Ըստ Միջագային օդերևութաբանական կազմակերպության՝ 2018 թվականը գրանցվել է որպես 4-րդ ամենաշոգ տարի:
Համաշխարհային միջին ջերմաստիճանը հունվարից հոկտեմբեր ամիսներին, ըստ տարբեր աղբյուրների, 1 աստիճանով ավելի բարձր է, քան մինչինդուստրիալ բազային ժամանակաշրջանում:
Ըստ կազմակերպության զեկույցի (արվել է 2017-ի նոյեմբերի 29-ին)՝ աշխարհի ամենաշոգ 20 տարիները գրանցվել են վերջին 22 տարիների ընթացքում: Առաջին «ամենաշոգ» քառյակը բաժին է ընկնում վերջին 4 տարիներին:
«Ջերմաստիճանային յուրաքանչյուր փոփոխություն թողնում է իր հետևանքը մարդու առողջության, սննդի, ջրի, կենդանիների գոյության, ստորջրյա կյանքի վրա»- ասում է կազմակերպության ներկայացուցիչը:
Եթե մենք չսկսենք մտածել մթնոլորտային փոփոխությունների մասին, ջերմային գազերի խտությունը կավելանա, դրան զուգահեռ կբարձրանա մոլորակի ջերմաստիճանը: Մինչև դարավերջ այն կավելանա 3-5 նիշով: Չպետք է աչքաթող անել նաև Երկրագնդի ռեսուրսների անխնա կիրառության հանգամանքը:
«Մենք առաջին սերունդն ենք, որն ինչ-որ բան հասկանում է կլիմայի փոփոխություններից և վերջինը, որը կարող է ինչ-որ բան փոխել»- ասում է Պետերի Տալասը՝ միջազգային օդերևույթաբանական կազմակերպության ներկայացուցիչը:
Նյութի աղբյուր՝
https://time.com/5466681/climate-change-hottest-year/?fbclid=IwAR0ru8ij3VjkdxInorGYMPCZgfSnR6CDqvVcYA6YBH6sOP64qJ1_R_sw9Cs
Թարգմանիչ՝ Դավիթ Մովսիսյան
No Comments