, նստեցի առաջին հանդիպած քարի վրա ու հանձնվեցի քամու շոյանքներին, հիսուն մետր հեռավորության վրա՝ դպրոցի այգու հետնաբակում, մի զույգ էր համբուրվում: 
Նկատեցին ինձ։ Թաքնվեցին:

Մութն արդեն թափվում էր թիկունքումս՝ ծածկելով երեկոյի նահանջ- կապույտը:
Թեքեցի գլուխս դեպի դաշտը. նա չկար։

Մտածեցի հնարավոր և անհնար հազար պատճառ.

— Հաստատ էլի ժամադրվել է հայտնի մեկի հետ։

— Դիտավորյալ է սպասեցնում, գիտի՝ գժվում եմ սպասումից:

— Մոռացել է հանդիպման մասին։

Դպրոցի հետնաբակի լույսերը մարեցին, զույգը թաքնվեց այգու խիտ ծառուղում։ 

Քամին նրանց փաղաքշական ձայներն էր բերում ինձ, ծառերը տնքում էին, սև հորձանքը բորբոքում էր սիրո ակտը, մութը բացվեց, և ես քամու սարքած ավազե հայելու վրա նշմարեցի նրանց շղթայված մարմինները, ջղաձիգ ու իրարից չկշտացող բերաններն ու ձեռքերը և հասկացա՝ մի աններելի մեղք կա երևի` չտրվել սիրուն…

Սիրտս չխկչխկում էր նախանձից: «Ա՜յ քեզ հիմար,- մտածեցի ես,- քեզ միայն գրքերն են տրվում, դու բառեր ես քու….. դու, հիմար բառասեր»։

Ելա տեղիցս, երեք շրջան քայլեցի դաշտում՝ նյարդային շարժումներով փնտրելով նրան ճանապարհի չորսբոլորը։

Ավազե անձրև սկսեց տեղալ:

Քամին անտեսանելի թաթերով շուռ էր տալիս շուրջն ամեն բան:

-Երկինքը խանդոտ կնոջ պես է ,- ասում էր անհայտ փիլիսոփա, մանկավարժ ու հավաքարար դարձած տատս, հիշեցի ու փոշու գահավիժող ամպերի արանքով նայեցի վեր։

Տատիս ձայնը շոյեց ականջս, վերհուշի շշուկով խուտուտ տվեց թմբկաթաղանթս։

— Բան չկա, տղա ջան, վերևում էլ երբեմն բարկանում են, կխաղաղվի հիմա, մի վախեցիր, կայծակը ի՞նչ է որ, մեծ տղա ես, կհաղթահարես էս վախն էլ,- հուսադրում էր տատս ու շարունակում փիլիսոփայության երեկոն,- գիտես, ինձ թվում է՝ երկնավորը հոգնել է, բարդ է ախր, տղա՜ս, քաոսի հավերժության մեջ հազարամյակներ ապրելն ու պայքարելը անհնար է նույնիսկ Նրա համար:

Աստված հոգնել է աստվածությունից, մարդը՝ մարդկությունից, երկուսն էլ փախչում են իրենք իրենցից, երկուսն էլ պտտվում են, անփոփոխ մենության առանցքի շուրջը:

 Կռվում, անկում են ապրում իրենց իսկ հյուսած շղթայի մեջ: Երկուսն էլ իրար կարիքն ունեն, բայց սպառել են փրկության, միավորվելու բոլոր շանսերը:

— Միաձայն մենություն,- ասացի ես,- երևի մենք Տիրոջ մենության արձագանքն ենք, տատ:

— Ա՜յ քեզ բան,- պարող հոնքերը աշխատեցնելով՝ ասաց տատս,- հետո ասում ես՝ ես եմ փիլիսոփա: Ինձ անցել ես, տղաս:

Վերհուշը լքեց ինձ, ի վերջո, ամեն ինչ մոռանալու շնորհ ունեմ․ ժառանգել եմ հորիցս: 
Մտքերի մեջ ընկա, հետո հիշեցի, որ մտածելը իմ մենաշնորհը չէ, ի սեր Աստծո, տատս էլ չկա, ո՞վ պիտի լսի իմ պես հիմարին, ես մի հասարակ գրչակ եմ, և հետո  ծակ փիլիսոփաների դեֆիցիտ չկա մեր օրերում։

Անջատեցի դակիչ- ուղեղս՝ off ռեժիմով, միացրի ականջակալս:

 Օրերը հուր են հիմա,
Օրերը հողմ են հրե.
Քաղցր է կյանքը, որպես մահ,
Քաղցր է աշխարհը հրե։

 Լ A— ի Գոռը երգում էր Չարենցին:

Ներսումս խռովք բորբոքվեց.

-Չի գա, գնա՜, ա՛յ անինքնասեր, ինչի՞ ես կանգնել փողոցում փոշի կուլ տալիս։ 

Դանդաղ քայլեցի աղբակույտերի ու մանրաքարերի միջով՝ հաղթահարելով փոշու ալիքները։
Ավազամրրիկից մի բան ծակեց ձեռքս։ Շրջվեցի։ 

Փոշու ալիքաձև պտույտների մեջ նա էր, իմ սիրուն դահիճը։

-Ինչի՞ եկար- հարցրի նյարդային տոնով, — չէ՞ որ քեզ մեկ եմ…

— Ես միշտ գնում եմ նրանց մոտ, ում չեմ սիրում,- ժպտալով խայթեց նա,- էդպես հետաքրքիր է, կծխե՞ս,- մեկնեց կարմիր ֆիլտրով ծխախոտը:

— Հա,- համաձայնեցի` զայրույթից ծամելով այրվող ծխախոտը:

Հ. Գ․

Սիրելը ծխելու նման է՝ մի քիչ մխում ես, ու քեզ հանգցնում են։

Մարդուն ոչինչ չի մնում, մարդը միս է, հասկանու՞մ եք, էվոլյուցիա ապրած միս, միսը չի հիշում, չի ըմբռնում ոչինչ: Միսը սիրել չգիտի, չի կարող, էլ ինչու ենք նեղսրտում իզուր:

Սերը հարատև է միայն ծառերի մեջ, ես վստահ եմ դրանում, ուստի նրան խնդրեցի ինձ թաղել իմ սիրելի բարդիների տակ:

Հիմա նա սրում է դանակը կամ գուցե դանակն է սրում նրան, չգիտեմ։ Եկավ, ահա։ Լույս-շեղբը շողալով դեպ ինձ է գալիս, նա հպվում է դեմքիս ձախ ձեռքով, իսկ աջը անվարան առաջ է մղում սիրո շեղբը՝ փրկչի շեղբը ու… ճիչս փլում է մթի տակ թաղված  խուլ, կղզյակ- սենյակիս պատերը  կամ պատկերն է փլվում գիտակցությանս մեջ, չեմ հասկանում:

Եվ պետք էլ չէ, հասկանալը երբեք չի փրկել, չի օգնել մարդկանց, հիմա էլ՝ համբառնման պահին, կձևացնեմ, թե նույն ապուշն եմ, էդպես մարդիկ հանգիստ ինձ կթաղեն, կսգան՝ նույնականացնելով իրենց ինձ հետ:

Ես թպրտում եմ  կիսամեռ, հերձվող ձկան պես, փրկիչ շեղբը ալ, փթթուն ծաղկանման բողբոջներ է հանում կրծքիցս, էնքան վախենալու է, Աստված իմ, էնքան սիրուն է, առաջին անգամ գիտակցում եմ, հասկանում մահվան կարևորությունն ու էսթետիկան, մտածում եմ` բայց ինչու՞ ցավ չկա, ախր մեռնում եմ, գուցե մահը միֆ է, գուցե վերածնունդն էսպես է լինում, չգիտեմ… շեղբը օձագալար պտույտներ է գործում իմ ներսում, փոքրիկ կարմիր փնջեր են պայթում որովայնիս մեջ:

Նրա տաք ափն իմ երեսին է, ոչինչ չեմ զգում, հպումից բացի, ոչինչ չկա, չի կարող լինել, նրանից բացի, ես հպվում եմ արարիչ ձեռքին:

 Փրկիչ շեղբը մաքրագործում է մարմինս, վերջին անգամ խոցում է իրանս։
Խորը շնչում եմ, պատերը թաց են, աչքերս, շուրթերս, չոր, անտանելի:
Քարացած- կենդանի  աչքերս սյուրռեալիստական մահվան փնտրտուքով շրջում են, սենյակում ոչ մի հետաքրքիր բան․ մահ, փլված սենյակ, նա ոռնալով սրբում է շեղբն ու կոնծում է դեղնավուն շշից:
Սենյակում կախված ռադիոն խզխզալով մոնոտոն երգում է…

Խավարը թափում է աջ աչքս, այն ժամանակի մթին գալարներով կհասնի Էդիպուսին, արքաներին աչքեր են պետք, պոետին` սեր մի քիչ:

Արդեն կիսակույր, մեկ աչքս պտտվում է փլված սենյակում,  ոչինչ չի մնացել. երեք կիսափուլ պատեր, իսկ չորրորդի` փլված պատի մեջ անխաթար վառվում է կարմիր լույսը, պատին անհոգ ճեմել է Ցոյը ու ծխում է, նա դժգոհ, կշտամբող հայացքով նայում է դեմքիս, հետո իմ սիրելի դահճին, նրանք երկուսով վառում են գլանակները, Ցոյը շարժում է թունոտ շուրթերը․

“Перемен!” — требуют наши сердца․

“Перемен!” — требуют наши глаза․

No Comments

Leave a Reply