ՄշակութաԳիծ ՀՀ Լեզվի կոմիտե Հրատապ

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

05.03.2020

 (5-րդ թողարկում)

Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր՝ հերթական ցանկը։ Այս օտար բառերը հայախոս մարդիկ գրավոր և բանավոր խոսքում հաճախ են կիրառում՝ անտեսելով հայերենի հնարավորությունները։

                                                ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ                    

խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

  1. ալյանս — միություն, դաշինք
  2. բաններ — ցուցապաստառ
  3. բեյջ — անվանաքարտ
  4. դալան — կամար, կամարանցում
  5. դերմատոլոգ — մաշկաբան
  6. դիսոնանս — աններդաշնակություն
  7. թինեյջեր — դեռահաս, պատանի
  8. ինաուգուրացիա — պաշտոնակալություն, երդմնակալություն
  9. իդենտիֆիկացիա — նույնականացում, նույնացում
  10. ինտերպրետացիա — մեկնաբանություն
  11. կալկուլյատոր — հաշվիչ
  12. կնոպկա — 1. կոճակ, 2. կոճգամ
  13. կոնսենսուս — համաձայնություն
  14. կրիտերիա — չափանիշ
  15. մեյքափ — դիմահարդարանք, դիմահարդարում
  16. միսիա — առաքելություն
  17. նոմինացիա — անվանակարգ
  18. չաթ — զրուցարան  
  19. պարոլ (ռազմ.) — անցաբառ, նշանաբառ
  20. պեյզաժ — բնանկար, բնապատկեր
  21. պրեզենտացիա — շնորհանդես, ներկայացում
  22. պրոֆեսիոնալ — արհեստավարժ
  23. ռեսթայլինգ — ոճափոխութուն 
  24. սկեպտիկ — կասկածամիտ, թերահավատ
  25. վերբալ — խոսքային, բանավոր
  26. քոմենթ — մեկնաբանություն
  27. օնկոլոգ — ուռուցքաբան
  28. օրիենտացիա — կողմնորոշում
  29. օֆիցիալ — պաշտոնական
  30. ֆիլտր — զտիչ

ՀՀ ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

No Comments

Leave a Reply