maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Գարմար ԳրաԴաշտ

Զինվորը գնաց ապրելու

28.01.2022

Ինքնախոսություն

Մեր խղճի հետ
 Ի՞նչ ենք պահում
Հոգու կորած դարակներում,
Եվ հայրենիքը բա՞ռ է լոկ,
Թե սիրելու հող ու տանիք,
Անհարմար է հարմար ապրել,
 Երբ կիսում են ինքնությունդ։
Թշնամին է նորից սողում,
Իսկ ես միայն երգ եմ գրում,
Թշնամին է հողը փորում,
 Եվ հողի մեջ մենք ենք դարձյալ…
Չի՞ լինելու մի բարի ելք,
Չի՞ լինելու դարձ ուժեղի,
Եվ վրեժի համանվագ,
Եվ հաղթողի վերադարձ տուն։
Մինչև ե՞րբ ենք հարմարվելու,
Մինչև ե՞րբ ենք տուն շինելու
Օտար հողում և պաշտելու
մեր կորցրած հայրենիքը։
Վե՛ր կաց, զարթնի՛ր, քնել չկա՛,
Ինքս ի՞նձ եմ գրում հիմա,
 Թե՞ հային, որ քուն է մտել։
Կիսատ քայլ է նահանջելը,
Երբ թևաթափ լուռ գաղթում ես,
Կիսատ ձայն է չխոսելը,
Երբ տեսնում ես դավաճան ձեռք
ու չես բանտում նեռ ոսոխի բարեկամին։
Մեր խղճի հետ
Ի՞նչ ենք պահում,
Որ անխիղճն է երկրի տերը…
Հավատում եմ, որ կգա ուրիշ լուսե առավոտ,
Հասկը լեռան ծերպին կաճի անգամ,
Չես ունենա կորուստ և խելագար մի կարոտ,
Որդիներդ ռազմից հաղթած կգան տուն։

****
Կրակի՛ նման կրակի,
Կրակի՛ր ու ոչ մի թռչուն թող չլսի մեզ,
Աշխարհում ապշահար հաշվում են,
Թե քանի անհաշտ հարևան կա,
 Քանի փամփուշտ սահմանը հատեց,
Եվ ոչ ոք չի չափում ցավի մեծությունը,
Ոչ ոք չի ցավում քո ցավով։
Կրակի նման հրակիր
հրշեջը դեռ չէր հանդիպել,
 Այրվում է աշխարհի մեր տունը,
Ցնծում են ուրիշ տներում…
Կրակի տալով են հավատում,
Կրակի տալով վհատվում,
Մի քիչ գիժ լինեի ու հավատացյալ,
Կրակով տայի թղթերը,
Ասեի` չկան սահմաններ,
Ասեի` տներում մարդիկ կան,
 Ասեի՝ արկով տուն մի քանդեք,
Բայց ես դեռ քիչ եմ գիժ,
Եվ Աստված չի լսում իմ ձայնը,
 Ուրեմն մնում է կրակով
կրակին անընդմեջ կրակել,
Թշնամի-բարեկամ խաղալ,
Ատել ու չափել սահմանով։
Զինվորը գնաց ապրելու,
Նրա աչքերում հայրենիք կար,
Նրա աչքերում՝ մոր կարոտ,
Ու հիմա, երբ բոլորն ապրում են,
Զինվորը գնում է ապրելու։
Ու մեկը, երբ ճառ կասի նորեն,
 Ու մեկը, երբ դավաճան կփնտրի,
Զինվորը ոչինչ չի լսի,
Քանզի ասացինք` կրակի՛ր,
Ու ոչ մի թռչուն թող չլսի մեզ,
Աշխարհում ապշահար հաշվում են,
Թե քանի անգամ ենք մենք հաշտվում,
Ցեղասպան ոսոխին կոչում մարդ,
Հավատում, որ գարուն կգա դեռ,
Թռչուններ կնստեն ծառերին…

****

Վրեժի ծառ է
Աճել մեր հոգում,
Եվ ծառն այդ
Հայի արյամբ են ջրում,
Եվ ծառն այդ
Լեռան ծերպին է աճում,
Անդունդում խորին,
Դաշտերում քարշատ։
 Կկտրենք ծառը,
Նվեր կտանենք,
Ամեն ոսոխին`
Մի տերև արյան,
Ամեն ատողին`
Մի արնաբեր ճյուղ,
Մեզ մահ բերողին`
Մահեր բյուրավոր,
Մեր ծառը չէ սա,
Հարկ է ետ տանել,
 Ի վերջո բավ է,
 Էլ արյուն չունենք…

Հայ զինվորին

Թշնամին երկրի երակն է ճանկռում,
Մեզ շաղ ենք տվել օտարի դաշտում,
Ցավով ենք հաճախ մեր բախտը կռում,
Չքնե՛ս զինվոր, լոկ դու ես արթուն։

Կուզե՞ս քեզ համար երգեր կգրեմ՝
Հաղթական կյանքիդ օրհներգը ներկա,
Ով էլ այսուհետ արշավի քո դեմ,
Պարտության դրոշ ծածանող է նա։

Գարմար (Կարեն Մարդանյան)
Լուսանկարի աղբյուրը՝ hayzinvor.am

No Comments

Leave a Reply