Իսրայել Ասրյան Կինո

2020 թվականի գլխավոր կինոնկարը

11.01.2021


«2020 թվականի գլխավոր ֆիլմ է ճանաչվել չինացի ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը»։ Այդ եզրահանգմանն է եկել ԱՄՆ-ի ազգային կինոքննադատների միությունը»,- հաղորդում է Los Angeles Times-ը։ Բացի այդ, կինոնկարի ռեժիսոր և սցենարիստ Քլոե Չժաոն հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, իսկ գլխավոր դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Կինոքննադատները կարևորել են  նաև  օպերատորական աշխատանքը։  Ֆիլմի սցենարի հիմքում  Ջեսիկա Բրուդերի «Քոչվորների երկիրը. ինչպես գոյատևել 21-րդ դարի Ամերիկայում» գիրքն է։

Դրամայի հերսուհին՝ 60-ամյա անտուն այրին, աշխատանք փնտրելու համար ծածկասայլով ճանապարհորդում է Արևմուտքում։  Ավելի վաղ` 2020-ի սեպտեմբերին,  Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» դրաման Վենետիկի 77-րդ կինոփառատոնում արժանացել էր «Ոսկե առյուծի»։ Ֆիլմի համաշխարհային առաջնախաղը նախատեսված է փետրվարին։ Ռուսաստանում այն կարելի է տեսնել մարտի վերջին։

Կինոքննադատները «Լավագույն վավերագրական ֆիլմ»  անվանակարգի մրցանակը հանձնել են Գարրետ Բրեդլիի «ժամանակը» ֆիլմին,  իսկ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» մրցանակը` ռումինական « Կոլեկտիվ» ֆիլմին։ 

Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի
Նյութի աղբյուրը՝ lenta.ru

No Comments

Leave a Reply