«Երևանյան ռոքը»՝ «Խաչատրյան» տանիքում
«Արամ Խաչատրյան» համերգասրահի մեծ տանիքը վերածվել էր բացօթյա ռոք բեմի։ «Խաչատրյան» տանիքում (Khachaturian Rooftop) կայացավ Սարգիս Մանուկյանի և բենդի «Երևանյան ռոք» համերգային ծրագիրը։ Օգոստոսի 27-ին հայկական ռոք երաժշտությունը բարձրացավ քաղաքի ամենամշակութային տանիք՝ միավորելով ռոքի էներգիան, Երևանի գիշերային համայնապատկերը և ամառային բացօթյա ազատ մթնոլորտը։






