ՄշակութաԳիծ ՀՀ Լեզվի կոմիտե

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող բառերից խուսափելու մասին

14.05.2021

(21-րդ թողարկում)

Արվեստի որևէ գործ նկարագրելիս, քննելիս, վերլուծելիս, դրա մասին կարծիք հայտնելիս անհրաժեշտ է հասկանալի, արվեստին վայել խոսք։ Մայրենի լեզվով ասած խոսքը ներկայանալի է և մատչելի, երբ զերծ է օտարաբանություններից, այսինքն՝ այն բառերից, որոնց հայերեն համարժեքները կան։

Առանձնացրել և ներկայացնում ենք արվեստի տարբեր ճյուղերում հանդիպող օտար բառերի հայերեն համարժեքները, որոնք օգտակար կլինեն հատկապես արվեստասեր (նաև արվեստագետ) հանրությանը։

  1. ակվարել – 1. ջրաներկ, 2. ջրանկար
  2. բյուստ – կիսանդրի
  3. դոկումենտալ – վավերագրական
  4. դուետ – 1. զուգերգ, 2. զուգանվագ, 3. զուգապար
  5. էկզեմպլյար – նմուշ
  6. էսքիզ – 1. ուրվանկար, 2. ուրվագիծ, 3. ճեպանկար
  7. էքսպոնատ – ցուցանմուշ
  8. կուլիս – հետնաբեմ
  9. կուլմինացիա – բարձրակետ, գագաթնակետ
  10. կվարտետ – քառյակ
  11. կրեատիվ – ստեղծագործ, ստեղծարար
  12. մարիոնետ – խամաճիկ, խաղատիկնիկ
  13. միմիկա – դիմախաղ
  14. մոլբերտ – նկարակալ
  15. մոնոլոգ – մենախոսություն
  16. նոմինացիա – անվանակարգ
  17. շեդևր – գլուխգործոց
  18. պալիտրա – ներկապնակ, գունապնակ
  19. պեյզաժ – բնանկար, բնապատկեր
  20. պորտրետ – դիմանկար
  21. ռեժիսոր – բեմադրիչ
  22. ռեպերտուար – 1. խաղացանկ, 2. երգացանկ, 3. երաժշտացանկ
  23. ռեստավրացիա – վերականգնում
  24. ռետրոսպեկտիվ – հետահայաց
  25. սոլիստ – մենակատար
  26. սուֆլյոր — հուշարար
  27. վիտրաժ – ապակենկար
  28. օրկեստր – նվագախումբ, երաժշտախումբ
  29. օրնամենտ – 1. զարդանախշ, զարդապատկեր, 2. երժշ. ձայնադրվագ
  30. ֆրեսկա – որմնանկար

ՀՀ լեզվի կոմիտե

1 Comment

  • Reply Ադա 14.05.2021 at 19:30

    Կվարտետ — կիրառվում է երկու նշանակությամբ.

    1) քառյակ — չորս երաժիշտների նվագարանային
    խումբը
    2) կվարտետ — երաժշտական ժանր է,
    ստեղծագործությանն տեսակ `
    գրված քառյակի համար։
    Այս դեպքում հայերենում ևս ճիշտը
    ԿՎԱՐՏԵՏ անվանելն է ։

  • Leave a Reply