bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatik
ardi.am Կերպարվեստ

Արվեստի աշխարհի անհամար, բայց լուծելի խնդիրները

15.06.2021

Ardi.am-ի հյուրը «Ռոսլին» արվեստի հանդեսի հիմնադիր տնօրեն Վրեժ Առաքելյանն է։


— Ինչո՞ւ «Ռոսլին»։

— Ինչո՞ւ «Ռոսլին: Մի՞թե պարզ չէ, ի պատիվ հայ ազգային կերպարվեստի երևելի վարպետի։

— Ո՞րն է հիմնական գործառույթը  ամսագրի։ Ինչո՞վ է առանձնանում ոլորտի այլ պարբերականներից։

— Հիմնական գործառույթը, ընդհանուր առմամբ, ներկայացրեցի վերևում։ Իսկ թե ինչով է առանձնանում ոլորտի այլ պարբերականներից, թող դատի մեր խստապահանջ և ճաշակավոր ընթերցողը։

— Ո՞ւմ է ուղղված ամսագիրը՝  արվեստագետների՞ն, արվեստասերների՞ն, հանրության առավել լայն շրջանակներին
․․․  Եվ ինչպե՞ս է այն հասնում ընթերցողին։

— Չեմ կարծում, թե «Ռոսլինը»  սպասված է հանրության առավել լայն շրջանակների համար, այն նպատակային ուղղորդված է որակյալ և անսպասելի հրապարակումների կարիք ունեցող արվեստագետներին և արվեստասերներին, և հասնում է նրանց անվճար տարածման եղանակով, այդ թվում՝ գրադարանների ընթերցասրահներում։

— Տպագի՞ր, թե՞ առցանց։

— Հանդեսը տպագրվում է, նաև ներկայացվում է ընթերցողին առցանց տարբերակով։ Այսպիսով ապահովված է հասանելիությունը։

— Մեկենասի ինստիտուտի ձևավորման մասին ի՞նչ կասեք։ Արվեստը որևէ կերպ հետաքրքրո՞ւմ է մեծահարուստներին, գործարարներին։  Կամ, այսպես հարցնեմ՝ ինչո՞ւ պետք է հետաքրքրի։

— Հայկական իրականությանը հայտնի են մեկենասների անուններ։ Բուն կերպարվեստի անդաստանում առանձնանում է Տիգրան Քելեկյանը, որի պատվին էլ անվանակոչվել է «Տիգրան Քելեկյան» Ատյանը։ Եվ ահա, հանդեսը փորձում է ձևավորել մեկենասության ինստիտուտը։ (Կասկած չունեմ, որ այս փորձը փորձանք չի դառնա)։ Հանդեսի ստեղծման ակունքներում կանգնած են Գրիգոր Մովսիսյան, Նաիրա Կարապետյան ամուսինները, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում՝ սկզբունքորեն խուսափելով իրենց գործի հանրահռչակումից։ Արվեստը, գեղարվեստը, կերպարվեստն առհասարակ, հետաքրքրել են և հետաքրքրում են գործարարների այն ներկայացուցիչներին, որոնք սրտով ու մտքով համոզված են, որ հայ ինքնության, հայկական քաղաքակրթության գլխավոր հիմնասյունը արվեստն է, գիտությունը, մշակույթն առհասարակ։

— Ի՞նչ միջոցներով է հրատարակվում ամսագիրը։

— Հանդեսը հրատարակվում է Գրիգոր Մովսիսյան, Նաիրա Կարապետյան ամուսինների անշահախնդիր մեկենասությամբ։ Նրանց աջակցմամբ՝ «Ռոսլինը», ինչպես Գրիգորը մի առիթով ասաց, կանգնում է ռելսերի վրա և ընթացք ունի։ Երկու-երեք համար ևս թողարկելով՝ հանդեսը հրատարակվելու է սեփական ներդրումների շնորհիվ։

— Հասարակական- քաղաքական իրավիճակն ի՞նչ ազդեցությունհետք է թողնում հանդեսի վրա։

— Բնականաբար երկրի հասարակական-քաղաքական իրավիճակն արտացոլվում է հանդեսում։ Ասվածի լավագույն վկայությունը «Աստծո փառքի համար նյութն է և Մայիս Մխիթարյանի կտավը։ Այս փայլուն ստեղծագործության հենքը «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպն է, մեր ազգային ինքնության հիմնանյութը։ «Սասնա ծռեր»-ի ազգային պետականության կերտման խորհուրդը մենք անտեսել ենք զարհուրելի հետևողականությամբ։ Այսօր էլ ենք անտեսում։

— «Ռոսլինում» հետպատերազմյան տրամադրութուններին առնչվող նյութերի հանդիպելո՞ւ ենք։

— Հետպատերազմյան տրամադրությունները շոշափող նյութերը, իհարկե, սպասված են։ Բայց անդրադարձը այս վայրիվեր ու վտանգված ժամանակին, պետք է ներկայացնեն արվեստի մշակները։ Սա ևս ժամանակ է պահանջում, քանի որ հայկականության դեմ է սանձազերծվել մի դիվային, շատ դեպքերում աներևույթ պատերազմ։

Ովքե՞ր են ձեր հեղինակները։

— Հեղինակներին ծանոթացեք հանդեսի 1-ին և 2-րդ համարներում։ Նրանք «Ռոսլինի» գեղարվեստական և հանրային հայեցակարգերն ընդունող գեղարվեստագետներ են։ Գալիք համարներում ծանրակշիռ և արդիական հնչողություն ունեցող նյութերով է հրապարակ իջնելու ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը։ Ուշագրավ առաջարկ ունի Վարդյան Խաչատրյանը։ Եվ այլն։

— Ավելի շատ խնդիրնե՞ր եք վեր հանում, թե՞ փորձում եք ներկայացնել մերօրյա արվեստագետներին ու նրանց ստեղծած աշխարհը։

— Ե՛վ խնդիրներ ենք վերհանում, և՛ ներկայացնում ենք մերօրյա, այդ թվում՝ երիտասարդ արվեստագետներին, նրանց ստեղծած աշխարհը, որտեղ արտացոլվում են մեր երեկը, այսօրը, նաև վաղը։ Բազում վերհանման ենթակա խնդիրներ ու հարցեր կան, շատ են մերօրյա շնորհաշատ արվեստագետները։ Այս տեսանկյունից, բարեբախտաբար ընտրության հնարավորություն ունենք։

Կա՞ն խորագրեր, որ կրկնվում են։

— Խորագրերը պահպանվում են, ծնվում, հրապարակ են իջնում նոր խորագրեր, դիցուկ՝ «Արարում XXI դար», «Դասական կերպարվեստ», «Արարում XXդար», «Հուշապատում», «Քոչար ակումբ» և այլն։

— Մարզերը, Արցախը ի՞նչ արտացոլում են գտնում ձեր ամսագրում։

— «70 ճանապարհ դեպի Տաճար» պլեներաշարքի շրջանակում մայիսի 1-2-ին եղանք Գորիսում և հանդեսը ներկայացրեցինք քաղաքի արվեստասերին ու արվեստագետին։ Մայիսի 28-30-ը Արցախում էինք։ Հանդեսի 2-րդ համարը նվիրեցինք Ստեփանակերտում ապրող և արարող նկարիչներին, գրադարաններին և այլն։ Հանդեսը ներկայացնելով՝ համագործակցման հեռանկարներ ենք ճշտում։

Արվեստի աշխարհում  առկա խնդիրներ, որ հրատապ լուծման կարիք ունեն։

— Արվեստի աշխարհում հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները ցավոք անհամար են, բայց լուծելի։  Դրանց լուծման ճանապարհին փորձելու ենք համագործակցել Հայաստանի նկարիչների միության, Գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ազգային պատկերասրահի և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հետ։ Առաջ Աստված:

— Արվեստը նաև բիզնես է։ Ունե՞նք արվեստի շուկա։

— Իհարկե, արվեստը նաև բիզնես է։ Եվ արդեն գալիք աշնանը «Ռոսլինը» դուրս է գալու բաց ծով, հուսամ երկարատև նավարկության։ Բնական է, որ գործելու ենք բիզնես դաշտում՝ կապ հաստատելով հիմնադրամների, գործարար կառույցների, մեկենասների հետ։ Ամենակարևորը՝ համագործակցման հենքում փոխշահավետությունն է, հանուն արդի խորքային, երբեմն անտեսանելի խնդիրների վերհանման և արվեստի քաղաքակիրթ շուկայի ձևավորման։

— Արվեստաբան- արվեստագետ կապը ամրացնելու հեռանկարաներ կա՞ն։ Ի՞նչ դեր ունի «Ռոսլին»-ն այս դեպքում։

— Արվեստաբան-արվեստագետ կապը ամրացնելու նպատակով էլ հիմնադրվել է «Ռոսլին»-ը։  Ավելի մանրամասն ասել չեմ կարող, շատ բան հասկանալի է ինքնին։

— Ի՞նչ կասեք  վերջում։ Ծրագրեր, հորդոր, ուղերձ․․․

— Ծրագրերը․․․ նշեմ ամենաէականը։ «Քոչար» քննարկում-բանավեճի և ծրագրերի ներկայացման  ակումբում առաջ են քաշվելու գերկարևոր խնդիրներ, որոնց լուծման կամ կարգավորման նպատակով ակումբի հերթական նիստի արձանագրությունը ուղղվելու է պետական ատյաններին, տարբեր դրամաշնորհային ծրագրերին, «Տիգրան Քելեկյան» Ատյանին։ Ի մասնավորի՝  բարձրացվելու է երիտասարդ արվեստագետներին ստեղծագործական արվեստանոցներով ապահովելու հարցը։ Այսօր ստեղծագործական կյանքի խաչմերուկում շնորհալի երիտասարդները կանգնում են արվեստանոցի ձեռքբերման հաճախ անասելի բարդույթի առաջ։ Եվ այլն։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply