maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Գայանե Եգանյան ՄարզաԴիտակ

Վերածնված թատրոնը՝ սահմանամերձ Կողբում

25.01.2020

Ardi.am-ի գործունեության կարևոր նպատակներից է ՀՀ մարզերի և Արցախի մշակութային կյանքին առնչվող նյութերի հրապարակումը, որոնք ոչ միայն կլուսաբանեն մարզային համայնքի ներկայացուցիչների հետաքրքիր և ստեղծագործ աշխատանքը, այլև վեր կհանեն այն խնդիրները, որոնք ծառացած են այդ աշխատանքն իրագործելու ճանապարհին: Մենք նպատակ ունենք մեր հրապարակումներով յուրովի արժևորել և խթանել մարզային մշակութային կյանքը և պատկան մարմիներին ու պաշտոնյաներին հուշել այն քայլերը, որոնցից կախված է այդ կյանքի աշխուժացումն ու հետագա վերելքը: Պակաս կարևոր չէ նաև հանրությանն իրազեկել, թե գործող, չգործող և վտանգված ինչ պատմամշակութային հուշարձաններ են սփռված մեր հայրենիքի ողջ տարածքում: Անդրադարձներն այս թեմաներով, կարծում ենք, կունենան թե՛ ճանաչողական, թե՛ նախազգուշական, թե՛ գործնական քայլերի մղող նշանակություն:

Ardi.am


Հայաստանի հյուսիս-արևելքում ծվարած սահմանամերձ Կողբ գյուղը, չնայած իր բազմաբնույթ խնդիրներին, մշակութային բուռն կյանքով է ապրում: Այստեղ գործում է մշակույթի տուն, գեղարվեստի դպրոց, ձեռքի աշխատանքի, պարի ու սպորտային խմբակներ, երկու դպրոց և երկու մանկապարտեզ, շուտով կբացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Գյուղի մշակութային կյանքի աշխուժացման մեջ իր մեծ դերն ունի Կողբի Մշակույթի կենտրոնում գործող թատրոնը, որը ավելի քան 60-ամյա պատմություն ունի:

Դեռևս խորհրդային տարիներին Կողբի Կուլտուրայի տանը գործել են սիրողական թատերախմբեր և քանիցս բեմադրվել են ներկայացումներ` տնօրեն Սուրեն Աբովյանի ղեկավարությամբ: Այն դադարեց գործել 1988-89 թվականներին: Թատրոնը կրկին կյանքի կոչելու գաղափարը հասունացավ ժամանակի ընթացքում և մշակութասեր կողբեցու  պահանջով: 2005 թվականին Կողբի թատրոնը վերսկսեց իր գործունեությունն արդեն կազմավորված թատրոնի ձևաչափով՝ Մշակույթի կենտրոնի ներկայիս տնօրեն Սասուն Մուրադյանի ջանքերով, որը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Գաղափարի շուրջ համախմբվեցին ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ դերասան, մանկավարժ, երաժիշտ,  անգամ՝ կոշկակար և բանվոր. նրանք իրենց դերասանական շնորհով նպաստեցին թատրոնի կայացմանը: Չնայած սուղ միջոցներին և դերասանական փոքր կազմին՝ այն կայացավ և 2005-ից  մինչ օրս բեմադրեց ու պարբերաբար հանդիսատեսի դատին հանձնեց Մելիք Քոչարյանի «Կինը ուսադիրներներով», Արարատ Բարսեղյանի «Պոկված կրունկներ», Ժիրայր  Անանյանի «Լույս քեզ տեսնողին», Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև», Գեորգի Խուգաևի «Անդրոն և Սանդրոն», Գուրգեն Խանջյանի «Կալանք» ստեղծագործությունները:

2005 թվականին, Կողբի թատրոնի հետ միաժամանակ, սկիզբ դրվեց նաև տիկնիկային թատրոնի գործնեությանը:  Ստեղծման օրվանիս մինչ այժմ մանուկ հանդիսատեսի համար բեմադրվել են մի շարք հեքիաթներ և առակներ` Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտները», «Երեք խոզուկները»  անգլիական ժողովրդական հեքիաթը, «Լավություն արա, ջուրը գցիր» ժողովրդական հեքիաթը, Աթաբեկ Խնկոյանի «Մուկ փեսացուն»,   Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը», «Շունն ու կատուն», «Չարի վերջը»,  «Անխելք մարդը»,  «Բարեկենդանը», «Անբան Հուռին»: Մանկական Աստվածաշնչի մոտիվներով բեմադրվել է «Սուրբ Ծնունդը»:

-Հաշվի առնելով դերասանական կազմի փոքր լինելը և այլ ռեսուրսների պակասը` ընտրում ենք  համապատասխան պիեսներ,- ասում է ԿՄԿ տնօրեն, թատրոնի գեղարվեստական ղեկավար Սասուն Մուրադյանը:- Այս ամենին ավելացնելով Մշակույթի կենտրոնի ողջ աշխատակազմի ջանքերը, նվիրվածությունը և ունենալով Կողբ համայնքի ղեկավարի և  համայնքապետարանի արվեստասեր հոգածությունն ու ֆինանսական աջակցությունը՝ շարունակում ենք մեր գործունեությունը:

Թատերախումբը ներկայացումներով հանդես է եկել Նոյեմբերյանի տարածաշրջանի բոլոր բնակավայրերում, Տավուշի մարզկենտրոնում,  Տավուշի  և Լոռու մարզերի որոշ գյուղերում, Երևանի Հովհ. Թումանյանի անվան  պետական տիկնիկային թատրոնում,   Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում: 2008 թվականին մասնակցել է  բարբառային  հեքիաթասացության մրցույթ-փառատոնին` շահելով առաջին մրցանակ:  

Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս՝ Ս. Մուրադյանը մանրամասնում է. «Այս տարի մանուկ հանդիսատեսի  համար կրկին կբեմադրենք Հովհ. Թումանյանի ստեղծագործություններից «Անբան Հուռին», «Բարեկենդանը» և «Չարի վերջը»: Առաջիկայում նախատեսել ենք հանդիսատեսի դատին հանձնել Գուրգեն Միքայելյանի «Երկնքում գերվածները» և Գեորգի Խուգաևի «Անդրոն ու Սանդրոն», որը, ի դեպ, հանդիսատեսի ցանկությունն է: Սակայն դրանց իրականացման առումով դեռևս վերջնական որոշում չենք կայացրել` կախված այն հանգամանքից, թե ինչ միջոցներ կունենանք՝ և՛  ֆինանսական, և՛ դերակազմի ռեսուրսի առումով»:    

Ինչ վերաբերում է թատրոնի առաջ ծառացած խնդիրներին, դրանք բազմազան են՝ շենքային պայմանների բարելավում, բեմականացման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում, շրջագայությունների կազմակերպում և այլն. ունենալով միայն համայնքապետարանի հոգածությունը՝ թատրոնի համար խիստ դժվար է լուծել իր առջև ծառացած բոլոր խնդիրները և իրագործել նախատեսված ծրագրերը:

Գայանե Եգանյան
Երևան-Կողբ-Երևան

No Comments

Leave a Reply