maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetcasibomMatbet girişJojobet girişSahabetExtrabetHoliganbet girişHoliganbet girişankara bayan escortGrandpashabetCasibom girişjojobet girişistanbul escortdeneme bonusumarsbahiscasibom girişjojobet girişcasibom7slotsjojobetjojobet girişjojobet girişcasibomMatbetmatbetmarsbahis girişmarsbahiscasinolevantcasibomMarsbahiscasibomartemisbet girişextrabet orisbetbaywinsupertotobetrüyabet girişjojobet girişjojobetjojobetjojobetcasibomjojobetPusulabetpalacebet girişjojobet girişjojobet girişjojobet girişsahabet güncel girişsahabet girişsahabetgoldenbahis girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantultrabetutrabetcasinolevantporno izlecasinolevantcasibomcasibom güncelcasibom girişcasibomholiganbet güncelholiganbet güncelmariobetmariobetcasibomcasibomcasibom girişcasibomcasibombetebet girişcasibomultrabet girişcasibomcasibomcasibom girişcasibom girişcasibomcasibom girişjojobet güncel girişjojobetjojobetMATADORBET GİRİŞCASİBOMasyabahisMATADORBET GİRİŞgoldenbahisonwin girişonwinBetwoonbetciomariobetmatadorbetMARS7slotslevant casinoBetriyaljojobetjojobetjojobet güncel girişcasibom güncel girişcasibomjojobet giriştaraftariumCasinoplusmarsbahis girişBnl businesstambetmatadorbetlunabetlunabet girişcasibom güncel girişjojobetcasibomjojobet güncel girişmarsbahis güncel girişholiganbet güncel girişjojobet güncel girişimajbet girişjojobet güncel girişsuperbetin güncelbetpark giriştipobet günceljojobetcasibomcasibommarsbahisMarsbahiscasibomcasibomcasibom girişby casinodumanbet girişhttps://kst.nis.edu.kz/casibom güncel girişcasibomcasibom güncelonwinholiganbetbahsegel girişmatbet girişcasibom girişbetebet girişcasibomcasibomasyabahismatadorbet twitterbetebetjojobet güncel girişpusulabet girişcasibomcasibom girişcasibomcasibomcasibomcasibomcasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortmarsbahismarsbahissonbahiscasibom girişcasibom girişbahsegel giriş
ԳրաԴաշտ Վարդան Սմբատյան

Վարդան Սմբատյան․ Խաղաղության մոնոլոգ

08.04.2022

Ոչինչ չունես` եթե խաղաղություն չունես, ասում էր լուսահոգի տատս:

— Ունեմ, տա՛տ, ունեմ լիքը,- ասում էի` կում-կում խմելով տաք սուրճը:

Ունեմ մի մեծ բաժին ու կարող եմ հանգիստ բաշխել՝ ինձնից չարակամորեն աչք չկտրող, շնորհներս ու արատներս համրող, զգացմունքայնությունս թուլություն ընկալող, բացերս ու մոլություններս ուռճացնող մարդկանց:

Մնացածին էլ կհերիքի, հա՜, տատ, էնքան շա՜տ է՝ կհերիքի բոլորին։

Չէ՛, ես Գանդին չեմ, ո՛չ էլ Բուդդան, իմ պայծառացումը ծնվեց քաոսից և շարունակվում է բառերի քիմիայով: Ես այնքա՜ն հաշտ եմ ցավի և բերկրանքի հետ․ դրանք իմ գոյության երկու գեղեցիկ փոխակերպումներն են: Հստակ գիտեմ մի բան ինձ ոչինչ չի ներվում, հավասարապես պատժվում եմ զանցանքի և սիրո, ցոփության և զղջման համար, ուստի խաղաղ եմ իմ Աստծո և Սատանայի հետ, ասեմ ավելին ես նրանց բարեխոսն եմ:

Տատս մեռավ ամռան տոթին, սիրտը չդիմացավ, մեռավ մի խաղաղ կիրակի առանց Աստված կանչելու:

Չհասցրի ասել նրան կարևորը:

Ես նրա խաղաղության ժառանգորդն եմ։

Ուրիշ ոչինչ չի թողել ինձ, տո, ճի՛շտ էլ արել է, մնացածը ստեղծելու համար ուղեղս մի լավ աշխատեցրի:
Հինգ տարի է անցել, տա՛տ, շատ բան կորցրի, շատ բան գտա, ինչ ափսոս, որ չեմ կարող քեզ պատմել, դու ճիշտ էիր, տա՛տ, Նիցշեն դարձավ իմ միակ իմաստուն ընկերը, իսկ Տոլստոյը ձանձրալի բիձուկ է, գրելիս միշտ փորձում եմ չհոգնեցնել ընթերցողին, ասում են` ստացվում է, եսիմ… այդքան էլ չեմ հավատում, տա՛տ:

Հիմա շատերը գովում են պարապությունից դրդված կամ էլ ճաշակ չունեն, բայց ես էդքան էլ ապաշնորհ չեմ, տա՛տ, էդ քո սիրելի Նիցշեն ասաց երազում, իսկ երազներում ամեն ինչ իրական է, տատ, թող ինֆանտիլ համարվեմ, թքած, ես դրան հավատում եմ:

Ցավերից հետո, անիմաստ, անտեղի վեճերից հետո, անպատճառ կորուստներից ու անպիտան ձեռքբերումներից հետո ամեն օր գալիս նստում եմ իմ պստիկ թախտին, մի լավ մեղեդի եմ միացնում, հետո կարդում եմ ու պառկում, քիչ-քիչ մտաբերում եմ օրվա մեծ ու փոքր փորձանքները, իրադարձությունների կինոժապավենը բացվում է իմ առաջ` իր ողջ գունապնակով, վերհիշում ու վավերագրում եմ ամենը, հետո` ներսս եմ մաքրում ու մտմտում եմ։

Չէ, ինձ ոչ ոք չի խաբել, ես եմ սխալ հասկացել, ախր շատ հիմարն եմ, էհ, չէ՛, չեն չարախոսել, ուղղակի սուտ ասեկոսեներ են լսել:

Չէ՛, չեն մոռացել, զբաղված են ախր, կհիշեն հաստատ` երբ ազատվեն:

Չէ՛, չեն խորշում տարօրինակ ու տարբերվող, կուբիստական դիմագծերիցս` պարզապես զուրկ են գեղեցիկի անսովոր ընկալումներից:

Էսպես ես ապրում եմ ամեն օր, իսկ անկողինս լի է վրաս նետված փշերով, դրանք աճում են մազերիս մեջ և տեսանելի են միայն ինձ:

Սովորել եմ դրանց ծակոցներին, ցավը բթացել է բջիջներիս մեջ:

Ես հիմա դանդաղ սողում եմ դաշմամուրի նուրբ ու խաղացկուն արպեջիոների միջով` հպվում աշխարհին անհասանելի` միայն ինձ համար ստեղծված յոթերորդ օկտավին: Ռախմանինովը թմրեցնում է ինձ։

Կոպերս փակվում են մթի տաք հպումներից:

Խաղաղ ու գրեթե անլսելի հեռվից, ասել է թե` մթի վերերկրային վիհերից ինձ կանչում, քաշում է վեր իմ միակ փրկիչը- սփոփանքը՝ քունը:

Հ. Գ․- Քունը սքանչելի մահ է, կարճ ու երանելի թմրություն. մենք ամեն օր ծնվում ենք մահվան թմբիրից, մենք` ամեն օր ապրում ենք մեռնելու համար:

No Comments

Leave a Reply