Արցախ Թանգարան Հրատապ

… Մի գըդակ ա, հո մի քուրք չի

08.11.2020

Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակիցներնու թանգարանի բարեկամները սկսել են #գըդակներ գործել սահմանապահ զինվորների համար: Թանգարանում կենտրոնացել են ձեռագործով զբաղվող կանայք, որոնք պատրստակամորեն և կարճ ժամանակահատվածում գործում են #գըդակներ:

Սակայն վերջացել է թանգարանի ձեռք բերած թելերի մեծ խմբաքանակը. նրանք ովքեր կարող են կազմակերպել թելերի տրամադրումը, խնդրում ենք կապվել թանգարանի հետ և ստանալ անհրաժեշտ ուղղորդումները:

Ցանկալի է, որ թելի նյութական կազմության 50 տոկոսը լինի բուրդ, գույնը՝ մուգ:

Բոլոր գլխարկները պիտակավորելուց և փաթեթավորելուց հետո ուղարկվելու են առաջնագիծ:

«Մեր ժողովուրդը մի իմաստուն առած ունի, որ ասում է․ «Շատը ուժից, քիչը սրտից»:

«Քիչ տալով ամեն մարդ իր սիրտը բերած կլինի մեջտեղ, միմիայն սրտով է, որ գեղեցիկ ու մեծ գործեր են կատարվում»։ Հ.Թ.

No Comments

Leave a Reply