Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Քաջ Նազարը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ: Ներկայացումը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
«Քաջ Նազարը» նախատեսված է մեծահասակ հանդիսատեսի համար։
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները: Նկարչական ձևավորումը՝ Անդրեյ Զապորոժսկու (Սանկտ Պետերբուրգ), խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի:
Առաջնախաղերը կկայանան փետրվարի 28-ին և 29-ին:
No Comments