Իսրայել Ասրյան Կերպարվեստ

Վան Գոգի «Արևածաղիկները»՝ «արգելափակված»

03.03.2020

Վան Գոգի հայտնի «Արևածաղիկները» նկարը, որը Մեծ Բրիտանիայից ցուցադրության է բերվել Ճապոնիա,  «արգելափակվել է»: Ճապոնիայի  մշակույթի նախարարությունը որոշել է երկու շաբաթով փակել բոլոր թանգարանները՝ երկրում կորոնավիրուսի հայտնաբերման հետ կապված: Այս մասին հայտնում է РИА Новости –ն՝ հղում անելով The Guardian –ին:

Բացի Վինսենթ վան Գոգի կտավից, մեկուսացվել են ևս 60 նկար, որոնց անվանի հեղինակներն ապրել և ստեղծագործել են Վերածննդից մինչև 20-րդ դարն ընկած ժամանակահատվածում:

«Արևածաղիկները» համարվում է «Ազգային պատկերասրահի գլուխգործոցները» ցուցահանդեսի գլխավոր կտավը: Ցուցահանդեսը պետք է բացվեր Տոկիոյի արվեստի թանգարանում: Վան Գոգի այդ կտավը առաջին անգամ է դուրս բերվել Եվրոպայից: «Արևածաղիկները» տեսնելու հնարավորություն, հավանաբար, կընձեռվի մարտի 16-ին:

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Եվրոպայում նույնպես թանգարաններն ու պատկերասրահները շարունակում են փակել իրենց դռները կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այժմ Լուվրը ժամանակավորապես անհասանելի է այցելուների համար: Ավելի վաղ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ երկրի իշխանությունները որոշում են կայացրել չեղյալ հայտարարել փակ տարածքներում ծրագրված բոլոր գործողությունները ՝ նախատեսված ավելի քան 5000 մարդու մասնակցությամբ:

Հանգստյան օրերին անորոշ ժամանակով փակվել է Ֆրանսիայի  Սուրբ Լյուդովիկ Ֆրանսիացու տաճարը, որում պահվում են Կարավաջոյի 3 գործ: Նման նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել քահանայի հոսպիտալացումից հետո: Հռոմի բնակիչները կարծում են, որ համաճարակի վտանգը չափազանցված է, պրոֆիլակտիկ նպատակներով տեսարժան վայրերը փակելը որակում են խուճապ: 

Ռուսերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը

No Comments

Leave a Reply