ԳիտաՆյութ

Գյումրին որպես կրթության օրրան

24.03.2021

Ալեքսանդրապոլ քաղաքի կրթության պատմությունը սկսվել է դեռևս 1820-ական թվականներից, երբ առաջին գաղթականները գալիս են Ալեքսանդրապոլ, հիմնում են ծխական դպրոցներ:

2020-ին Գյումրիի քաղաքապետարանի շենքում վերաբացված «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում  Գյումրու կրթական կյանքի մասին հարուստ վկայություններ կան, որոնք վկայականների տեսքով զարդարում են կրթական ցուցասրահի պատերը։  Ալեքսանդրապոլում առաջինը Տղայանց դպրոցն էր, որը բացվել է 1840 թվականին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ, ըստ վկայականի դպրոցում ուսումնասիրել են տասից ավելի առարկաներ՝ հայոց լեզու, ռուսաց լեզու, հայոց պատմություն, Ռուսաստանի ախշարհագրություն: Այն տարբեր ժամանակներում  եղել է երկամյա, եռամյա, քառամյա: 31 տարի անց՝ 1871 թվականին աղջիկների համար բացվել է նաև Օրիորդաց դպրանոցը, որը վճարովի դպրոց է եղել  և սովորել են միայն մեծահարուստների աղջիկները: Դպորցում դասավանդել է Ղազարոս Աղայանը, ով եղել է հայոց լեզվի ուսուցիչ և հետագայում իր ջանքերով բացում է Սահականուշյան Օրիորդանց դպրանոցը, որը արդեն անվճար էր և այդտեղ սովորում են աղքատ ընտանիքների աղջիկերը: Ի դեպ՝ այդ ժամանակաշրջանում, 19-րդ դարի 2-րդ կեսին , օրիորդաց վարժարաններ կամ իգական առաջին բարձրագույն դպրոցներն էին բացվում  Գերմանիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում։    

C:\Users\Admin\Downloads\161665418_445666283350946_8937543311445220489_n.jpg


Կումայրի արգելոց թանգարանի աշխատակից  Մարինե Հովհաննիսյանն ասում է, թե  այնքան շատ են եղել դիմորդները, որ վիճակահանությամբ են ընտրվել առաջին  հիսուն աշակերտուհիները: Քաղաքը միշտ փորձել է այնպես անել, որ դպրոցը չփակվի՝ հանգանակություններ են կատարել, մեծահարուստները նվիրատվություններ են արել, բարեգործական համերգներ են կազմակերպել: Ալեքսանդրապոլում ավանդույթ է եղել, որ դպրոցի ուսուցիչները Սուրբ Ծննդյան ճրագալույծի երեկոյան սպիտակ զգեստներ հագած շրջել են քաղաքի մեծահարուստների տներում և գումարներ են հանգանակել։

1883-1884 թվականներին բացվում է Օլգինյան գիմնազիան, որը սկզբնապես գործել է Ասլամազյանների թանգարանի շենքում, իսկ 1912 թվականից կառուցում են Գիմնազի շենքը, որի ղեկավարը եղել է Ալեքսանդրապոլի կրթական գործում մեծ  ավանդ ունեցող Օլիմպիադա Բոգդանյանը: Քաղաքում բացի հիմնական դպրոցներից եղել են նաև մասնավոր դպրոցներ, արհեստների դպրոցներ:  20-րդ դարասկզբին Գյումրին վերածվել էր որբաքաղաքի, այստեղ էին հանգրվանել Արևմտյան Հայաստանի ջարդերից մազապուրծ հայ մանուկները, որոնց կացարանը որբանոցներն էին։   Որբանոցների կրթական կազմակերպման գործում մեծ դեր ուներ Նիկողայոս Տիգրանյանը, ով որբանոցի դպրոցներում տեսողությունը կորցրած երեխաների համար անցկացնում էր երաժշտության դասեր: Առանձնահատուկ նշանակություն են ունեցել քաղաքի նշանավոր մարդիկ, ովքեր իրենց գիտելիքներով մասնակցել  են երեխաներին կրթելու գործին:  

C:\Users\Admin\Downloads\162550258_536938403938275_6445909318370563094_n.jpg

Հայստանի մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը նույնպես հիմնադրվել է Ալեքսանդրապոլում 1920 թ ին։ Իսկ դրանից էլ առաջ, այդ շենքում արդեն գործում էր առևտրային ուսումնարանը։  

C:\Users\User\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\84176929_525815634723657_2618228474711638016_n.jpg

  Գյումրիի կթական ու մշակությային հարուստ պատմությունը <<Կումայրի>> պատմամշակութային արգելոց-թանգարանը հնարավորություն ունի իր այցելուներին ներկայանալու անգլերեն, ռուսերեն, իտալերեն լեզուներով: 

  Բացառիկ են նաև լուսանկարչական ցուցանմուշները, երաժշտության սրահը, Ալեքսանդրապոլում թատրոնի սկզբնավորումը։ Մարինե Հովհաննիսյանն ասում է, որ փորձել են  ստեղծել քաղաքի ամբողջական պատկերը:  

19-րդ դարը պատկերավորվում է թանգարանի տարբեր ցուցասրահներում։ Ալեքսանդրապոլի տեղական ինքնակառավարման մասին պատմում է  քաղաքագլխի աշխատասենյակը։ Այնուհետև անցնելով  ոսկերչության, ասեղնագործության, լուսանկարչության, տարազի, տպագրության, թատերական արվեստի և գեղանկարչության, երաժշտության և գրականության սրահներով կարծես տեղափոխվում ենք 19-րդ դար և շոշափելի է դառնում անցյանը։ 

 Ի դեպ՝ առաջին ցուցասրահում մտովի կարող ենք տեղափոխվել ոչ թե 19-րդ դար, այլ վաղ բրոնզեդարյան շրջան, որտեղ քաղաքի տարածքից հայտնաբերված հազարամյակների վկայություններն են։ 

No Comments

Leave a Reply