Արցախ ԳիտաՆյութ

Աղին նահատակ կամ Խաչին տակ

07.03.2021

Եկեղեցին գտնվում է Կարմիր գյուղ, կամ Դռնավարզ գյուղից 3 կմ հյուսիս – արևմուտք, մի բլրակի վրա: Եկեղեցին կրում է նաև «Խաչին տակ» անվանումը: Հին գյուղատեղիի հյուսիսային եզրին, բլրի վրա կանգնած փոքր, թաղածածկ դահլիճով եկեղեցին (չափերը՝ 6.8 x 5.3 x 5.8մ), կառուցված է անտաշ քարով: Պատերի մեջ ագուցված են մի շարք խաչքարեր՝ բնորոշ 12-13-րդ դարերին: Առանձին խաչքարեր պարունակում են բուսական ու երկրաչափական, ինչպես նաև՝ կենցաղային բնույթի բարձրաքանդակներ: Խաչքարեր կան ոչ միայն հուշարձանի ներսում, այլև արտաքուստ՝ մասնավորապես մուտքի հատվածում և մոտակա գերեզմանոցում, որոնց ընդհանուր թիվը մեկ տասնյակից ավելի է: Եկեղեցու մուտքի դիմաց 1861թ. կառուցվել է հյուրատուն ուխտավորների համար: Մակար Բարխուդարյանը նշել է, որ խաչարձանի վրա, որը թեքված է տաճարի արևելյան կողմում, արձանագրված է «Ես Սահակ կանգնեցի զխաչս», իսկ սենյակի վրա առկա է հետևյալ արձանագրությունը «Ես Ադամս Աստուծով սուրբ խաչս կանգնեցի»:

Եկեղեցու Ըղեն նահատակ անվանման շուրջ տարբեր ավանդազրույցներ են մեզ հասել, ըստ մի տարբերակի թշնամինները սպանել են մի հղի կնոջ, այդտեղից էլ տեղանքը կոչվել է հղի կնոջ նահատակման վայր, այն է հղեն կամ ըղեն նահատակ: Ըստ երկրորդ վարկածի՝ Լենկ Թեմուրի դեմ պաշտպանական մարտերում շատերի հետ նահատակվել է և գյուղի աղան (տանուտերը), որի դին գյուղացիները ամփոփել են բլրակի վրա, կառուցել եկեղեցի նրա հիշատակին և վայրը կոչվել է Ըղեն նահատակ, այսինքն աղայի նահատակման վայր:

«Խաչին տակ» կամ «Ըղեն նահատակ» եկեղեցուց մոտ 100մ հեռավորության վրա տարածվում է համանուն գերեզմանոցը՝ բնորոշ 9-14-րդ դարերին, իսկ ստորին մասում՝ գյուղատեղին, որն ըստ էության գոյատևել է մինչև 19-րդ դար, նկատի ունենալով այստեղ գտնվող աղբյուրի վրայի արձանագրությունը:

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ
Ստորև ներկայացված են նաև հոդվածի անգլերեն և ռուսերեն տարբերակները

****

Eghen Nahatak or Khachin Tak.

The church is located in the village of Karmir Gyugh, or 3 km north-west of the village of Drnavarz, on a hill. The temple is also called «Khachin so» / Under the cross /. On the northern edge of the old village, on a hill, stands a small church with a vaulted hall (dimensions: 6.8 x 5.3 x 5.8 m), built of rough stone, with a row of 12th-13th century khachkars built into the walls. Some khachkars contain floral and geometric, as well as tall sculptures of a household character. There are khachkars not only inside the monument, but also outside, especially at the entrance, in the nearby cemetery, of which there are more than a dozen.In front of the entrance to the church in 1861, a guest house for pilgrims was built. Makar Barkhudaryan noted that on the khachardzan, which is inclined from the eastern side of the temple, it is written: «I am, Sahak, I installed my cross». And on the room there was the following inscription: «I am Adam , I have set up my holy cross, with God».

There are different legends about the name of the church Eghen Nahatak, according to one version, the enemies killed a pregnant woman, and from there this place was named the place of the martyrdom of a pregnant woman / from the Arm. հղի- pregnant /.According to the second version, in the defensive battles against Lenk Temur, the headman of the village died along with many others, whose body was buried by the villagers on a hill, a church was built in his memory and the place was called Eghen nakhatak, which means the place where the headman/ from the Arm .աղա -the headman /.

The cemetery of the same name, typical for the 9th-14th centuries, is located at a distance of about 100 m from the Khachin Tak or Eghen Nakhatak church, and below there is a village that actually existed until the 19th century, referring to the inscription on the source located here.

****

Эген Нахатак или Хачин Так

Церковь расположена в селе Кармир Гюх, или в 3 км к северо-западу от села Дрнаварз, на холме. Храм еще называют «Хачин так»/Под крестом/. На северном краю старой деревни, на холме, стоит небольшая церковь со сводчатым залом (размеры: 6,8 x 5,3 x 5,8 м), построенная из неотесанного камня.В стены встроен ряд хачкаров XII-XIII веков. Некоторые хачкары содержат растительные и геометрические, а также высокие скульптуры бытового характера. Хачкары есть не только внутри памятника, но и снаружи, особенно у входа, на близлежащем кладбище, которых всего более десятка. Перед входом в церковь 1861 г. Построен гостевой дом для паломников.Макар Бархударян отметил, что на хачардзане, который наклонен с восточной стороны храма, записано:«Я, Саак , установил свой крест.»А на комнате была следующая надпись:« Я Адам, я установил святой крест мой, с Богом ».

О названии церкви Эген Нахатак ходят разные легенды, по одной из версий, враги убили беременную женщину, и оттуда это место было названо местом мученической смерти беременной женщины/ от арм. հղի-беременная/. По второй версии, в оборонительных боях против Ленк Темура, староста села погиб вместе со многими другими, тело которого жители села похоронили на холме, в его память построили церковь и место называлось Эген нахатак, что означает место, где погиб староста/от арм.աղա-староста/.

Одноименное кладбище, характерное для IX-XIV веков, расположено на расстоянии около 100 м от церкви «Хачин Так» или «Эген Нахатак», а внизу — село, которое фактически существовало до XIX века, ссылаясь на надпись на источнике находящемся здесь.

No Comments

Leave a Reply