ՄշակութաԳիծ ՀՀ Լեզվի կոմիտե

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

01.04.2020

(9-րդ թողարկում)

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը: Ցանկում ընդգրկված որոշ բառերի հայերեն համարժեքները հայտնի են հայախոս և հայագիր հանրությանը, սակայն վերջին ժամանակներում դրանք քիչ են կիրառվում գրավոր և բանավոր խոսքում:

Հայերեն բառերը կրկին լայն շրջանառության մեջ դնելու նպատակով հորդորում ենք այսուհետև գրելիս ու խոսելիս նախապատվությունը վստահաբար դրանց տալ:

  1. անոնս — հայտարարություն, ծանուցում, ազդ
  2. ափլիքեյշն — հավելված (բջջային կամ համակարգչային)
  3. ափլոդ — վերբեռնում
  4. դաունլոդ — ներբեռնում
  5. դեգուստացիա — համտես(ում)
  6. դեգրադացիա — 1. հետընթաց, 2. քայքայում, կազմալուծում
  7. դոմեն — տիրույթ
  8. զիփլայն — ճախրուղի
  9. էմիգրացիա — 1.արտագաղթ, 2. տարագրություն, վտարանդիություն
  10. էքսկլյուզիվ — բացառիկ
  11. ըքաունթ — հաշիվ, օգտահաշիվ
  12. իմիգրացիա — ներգաղթ
  13. ինստրուկտոր — հրահանգիչ
  14. իվենթ — իրադարձություն,  միջոցառում
  15. լիմիտ — սահմանաչափ, սահմանափակում
  16. կոնստրուկտիվ — կառուցողական
  17. կոնֆիդենցիալ — գաղտնի, խորհրդապահական
  18. կուրատոր — համադրող
  19. հաքեր — ցանցահեն
  20. մարկեր — նշիչ
  21. շլագբաում — ուղեփակոց
  22. պրիմիտիվ — պարզունակ, պարզ
  23. սպեցիֆիկ — առանձնահատուկ, յուրահատուկ
  24. վոլոնտյոր — կամավոր
  25. տոլերանտ — հանդուրժող
  26.  ցիվիլ — քաղաքակիրթ
  27. փոսթ — գրառում, հրապարակում
  28.  օնլայն — առցանց
  29. օֆլայն — անցանց
  30. ֆակուլտատիվ — կամընտրական

ՀՀ ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

No Comments

Leave a Reply