bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

«Ժանտախտը»՝ գրաշուկայում

04.03.2020

***
 «Իսկ ինչ է ժանտախտը, — հարցնում էր բժիշկ Ռիեի հիվանդներից մեկը, — դա հենց կյանքն է: Այդպիսին է կյանքը և վերջ»:

***
«…երբ օրը գա, մարդկանց դժբախտացնելու կամ դաստիարակելու համար ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ»:

Ֆրանսիայում, կորոնավիրուսի բռնկման համապատկերին, աճում է Ալբերտ Կամյուի «Ժանտախտ» վեպի վաճառքը: Այս մասին տեղեկացնում է interfax.ru-ն՝ որպես աղբյուր նշելով BFM հեռուստաընկերությունը և վկայակոչելով Edistats-ի տվյալները: Վաճառքի աճ է նկատվել սկզբում Չինաստանում, այնուհետև ամբողջ աշխարհում: Մասնավորապես, փետրվարի վերջին շաբաթում «Folio» հրատարակչության լույս ընծայած վեպի օրինակներից վաճառվել է 1700-ը: Համեմատության համար նշվում է, որ 2019-ի նույն ժամանակահատվածում վաճառվել է գրքի 450 օրինակ: Իտալիայում, ըստ Actualitte.com- ի, վեպի վաճառքը եռապատկվել է, իսկ ibs.it առցանց գրախանութում «Ժանտախտը», վաճառքի ցուցանիշով, վեցերորդ տեղում է:

Փորձեցինք ճշտել՝ ինչպիսի՞ պատկեր է հայաստանյան գրաշուկայում: «Բուկինիստ» գրախանութի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ գիրքը առկա է գրախանութում: Լույս է ընծայել «Անտարես»  հրատարակչությունը: Արժեքը 5990 դրամ է: Ուշագրավ ցուցանիշ. 2020-ի փետրվարին գիրքը վաճառվել է 9 օրինակ: 2019-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշը չի փոխվել:

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply