Երաժշտություն Իսրայել Ասրյան

Ֆրենկ Սինատրա․ սպիներ ու նվաճումներ

15.04.2021


Ներկայացնում ենք 4 փաստ ամերիկացի աշխարհահռչակ երգիչ, դերասան Ֆրենկ Սինատրայի մասին։

1․ Ծնվել է կապույտ

Ֆրենկ Սինատրան անհանգիստ կյանք է ունեցել սկզբից, սկզբից ասելով՝ նկատի ունենք ամենասկզբից։ Երբ Սինատրան ծնվեց, նա կապույտ էր և չէր շնչում, իսկ ծննդաբերությունն այնքան բարդ էր, որ բժիշկները պարզապես ենթադրեցին, թե նա չի ապրի։

Հաշվի առնելով մոր՝ Դոլլի Սինատրայի ծանր ծննդաբերության հանգամանքը՝ բժիշկները որոշեցին ուշադրությունը կենտրոնացնել ծննդկանի վրա։ Արդյունքում՝ կյանքի առաջին րոպեներին Ֆրենկ Սինատրան գրեթե զրկվեց բժշկական օգնությունից. բժիշկները փոձում էին փրկել մոր կյանքը։

Ֆրենկի տատիկը նույնպես ներկա էր ծննդաբերությանը։  Նա  գրկեց  «կապույտ» երեխային և վերջինիս դեմքը պահեց սառը ջրի շիթի տակ։ Ֆրենկը ցնցվեց սառնությունից ու առաջին անգամ շնչեց՝  ստիպելով բժիշկներին ուշադրության արժանացնել իրեն։ Ծեր, բարի, լավ տատիկ։ 

2․ Սպիներ ամբողջ կյանքի համար

Սինատրան, թեև հաղթահարեց լույս աշխարհ գալու դժվարությունը, դա անհետևանք չմնաց։
Դժվար ծննդաբերության պատճառով պատռվել էր նրա ականջներից մեկի թմբկաթաղանթը։  Դժվարություն, որի հետ բախվեց ապագա երաժիշտն ու երգիչը։

Ծննդաբերությունից նաև սպիներ էին գոյացել նրա ձախ այտին, պարանոցին և ականջին։ Այդ սպիները հաճախ տեսանելի են երիտասարդ տարիների լուսանկարներում, բայց ֆիլմերում և հեռուստատեսային հաղորդումներում հազիվ են նշմարվում՝ շնորհիվ դիմահարդարման քողարկումների։

3․ Դաժան համադասարանցիները

Սինատրան, որ հետագայում բացառիկ մարդ էր դառնալու,  ապահովագրված չէր դպրոցական տարիներին բաժին հասնող ծաղրանքներից։ Համադասարանցիները ծաղրում էին նրան՝ անվանելով «սպիով դեմք»։

4․ Նրա կարիերայի ամենամեծ հիթը

Չնայած այն բանին, որ իր  կարիերայի ընթացքում Ֆրենկն ունեցել էր  բազում նվաճումներ, նրա կյանքի գլխավոր հիթը դեռ հորիզոնում էր։  New York, New York կատարումը, որն ի հայտ եկավ 1977 թվականին, դարձավ  նրա ամենանշանավոր երգերից մեկը։ Դա ամրապնդեց նրա կարգավիճակը՝ իբրև լեգենդի, և շատերն այն համարում էին Սինատրայի աստղային բարձրակետը՝ վոկալ կարողության տեսանկյունից։
Սակայն ոչ բոլորն էին գոհ նրա կատարումից։ Երգի հեղինակ Ֆրեդ Էբբին չէր գոհացնում, թե ինչպես է Սինատրան ընկալել այդ երգը։ Էբբի դժգոհթյունը հասկանալի էր․ Սինատրան հայտնի էր երգերի տեքստերում հավելումներ անողի և շարադասության մեջ փոփոխություններ մտցնողի համբավով, ինչը հաճախ զայրացնում էր երգերի հեղինակներին։

Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը
Աղբյուր՝ eightieskids.com

No Comments

Leave a Reply