maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ

Բերնհարդ Շլինկ․ Որդին

30.11.2020

«Որդին» պատմվածքը գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Փախուստ սիրուց» պատմվածքների ժողովածուից է։ Լույս է ընծայել «Զանգակ»հրատարակչությունը՝ Գայանե Գինոյանի թարգմանությամբ։ Գիրքը առկա է բոլոր խոշոր գրախանութներում։ Արժեքը՝ 3,400 ՀՀ դրամ։

****

Այն օրվանից, երբ խռովարարները կրակել էին օդանավակայանի վրա և խոցել մի մարդատար  ինքնաթիռ, քաղաքացիական թռիչքները դադարեցվել էին: Դիտորդները եկան ամերիկյան ռազմական  ինքնաթիռով՝ սպիտակ ներկած և կապույտ նշանով: Նրանց դիմավորեցին սպաներն ու զինվորները և  պահակախմբով ուղեկցեցին թռիչքուղիով, երկար  միջանցքներով և մեծ սրահով, ուղեբեռների անշարժ  ժապավենների, փակ պատուհանների և դատարկ  խանութների կողքով: Գովազդները լուսավորված չէին, հայտարարությունների տախտակների  վրա ոչինչ չէր երևում: Մեծ պատուհանների առաջ  ապահովության համար մարդաբոյ ավազով լի պարկեր էին դարսված, որոշ պատուհաններ ապակի չունեին: Դիտորդների և նրանց ուղեկցող պահակախմբի  ոտքերի տակ ճռնչում էին ապակու բեկորներն ու  ավազը: 

Սրահի առաջ փոքր ավտոբուս էր սպասում:  Դուռը բաց էր, և դիտորդներին հարգալից ներս հրավիրեցին: Հազիվ էր վերջին մարդը բարձրացել, երբ  ավտոբուսի առջևում երկու ջիպ կանգնեցին, իսկ  հետևում՝ երկու բեռնատար՝ զինվորներով, և ավտոշարասյունն արագ տեմպով շարժվեց: 

— Պարոնա՛յք, բարի գալուստ եմ մաղթում ձեզ:

Դիտորդները ճանաչեցին ճերմակ մազերով և  ճերմակ բեղերով ծեր տղամարդուն, որ կանգնած էր  առջևի նստատեղերի արանքում և ամուր բռնվել էր  դրանց թիկնակներից. նախագահն էր: Նա լեգենդ էր:  1969 թվականին ընտրվել էր նախագահ, իսկ երկու  տարի անց բանակը նրան տապալել էր: Բայց նա չէր  հեռացել երկրից և թույլ էր տվել, որ իրեն փակեն  բանտում: Յոթանասունականների վերջերին ամերիկացիների ճնշմամբ նրան տնային կալանքի պայմանով բաց էին թողել, ութսունականներին թույլատրել  որպես փաստաբան աշխատել և իննսունականներին  ընդդիմություն կազմակերպել: Երբ խռովարարները  և զինված ուժերը խաղաղության բանակցություններ  պետք է վարեին, համաձայնեցին նրան նախագահ  նշանակել: Ոչ ոք չէր կասկածում, որ նախատեսված  ազատ ընտրությունները կհաստատեին նրան այդ պաշտոնում: 

Ավտոշարասյունը հասավ մայրաքաղաքի ար վարձանային թաղամաս, որտեղ տախտակից,  պլաստմասայից ու ստվարաթղթից խրճիթներ էին, գերեզմանոց, որի դամբարանները բնակեցված էին, իսկ գերեզմանաքարերը նկուղների համար որպես հիմնաքար էին օգտագործվել, պարսպապատված  փոքր տներ՝ ալիքաձև թիթեղե տանիքներով: Կանայք, տղամարդիկ և երեխաներ էին գնում փողոցով՝  ձեռքներին ջրի ամաններ: Զգալի շոգ ու չոր էր, և  ամեն ինչի վրա ավազի փոշի էր նստած, նույնիսկ  ասֆալտապատ փողոցի, և ավտոշարասյունն այն  պտտահողմի նման օդ բարձրացրեց: Որոշ ժամանակ  անց ավտոբուսի ապակիները մթնեցին: Նախագահը  խոսեց քաղաքացիական պատերազմի, տեռորի ու  խաղաղության մասին: 

— Խաղաղության գաղտնիքը գերհոգնածությունն է: Բայց ե՞րբ են բոլորը ի վերջո գերհոգնում:  Մենք կուրախանանք, երբ մեծ մասը գերհոգնած  կլինի: Բայց ոչ չափազանց հոգնած. նրանք պետք է  այն մարդկանց խանգարեն, որոնք ուզում են պայքարը շարունակել,— նախագահը հոգնած ժպտաց,—  խաղաղությունը անհավանական բան է: Այդ պատճառով ես խաղաղարար զորք եմ խնդրել, քսան հազար մարդ: Դրա փոխարեն դուք տասներկուսով  եկել եք դիտելու, թե արդյոք պատշաճ կատարվում է  խառը ստորաբաժանումների համաձայնեցված դիրքավորումը, նահանգապետի ընտրությունը և քաղաքացիական կառավարության վերականգնումը: Հետո հերթով նայեց նրանց դեմքերին: 

— Ձեր կողմից քաջություն է այստեղ գալը: Ես  շնորհակալ եմ Ձեզ,— նա նորից ժպտաց,— գիտե՞ք,  թե մեր մամուլը Ձեզ ինչպես է անվանում: Խաղաղության տասներկու առաքյալներ: Աստված օրհնի Ձեզ: 

Նրանք քաղաքի սրտում էին: Քաղաքը հովտի  եզրին էր, որտեղ հին տաճարն էր, տասնիններորդ  դարի պառլամենտի, կառավարության և դատարանի  շենքերը, մի քանի փողոց՝ ժամանակակից գրասենյակային, առևտրական և բնակելի շենքերով: Նախագահը հրաժեշտ տվեց: Ավտոբուսը շարունակեց ճանապարհը: Լեռան բարձունքի կեսին կանգ առավ  «Հիլթոնի» մուտքի մոտ: Հյուրանոցի լեռնային կողմում հրազենային անցքեր ու փայտով մեխած պատուհաններ էին: Զբոսայգում ավազի պարկերով դիրքեր էին կառուցված: 

Կառավարիչը անձամբ ողջունեց նրանց: Խնդրեց  ներողամիտ լինել ոչ կատարյալ գործունեության և  սպասարկման համար: Զինվորականներն ընդամենը  մի քանի օր առաջ են հյուրանոցը վերադարձրել: Ամեն  դեպքում սենյակները նորից կատարյալ վիճակում են: 

— Եվ լայն բացեք պատշգամբի դռները: Գիշերը  զով է, մեր պարտեզում ծաղիկները բուրում են, իսկ  մոծակները մնում են ծովափին: Եվ դուք չեք զգա  օդորակիչների պակասը, որոնք դեռ չեն գործում: 

Ընթրիքը մատուցվեց բաց պատշգամբում: Դիտորդները նստեցին վեց սեղանի շուրջը՝ ըստ երկրի  վեց գավառների: Ամեն գավառին կցված երկու դիտորդի հետ ճաշում էր տեղական բանակից մի սպա  ու տեղի խռովարարների մի հրամանատար: Ջերմաստիճանը, ինչպես կառավարիչն էր խոստացել,  հաճելի էր: Այգին բուրում էր, երբեմն–երբեմն մոմերի  բոցերի մեջ գիշերային թիթեռնիկ էր այրվում: 

Գերմանացի դիտորդը, որ միջազգային իրավունքի պրոֆեսոր էր, վերջին րոպեին մեկ ուրիշին էր  փոխարինել: Նա արդեն աշխատել էր միջազգային  տարբեր կազմակերպությունների համար, եղել կոմիտեների կազմում, գրել զեկույցներ ու նախագծել  պայմանագրեր: Բայց դեռ երբեք չէր համաձայնել, որ  իրեն անմիջապես դեպքերի վայր ուղարկեին: Եվ ինչո՞ւ էր դրանից խուսափել: Որովհետև որպես դիտորդ  ո՛չ ազդեցություն ուներ և ո՛չ էլ հեղինակությո՞ւն էր վայելում: Իսկ հիմա ինչո՞ւ էր մեջ ընկել: Որովհետև  ինքն իրեն շառլատան էր թվացել, որն իրականության առջև, որին գրասեղանի մոտ էր իշխում, երբեք չէր կանգնել: «Հավանաբար, մտածում էր նա, հավանաբար այդպես էր»: Նա բոլոր դիտորդներից  ամենատարեցն էր, հոգնած էր Ատլանտյան օվկիանոսի և ծովածոցի վրայով թռիչքից և Նյու Յորքում իր  ընկերուհու հետ ունեցած վեճից, որը տևել էր երկու  թռիչքների միջև եղած ողջ գիշերը:

Նրա սեղանակիցը կանադացի էր, ինժեներ և  գործարար, որը, տեսնելով, որ իր գործն առանց իրեն  էլ առաջ էր գնում, սկսել էր աշխատել մարդու իրավունքների կազմակերպությունում: Երբ սպան և հրամանատարը, որոնց հետ հաջորդ օրը ծովամերձ հյուսիսային երկու գավառ պետք է մեկնեին, չհետաքրքրվեցին նրա՝ որպես դիտորդ նախորդ աշխատանքների մասին պատմություններով, նա հանեց  դրամապանակը և սեղանի վրա թերթեց իր կնոջ և  չորս երեխաների նկարները: 

— Դուք ընտանիք ունե՞ք: 

Սպան և հրամանատարը նայեցին իրար զարմացած, շփոթված ու հապաղեցին: Բայց հետո  ձեռքները տարան դեպի իրենց բաճկոնները և հանեցին դրամապանակները: Սպայի մոտ իր հարսանեկան լուսանկարն էր, ինքը՝ սև տոնական համա զգեստով, սպիտակ ձեռնոցով, կինը՝ ճերմակ զգես տով, քողով ու քղանցքով, երկուսն էլ լուրջ, տխուր  հայացքով: Հետո հանեց երեխաների մի լուսանկար. կողք կողքի երկու աթոռներին նստած էին  դուստրը՝ շղարշով ու ժանյակով, որդին՝ կամուֆլյաժ համազգեստով, երկուսն էլ շատ փոքր, ոտքերը հատակին չէին հասնում, և երկուսն էլ նույն  լուրջ, տխուր հայացքով: 

— Ի՜նչ գեղեցիկ կին է: 

Կանադացին հիացավ սպայի հարսնացուով, որ  սև աչքերով, կարմիր շուրթերով և լիքը այտերով աղջիկ էր, և լեզուն չպպացրեց: Սպան շատ արագ նկարը  թաքցրեց, ասես ուզում էր պաշտպանել իր հարազատներին այդ հիացմունքից: Կանադացին դիտեց  հրամանատարի կնոջ դիմանկարը, որ ժպտացող  ուսանողուհի էր՝ շրջանավարտի գլխարկով ու պատմուճանով, և ասաց.

— Օ՜հ, Ձեր կինը նույնպես, ինչպիսի՜ գեղեցկու թյուն: 

Հրամանատարը երկրորդ նկարը դրեց սեղանին,  ինքն էր՝ երկու փոքր տղա գրկին, առջևում՝ գերեզման: Գերմանացին տեսավ, որ սպան աչքերը կկոցեց  ու այտերը լարեց: Բայց հրամանատարի կնոջը զինվորները չէին սպանել, նա մահացել էր երրորդ երեխայի ծննդաբերության ժամանակ: 

Հետո նրանք աչքերն ուղղեցին գերմանացուն:  Նա ուսերը թոթվեց: 

— Ես բաժանված եմ, իսկ որդիս չափահաս է: Բայց գիտեր, որ նույն հաջողությամբ կարող էր  մի լուսանկար ունենալ իր մոտ: Առաջ էլ, երբ որդին  փոքր էր, նա իր մոտ լուսանկար չէր պահել: Ինչո՞ւ:  Որովհետև կհիշեցնե՞ր, որ ինքը որդուն հայրությունը  պարտք էր մնացել: Ամուսնալուծության ժամանակ  որդին հինգ տարեկան էր, նրան մայրն էր մեծացրել,  ու նա հազվադեպ էր հանդիպել որդուն: 

Ճաշը մատուցեցին: Առաջին ճաշատեսակին շատ արագ հաջորդեցին երկրորդը, երրորդը և չորրորդը,  դրան ավելացավ կարմիր գինին ծովափից: Հրամանատարը ուտում ու խմում էր կենտրոնացած, գլուխն  ու կուրծքը ափսեի վրա կռացրած: Ամեն ճաշատեսակից հետո մի կտոր հաց էր վերցնում, մաքուր սրբում  ափսեն, հացը դնում բերանն ու ուղղվում, ասես ուզում էր ինչ–որ բան ասել, բայց ոչինչ չէր ասում: Եվ  չնայած հազիվ թե սպայից տարիքով ավելի մեծ լիներ, բայց ասես տղամարդկանց ուրիշ սերնդի էր  պատկանում, որ դանդաղկոտ էին, ծանրաշարժ, քչախոս և շատ բան էին տեսել ու ապրել: Երբեմն նա  զննում էր մյուսներին, կանադացուն, որը իր կնոջից  ու երեխաներից պատմեց, սպային, որը դանակ ու  պատառաքաղ օգտագործելիս ձեռքերի ճկույթները  չռում էր և քաղաքավարի հարցեր էր տալիս, գերմանացուն, որ շատ հոգնած էր ու համարյա ոչինչ չէր  ուտում, այլ հետ էր հենվել ու հայացքով հանդիպում էր հրամանատարի հայացքին: 

«Ես պետք է խոսեմ,— մտածեց գերմանացին,— և  իմ ժանգոտած իսպաներենը հղկեմ»: Բայց մտքով  ոչինչ չանցավ: Իհարկե, մյուսները, երբ լուսանկարները հանել ու ցույց էին տվել, չէին եղբայրացել որպես ամուսիններ ու ընտանիքի հայրեր: Բայց նա, այնուամենայնիվ, այնպիսի տպավորություն ուներ,  ասես նրանք իրար նման էին և իրավունք ունեին այս  աշխարհում, իսկ նա չուներ: 

Երբ նրանք աղանդերին էին հասել, կրակոցներ  հնչեցին, ավտոմատի ճարճատյուն: Խոսակցություններն ընդհատվեցին, բոլորը ականջ դրեցին գիշերվան: Գերմանացու կարծիքով ինքը տեսավ, թե ինչ պես սպան ու հրամանատարը կարճ իրար նայեցին ու  թեթև օրորեցին գլուխները: 

— Ձերոնցից մեկն էր,— ասաց կանադացին և  նայեց հրամանատարին,— «Կալաշնիկով» էր: — Դուք լավ լսողություն ունեք: 

— Լավ կլիներ, եթե բոլոր «Կալաշնիկովները»  նրանց ձեռքին լինեին,— սպան գլխով ակնարկեց  հրամանատարին: 

Հովտից վերև հասավ նույն խշշոցը, որ լսվել էր  ամբողջ երեկո, էլեկտրակայանների, գրասենյակային, առևտրական և բնակելի շենքերի օդորակիչների, երթևեկության, արհեստանոցների ու ռեստորանների խշշոցը: Եվ քնածների շունչը, մտածեց գերմանացին, սիրողների ու մեռնողների, և այդ միտքը  նրան հաճելի թվաց:

Նա արթնացավ ժամը չորսին, ինչպես միշտ Ատլանտյանի վրայով թռիչքի ժամանակ: Դուրս եկավ  պատշգամբ: Հովտում մութ քաղաքն էր: Այգուց բարձրանում էր ծաղիկների խեղդող բույրը: Օդը գաղջ էր:  Նա բացեց ծալովի պառկելաթոռը և պառկեց վրան:  Չէր հիշում, որ երբևէ այդքան շատ աստղ տեսած լիներ: Մի լույս էր շարժվում, հետևեց աչքերով, կորցրեց, նորից գտավ, կորցրեց, մի անգամ էլ գտավ և  ուղեկցեց մինչև հորիզոն: 

Ժամը հինգին մոտ լուսացավ: Հանկարծ երկինքը  սևից փոխվեց մոխրագույնի, աստղերն անհետացան,  ու մարեցին քաղաքի ու լանջերի մի քանի լույսերը: Եվ  մի հարվածով թռչունները սկսեցին երգել, բոլորը միասին, բարձր, աններդաշնակ համերգ սկսեցին, որի  մեջ երբեմն մեղեդու մի կտորվեր էր հառնում որպես  թաքուն ողջույն: Գուցե այդ պատճառով էր երաժշտությունը տարբեր մշակույթներում տարբեր հնչում: Նա վերադարձավ սենյակ: Ժամը վեցին նախաճաշն էր, իսկ յոթին պետք է ճանապարհ ընկնեին:  Ցնցուղ ընդունեց ու հագնվեց: Հագուստի պայուսակում փողկապ գտավ, որն առաջին անգամ էր տեսնում: Նրա ընկերուհին հավանաբար կոստյումների  արանքում էր դրել, իրենց վեճից հետո: Ընկերուհին  իր մոտ Գերմանիա կտեղափոխվե՞ր, կամ ինքը՝ նրա  մոտ՝ Նյու Յորք, կփորձեի՞ն երեխա ունենալ, ինքը  կկարողանա՞ր ավելի քիչ աշխատել. նրա համար հանելուկ մնաց, թե իրենք ինչպես ամբողջ գիշեր կարողացան այս ամենի մասին խոսել: Առավել մեծ հանելուկ մնաց, թե ինչպես կարող էր ընկերուհին այդ վիճաբանությունից հետո դեռ նրա համար փողկապ  դնել, ասես ոչինչ չէր եղել, իսկ նրանք վիճել էին դառնացած ու մինչև չափազանց հոգնելը:

Նա վերցրեց լսափողը, անհույս, որ հեռախոսը  կգործի: Բայց հեռախոսն աշխատում էր: Զանգեց հիվանդանոց, որտեղ որդին մի քանի շաբաթ առաջ  սկսել էր որպես բժիշկ աշխատել: Մինչ սպասում էր,  որ որդին կպատասխաներ հեռախոսազանգին, հեռախոսագծում խշշոց լսվեց, որ հիշեցրեց քաղաքի  խշշոցը: 

— Ի՞նչ է պատահել,— տղան շնչակտուր էր: — Ոչինչ: Ուզում էի քեզ հարցնել…— ուզում էր  նրան հարցնել, թե կարող էր իր նկարը ֆաքսով  ուղարկել, քանի որ հեռախոսի հետ հաստատ նաև  ֆաքսը կաշխատեր: Բայց չհամարձակվեց: — Ի՞նչ կա, պա՛պ: Ես աշխատանքի եմ ու պետք է  նորից բաժանմունք վերադառնամ: Որտեղի՞ց ես  զանգում: 

— Ամերիկայից: 

Նա արդեն շաբաթներ ի վեր որդու հետ չէր խոսել: Եղել էին ժամանակներ, երբ ամեն կիրակի զանգել էր որդուն: Բայց զրույցները դժվարությամբ էին  հաջողվել, և այդ պատճառով էլ նա մի օր հրաժար վեց զանգելուց: 

— Զանգի՛ր, երբ նորից այստեղ լինես: 

— Ես քեզ սիրում եմ, տղա՛ս: 

Այս բառերը նա դեռ երբեք չէր արտասանել: Ամեն  անգամ, երբ ամերիկյան ֆիլմերում լսում էր այս խոսքերը, երբ հայրը կամ մայրը թեթևությամբ ասում էին  իրենց որդիներին ու դուստրերին, նա մտադրվում էր  ինքն էլ իր որդուն ասել: Բայց նրա համար միշտ էլ  դժվար էր եղել: 

Որդու համար էլ դժվար էր. 

— Ես… ես… ես էլ քեզ, ամենայն բարիք եմ ցանկանում, պա՛պ: Առայժմ: 

Հետագայում նա իրեն հարցնում էր, թե գուցե պետք է ավելի շատ բաներ ասեր: Ասեր, որ ինքը վաղուց էր ուզում այդ խոսքերն ասել: Կամ որ, այսքան  հեռու իր սովորական շրջապատից, ինքը մտածել էր  այն մասին, ինչը նրա համար իսկապես կարևոր էր, որ ինքը դրանով… Բայց դրանից ոչինչ չէր փոխվի: Նրանք մեկնեցին չորս ջիպով, առջևում՝ սպան,  հետո՝ կանադացին, հետո՝ գերմանացին, և վերջում՝  հրամանատարը: Մեքենաներում նրանք նստած էին  հետևի նստարանին, առջևում վարորդն էր և կողքի  ուղևորը: Կանադացին և գերմանացին սիրով իրար  հետ նույն մեքենայում կնստեին: Բայց սպան և հրա մանատարը թույլ չտվեցին: 

— No, ingeniero,— ասացին նրանք կանադացուն  և,— no, professor,— գերմանացուն: 

Եթե լեռների արանքով անցնող ճանապարհին  ականներ լինեին, չպետք է երկու դիտորդը միասին  պայթեին: 

Ուղևորությունն ընթանում էր խիստ վտանգավոր  արագությամբ: Օդը թարմ էր, ջիպը՝ բաց, ճամփի քամին սուլում էր, իսկ գերմանացին՝ մրսում: Որոշ ժամանակ անց ասֆալտե ճանապարհը վերջացավ, և  մեքենաներն ավելի դանդաղ էին առաջ գնում խճերի,  հողի ու ռմբափոսերի վրայով, բայց դեռ բավական  արագ, որ նա այս ու այն կողմ թափահարվեր, չնայած  ամուր բռնվել էր: Նա դրանից տաքացավ: 

Ճանապարհը ոլորաններով տանում էր լեռներն  ի վեր: Կեսօրին նրանք պետք է լեռնանցքում դադար  տային, երեկոյան հովտի կես ճամփին հյուրընկալվեին մի վանքում, իսկ հաջորդ օրը կեսօրից հետո  հասնեին գավառի մայրաքաղաք: 

— Կարո՞ղ եք ինձ ասել, թե ինչու մեզ ուղղաթիռով  այս հիմար լեռների վրայով չտարան: 

Երկրորդ ջիպի անվադողը տրաքվել էր, ու մինչ վարորդը փոխում էր անիվը, կանադացին գերմանացուն վիսկի առաջարկեց արծաթագույն տափակ շշից:

— Հավանաբար դիվանագիտության պարտադիր հրահանգի հա՞րց է: Ուղղաթիռով մենք ռազմական ուժերի ձեռքում կլինեինք, իսկ այսպես խռովարարների և զինվորների ձեռքում ենք: 

— Նրանք ավելի սիրով ռիսկի կդիմեն, որ մենք  պայթենք, քան թե դիվանագիտական պարտադիր  հրահանգում համաձայնության կգան: 

Կանադացին օրորեց գլուխը և մի կում էլ արեց:

— Ես կհարցնեմ դրա մասին: 

Բայց հրաժարվեց այդ մտքից: Սպան և հրամանատարը կանգնած էին իրար մոտ ու հուզված համոզում էին իրար: Հետո հրամանատարը գնաց դեպի իր  ջիպը, նստեց ղեկին, քշեց մյուս մեքենայի կողքով  այնպիսի թափով, որ զառիվայրի կանաչն ու հողը այս  ու այն կողմ թռան, և կանադացին ու գերմանացին մի կողմ ցատկեցին, ու կանգնեց ճանապարհի մեջտեղում՝ սպայի ջիպի առաջ: Կանադացին նորից գերմանացուն անխոս մեկնեց շիշը: 

— Ես էլի ունեմ ճամպրուկում: 

Որքան ավելի էին նրանք բարձրանում, այնքան  ավելի դանդաղ էին առաջ գնում: Ճանապարհը նեղացավ ու վատացավ: Ժայռը, որ մի կողմից զառի վեր էր բարձրանում, իսկ մյուս կողմից կտրուկ իջնում  հովիտ, ճեղքել էին ու միջով ճանապարհ բացել:  Նրանք երբեմն ստիպված էին ժայռաբեկոր մի կողմ  հրել կամ ջրատարը լցնել քարերով ու ճյուղերով կամ  հետևից եկող ջիպը ապահովության համար կապել  պարանով, երբ առջևում ընթացողի տակից ժայռախճերը ցած էին սահում: Օդը տաք էր ու խոնավ, իսկ  հովտում մշուշ էր բարձրանում: 

Երբ հասան լեռնանցք, մթնեց: Հրամանատարը  կանգնեցրեց մեքենան: 

— Մենք այսօր էլ առաջ չենք գնա: 

Սպան մոտեցավ նրան, երկուսով ցածրաձայն  խոսքեր փոխանակեցին, որը գերմանացին չկարողացավ հասկանալ, մինչև սպան բղավեց. 

— Իջնե՛լ: Ճանապարհը կշարունակենք վաղը: Ճանապարհի ձախ կողմում մեծ հրապարակ էր, որի եզրին փոքր եկեղեցի էր, ու հայացքդ կորչում էր  մշուշապատ, մթնշաղից մոխրագունած լեռնաշղթաների հեռուներում: Եկեղեցին ամբողջովին այրված էր: Դռան և պատուհանների դատարկ խոռոչները մրով էին երիզված, ծպեղակալը ածխացել էր:  Բայց աշտարակն անվնաս էր մնացել, ամուր խորանարդ, վրան կուռ կառուցված, նմանապես խորանարդաձև զանգակատուն, իսկ դրա վրա՝ մեծ խաչով  գմբեթ: Երբ մթությունը հրդեհի հետքերը կուլ տվեց,  եկեղեցին անվնաս մութ ուրվագծով հառնեց մոխրագույն երկնքի առաջ: Նմանատիպ եկեղեցու կարող էիր հանդիպել բավարական կամ ավստրիական  նախաալպերում: 

Գերմանացին նորից պատկերացրեց այդ տեսարանը իր առաջ: Հավանաբար քսան տարի առաջ էր:  Նա որդու հետ երկու շաբաթով արձակուրդ էր անց կացնում Մյունխենից այն կողմ՝ լճափին: Երկրորդ շաբաթվա սկիզբն էր, երեկո, նրանք ամեն իրիկվա նման  գյուղի եզրի եկեղեցի էին գնացել: Եկեղեցին բարձունքի վրա էր, առջևում իջնում էր հրապարակը  դեպի գյուղ, իսկ հետևում աճում էին մարգագետինները՝ բարձրանալով դեպի բլուրներն ու լեռները և  ավելի հեռու՝ դեպի Ալպերը: Նրանք նստած էին հրապարակի քարե նստարանին: Աշուն էր ու արդեն զով,  բայց նստարանի քարը դեռ պահել էր ցերեկվա ջերմությունը: Այդ ժամանակ հրապարակի եզրին մի  կաբրիոլետ կանգ առավ, նրա բաժանված կինը և  նրա նոր ջահել ընկերը իջան ավտոմեքենայից, մոտեցան ու կանգնեցին նստարանի առաջ, կինը՝ կոկետ ու միաժամանակ քաշվելով, ճերմակ զգեստով ու  ոսկեգույն գոտիով, իսկ ընկերը՝ ոտքերը լայն դրած, սև կաշվե շալվարով ու բաց ճերմակ վերնաշապիկով: 

— Ողջո՛ւյն, մա՛մ,— տղան առաջինը խոսեց,  նստարանի վրա առաջ սահեց, ասես ուզում էր վեր  թռչել ու փախչել, բայց մնաց նստած: 

— Ողջո՛ւյն: 

Հետո խոսեց ընկերը: Նա պնդեց, որ որդուն իրենց  հետ տանեն: Աշնանային արձակուրդներին դատարանը միայն մեկ շաբաթ է հորը թույլ տվել որդու հետ  անցկացնել, մյուս շաբաթը մորն է պատկանում: 

Դա ճիշտ էր, բայց այդ աշնանը նրանք ուրիշ  կերպ էին պայմանավորվել: Կինը դրա մասին գիտեր,  բայց լռեց: Վախենում էր: Վախենում էր ընկերոջը  կորցնելուց, չնայած նկատում էր, թե ինչ սնապարծ էր  նա ու ինչ փքված տոնով էր ասում, թե տղան իր մոր և  մոր կողքին գտնվող տղամարդու մոտ պետք է լիներ:  Նա տեսավ կնոջ վախը և նրա ընկերոջ վախը այդ  սնապարծության հետևում, նա հասարակության մեջ  ձեռքբերումների ու դիրքի տեսանկյունից զիջում էր  իրեն և նույնիսկ ջահել լինելու առավելությունը չէր  կարողանում վայելել: Նա տեսավ որդու վախը, որը  ձևացնում էր, թե այդ ամենն իրեն չէր վերաբերում: 

Իսկ ընկերը խոսում էր կատաղած, գոռգոռում  առևանգման, դատարանի և բանտի մասին և որդու  վրա բղավեց, որ իրենց հետ մեքենա նստեր: Որդին  ուսերը թոթվեց, ոտքի կանգնեց ու սպասեց: Հայրը տեսավ հարցը նրա աչքերում ու պահանջը՝ պայքարել ու հաղթել, իսկ հետո հիասթափությունը, որ  հայրը հանձնվեց: Նա կարող էր այդ ուրիշ տղամարդու վրա բղավել, ծեծել նրան կամ փախչել որդու հետ: Դա ավելի լավ կլիներ, քան ենթարկվել, ուսերը  թոթվել ու որդուն անօգնական ժպիտով, ափսոսանքով ու քաջալերելով գլխով անել: 

Ուզում էր որդու վիճա՞կը թեթևացնել: Կամ նրա  մոր: Կամ իր: Ուրախացե՞լ էր թաքուն, որ որդին  գնում էր, ու ինքը նորից կարող էր իր աշխատանքով  զբաղվել: 

Ջիպերը քշեցին հրապարակով և գործող շարժիչներով ու միացրած լուսարձակներով կայանեցին եկեղեցու առաջ: Սպան ու հրամանատարը  հրամաններ բղավեցին, իսկ զինվորները եկեղեցում սկսեցին ինչ–որ բան անել: Գերմանացին քայլեց հրապարակում, անցավ աշտարակի կողքով,  դրա հետևում հայտնաբերեց լիովին այրված երկհարկանի, երկսենյականի մի կառույց ևս և խորանի  հետևում՝ սանդուղք, որ լանջն ի վար էր տանում:  Շատ մութ էր, որ նա կարողանար տեսնել, թե դեպի  ուր: Նա կանգնեց ու աչքերը սևեռեց աստիճաններին: Ժամանակ առ ժամանակ ճիչ էր թափանցում  վերև՝ դեպի նա, ասես թռչուն էր ճչում երազի մեջ:  Հետո սպան կանչեց նրան: 

Նա շուռ եկավ ու հետ գնաց: Միայն այդ ժամանակ նկատեց ինչ–որ մեկին՝ սանդուղքի ամենավերին  աստիճանի մոտ կծկված: Վախեցավ ու այնպիսի  զգացողություն ունեցավ, ասես իրեն ականջ էին դրել  ու հետևել: Մթության քողի մեջ չկարողացավ տարբերել՝ այդ մարդը տղամարդ էր, թե կին: Առանց նրան  նայելու մարդը մի բան ասաց, որ գերմանացին չհասկացավ: Երբ հարցրեց, և նա նորից խոսեց, գերմանացին նույնիսկ չկարողացավ հասկանալ՝ այդ կերպարանքն իր ասածն էր կրկնում, թե ուրիշ բան էր ասում: Սպան մի անգամ էլ կանչեց նրան: 

Եկեղեցում վարորդները լուսարձակների լույսի տակ աշխատում էին, ծպեղակալի, նստարանների ու  խոստովանության աթոռների ածխացած փայտը  իրար վրա էին դարսում և մաքրում խորանը՝ բեմի  շրջապատի հատակը: Սպան ու հրամանատարը չէին  երևում: Աշտարակ տանող դռան քարե շեմին  նստած էր կանադացին՝ ձեռքին տափակ արծաթագույն շիշը: 

— Եկե՛ք,— կանադացին նշանացի՝ ձեռքով ու  շշով իր կողմ կանչեց գերմանացուն: 

Գերմանացին նստեց, մի կում առավ ու պահեց  բերանում, մինչև բերանը այրվեց: 

— Կարո՞ղ եք ինձ ասել, թե ինչու են վերցրել քնապարկերն ու ուտելիքը, եթե պետք է վանքում գիշերեինք: Հիմա նրանք ներսում ճաշ եփելու համար խարույկ են պատրաստում, իսկ խորանում մեր ճամբարը  կլինի: 

Գերմանացին կուլ տվեց վիսկին ու մի կում էլ առավ: 

— Ծայրահեղ դեպքերի համար: Նրանք գիտեին,  թե ինչպիսին է ճանապարհը, և որ կարող են ծայրահեղ դեպքեր լինել: 

— Նրանք գիտեի՞ն, թե ինչպիսին է ճանապարհը:  Եվ չնայած դրան՝ մեզ բերում են ջիպով՝ փոխանակ  ուղղաթիռով լեռների վրայո՞վ: 

— Ես դեռ երբեք ուղղաթիռով չեմ թռել: 

— Դռռռռռ,— արեց կանադացին ու շիշը շրջանաձև պտտեց գլխավերևում: Նա հարբած էր: Հետո նրանք երկու կրակոց լսեցին ու մի ակնթարթ  անց՝ երրորդ կրակոցը: 

— Դա հրամանատարն էր: Ամեն դեպքում դա նրա  ատրճանակն էր: Դուք ատրճանակ ունե՞ք Ձեզ մոտ: — Ատրճանա՞կ: 

Հրամանատարն ու սպան հայտնվեցին մթության  միջից: 

— Ինչի՞ վրա կրակեցիք,— բղավեց կանադացին՝  նրանց տեսնելով: 

— Նա կարծեց, թե բոժոժավոր օձի ֆշշոց լսեց,—  հրամանատարը գլխով ցույց տվեց սպային,— բայց  այստեղ դրանցից չկան: Մի՛ մտահոգվեք: 

Ճաշելիս կանադացին համառորեն համոզում էր  հրամանատարին: Նա էր կրակել, ոչ թե սպան, և ինչո՞ւ էր ժխտում: Որոշ ժամանակ անց սպան ծաղրեց  «ինժեներին»: Ուրեմն նա հստակ լսել էր, որ կրակոցները «Տոկարև»–ից էին արվել: Եվ գիտեր, թե ինչ պես էր հնչում «Տոկարևի» կրակոցը և «Մակարովը» և  «Բրաունինգը» և «Բերետան»: Զարմանալի չէ՞ր, որ  հենց կրակոցների ձայնն էր այդպես ճշգրիտ տարբերում: Որ այդքան լավ էր հասկանում զենքերից: Եվ հենց նա: 

Կանադացին նայեց հարցական: 

— Չէ՞ որ Դուք այն ժամանակ Ամերիկայից Կանադա եք գնացել, քանի որ չեք ցանկացել գործ ունենալ զենքի հետ, թե՞… 

— Ե՞վ: 

Սպան ծիծաղեց ու խփեց իր ազդրին: 

Երբ խարույկը մինչև վերջ այրվեց, ու նրանք  պառկած էին քնապարկերում, գերմանացին առաստաղի կիսաայրված գերանների արանքից նայեց  երկնքին: Երկինքը նորից լիքն էր աստղերով։ Նա լույս որոնեց, որը շարժվում էր, և որին կարող էր աչքերով նորից հետևել: Բայց չգտավ: 

Իսկական հայրը վիճում է իր որդու համար:  Կռվում նրա համար: Կամ փախչում նրա հետ: Բայց չի  նստում ու ուսերը թոթվում: Անճոռնի քմծիծաղը դեմ քին չի նայում, թե ինչպես է մեկը իրենից որդուն խլում: 

Նա վերհիշեց ուրիշ, նմանատիպ ամոթալի տեսարաններ: Ճաշը տարիքով ավելի մեծ գործընկերների հետ, որոնք նրան մերժում էին, իսկ ինքը արհամարհում էր նրանց, բայց չնայած դրան՝ ցանկանում էր հաճոյանալ: Երեկոն իր կնոջ ու նրա ծնողների հետ,  երբ աներհայրը զգացնել էր տվել, որ ինքը դստեր  համար ուրիշ ամուսին էր ցանկացել, իսկ նա քաղաքավարի ժպտալով մնացել էր նստած: Պարի դասը,  երբ ամենասիրուն աղջկա հետ պարեց վերջին պարը  և իր հիասթափությունը բոլորովին չցուցադրեց, երբ  մեկ ուրիշը՝ մեկը բարձրահասակներից ու ուժեղներից, ծիծաղելով նրանից խլեց աղջկան, որին նա,  ըստ կանոնի, որպես վերջին պարի զուգընկեր իրավունք ուներ տուն ուղեկցելու: Դեմքը վառվում էր: Ամոթին հազիվ էր դիմանում:  Կյանքի պարտությունների մասին հիշողությունները,  ձախողված մտադրությունները, մեռած հույսերը, ֆիզիկական ոչինչ այդքան զգալի չէին, որքան ամոթը:  Ասես ուզում էր ինքն իրենից ազատվել, բայց չէր կարողանում, ասես քաշում ու կտոր–կտոր էին անում  իրեն: Ասես երկու կես էին անում: «Այո՛,— մտածեց  նա,— դա ամոթն է: Կիսված լինելու ֆիզիկական  զգացումը, որովհետև մարդու սիրտը կիսված է  կամ էր: Մի կեսով ես արհամարհել եմ գործընկերներիս, իսկ մյուսով՝ ցանկացել հաճոյանալ, մի կեսով  ատել եմ աներոջս, իսկ մյուս կեսով՝ հանուն կնոջս  մեծարել, ուզում էի, որ սիրուն աղջիկն իմը լիներ, բայց ոչ ողջ սրտով և ողջ քաջությամբ: Եվ որդուս  համար ընդամենը կես հայր եմ եղել: 

Քնեց: Երբ արթնացավ, ուշքը անմիջապես գլուխը  եկավ: Նստեց, ականջ դրեց մթությանը: Ուզում էր  իմանալ, թե ինչն էր իրեն արթնացրել: Բայց գիշերը  լուռ էր: Եվ նորից միայն թռչունի ճիչ ու խշշոց լսեց,  ասես քամի անցավ թափված տերևների միջով: Հանկարծ ջիպը, որ կայանված էր գլխավոր մուտքի առաջ,  բարձր աղմուկով բոցավառվեց: Մինչև գերմանացին  քնապարկից դուրս կսողոսկեր, սպան վազեց դեպի  գլխավոր մուտք, հրապարակ՝ այն ջիպի մոտ, որը  կանգնած էր վառվողի կողքին, քաշեց արգելակն ու  հրեց: Գերմանացին վազեց նրա հետևից՝ օգնելու:  Կրակի շողերի մեջ խանձող շոգ էր, նա մտածեց, որ  բոցերն ամեն պահ կարող են վեր թռչել: Բայց նրանք  հասցրին: Մյուս երկու ջիպերը կանգնած էին ապահով հեռավորության վրա: 

— Դուք չէիք… 

— Այո՛, պահակ դրել էի գլխավոր մուտքի մոտ: Սպան գերմանացուն քաշեց եկեղեցի: Խորանը  դատարկ էր: Մյուսները կանգնած էին մուտքի մոտ, որ տեղից բոցերը եկեղեցու ներսը չէին լուսավորում: Ոչ  ոք ոչ մի բառ չարտասանեց, մինչև կրակը հանգեց:  Հետո սպան և հրամանատարը հրամաններ շշնջացին,  ու տղամարդիկ անհետացան գիշերվա մթության մեջ: — Մենք կբարձրանանք աշտարակ: Իսկ Դուք  գնացեք խորան: Ահա՛, պրոֆեսո՛ր, վերցրե՛ք իմ  ատրճանակը: 

Սպան գերմանացուն տվեց իր զենքը: Հետո նա ու  հրամանատարը հեռացան: 

Կանադացին ամուր բռնեց գերմանացուն:

— Վաղն առավոտյան, երբ լուսանա, կվերցնենք  մի ջիպ, տղաներից երկուսին ու կվերադառնանք: Եթե նրանք չեն ուզում, որ այդ հիմար քաղաք հասնենք, մենք էլ կհրաժարվենք դրանից: Ես ժամանակին Վիետնամի փոխարեն Կանադա չեմ գնացել, որ  թույլ տամ՝ ինձ այստեղ սպանեն: 

— Բայց… 

— Որտե՞ղ է Ձեր բանականությունը: Նրանք  մեզ չեն ուզում: Նրանք մեզ չեն սպանել, չնայած կարող էին, որովհետև քաղաքավարի են: Բայց ամենայն  լրջությամբ են գործել, և եթե նրանց քաղաքավարու թյանը քաղաքավարությամբ չպատասխանենք,  նրանք անքաղաքավարի կդառնան: 

— Ովքե՞ր են նրանք: 

— Ես ի՞նչ գիտեմ: Դա ինձ չի էլ հետաքրքրում: Գերմանացին տատանվում էր. 

— Մեր… 

— …առաջադրանքը չէ՞ երկրին խաղաղություն  բերել: Մենք խաղաղության տասներկու առաքյալները չե՞նք: 

Կանադացին ծիծաղեց: 

— Չեք հասկանո՞ւմ: Այնպես է, ինչպես նախագահն ասաց. «Եթե նրանք կռվում իրենց շատ լավ են  զգում, նրանց հետ խաղաղություն չի լինի»: Դա  նման է ալկոհոլին: Եթե հարբեցողը դեռ չի ընկել այնքան ցած, որ դրանից ավելի չի կարող լինել, ապա չի  դադարում հարբելուց,— նա հանեց շիշը գրպանից,—  Ձեր կենացը: 

Եվ չնայած մրսում էր, գերմանացին քնեց: Երբ  փայտացած վերջույթներով արթնացավ, լույսը բացվում էր: Նա ուղղվեց ու ձախ կողմում տեսավ երկու  խնամքով իրար կողքի կայանած ջիպերը և մյուսին՝  մոլորված հրապարակի մեջտեղում: Չէր նկատել, որ  մեքենան իրենք գիշերն այդքան հեռու էին հրել: Հրա պարակի հետևում՝ լեռնալանջերի վրայի ծառերին  մառախուղ էր կախված: Չնայած լույսը մոխրա գույն էր, բայց ցավեցնում էր աչքերը: 

Նա թեթև աղմուկ լսեց: Մետաղը զնգաց՝ քարին  դիպչելով, նորից ու նորից, և նորից ու նորից հողը  ամուր չպպոցով լցվեց հողի վրա: Վարորդները գերեզմա՞ն էին փորում: Արևը ծագեց. գունատ, դեղին  գնդակ: 

Բահերի զնգոցը նրան հիշեցրեց ծովափին անց կացրած արձակուրդները և ավազե ամրոցը, որ կառուցել էր որդու հետ, որովհետև բոլոր հայրերն էին  իրենց երեխաների հետ ավազե ամրոց կառուցում, և  նրա որդին էլ բոլորի նման հայր էր ուզում ունենալ և ուզում էր նրա հետ անել այն, ինչ բոլորն իրենց հայրերի հետ էին անում: Որդին նաև առանձնահատուկ  ավազե ամրոց էր ուզում, որով կարող էր պարծենալ:  Բայց նրա դպրոցական ընկերներից ու խաղընկերներից, որոնց առաջ կարող էր պարծենալ, ոչ ոք այն տեղ չէր, և հոր ու որդուց այդքան ջանքեր պահանջած  կառույցը իր նպատակին չծառայեց: Նաև մի քանի  տարի անց կատարած լեռնային արշավը չծառայեց իր  նպատակին: Նրանք այնքան հեռու չգնացին, որքան  ցանկացել էին կամ, ըստ իր պատկերացման, պետք է  գնային, որ որդին բարձունքը հաղթահարելու ուրախությունը զգար: Նա էլի իրավիճակներ մտաբերեց,  երբ նա ձախողվել էր, իրենից պահանջել էին գովելու  փոխարեն, նախատել՝ մխիթարելու փոխարեն, երբ  ինքը խուսափել էր խորամուխ լինելու փոխարեն:  Դրանք անցնում էին նրա հիշողության միջով, ինչպես  հեռվում գնացքն է անցնում աչքի առջևով: Գնացք, որ  պետք է նստեր, բայց որը վաղուց մեկնել էր:

Նա իրեն թույլ զգաց, հենվեց սյունի պատվան դանին ու նայեց արևին: Նրա ատամները իրար զարկվեցին: «Արևն ասես կախվել է երկնքից»,— մտածեց  նա: Եվ վախեցավ, որ արևը ցած կընկներ: Կխփվեր  երկրին ու այնտեղ, որտեղ դիպել էր, ամեն ինչ թշշոցով կայրվեր, ու գոլորշի՞ դուրս կգար: Թե՞ կընկներ  երկրի հետևում՝ դատարկության մեջ: 

Նա գիտեր, որ այս մտքերը անմտություն էին, և  գիտեր դրա պատճառը. ինքը ջերմություն ուներ: Որ  վախը տեղին չէր, որ նրա մարմնում դա բարձրանում էր ինչպես ցուրտը: Այդքան ցուրտ չէր, և այդքան  շատ պատճառ էլ չկար վախի: Նա չպետք է վախենար, որ որդին խանգարումներով կծնվեր, թմրանյութից կախում կունենար, դպրոցում կձախողվեր, դեպրեսիայով կտառապեր, ուսում չէր ստանա, կին չէր  գտնի: Ամեն ինչ լավ էր ստացվել, եթե նույնիսկ դա իր  վաստակը չէր: Եթե նույնիսկ նա չէր օժանդակել այն  բանին, ինչին պետք է օժանդակեր: Եթե նույնիսկ իր  օժանդակությունը պարտք էր մնացել: Եթե նույնիսկ  իր պարտքերը չէր վճարել: 

Փորելու ձայները դադարեցին: Գերմանացին  լսում էր միայն իր ատամների կափկափոցը: Նա  պետք է վճռեր՝ արդյոք կանադացու հետ կամ էլ  առանց նրա հետ դառնար, թե սպայի ու հրամանատարի հետ շարունակեր ճանապարհը: Չէր ուզում  կյանքը ռիսկի ենթարկել: Շուտով որդին սիրալիր,  բարեհոգի, մեծահոգի պապիկի կարիք կունենար:  Շուտով, բայց դրանից առաջ պետք է ջիպերը բեռնվեին, հավանաբար սպան և հրամանատարը առաջին ջիպում կնստեին, կանադացին՝ երկրորդ, ինքն էլ՝  երրորդ, հավանաբար կանադացին այնուամենայնիվ  կնստեր շիշը ձեռքին, և բոլորը կսպասեին, որ նա ընթացքին չէր խանգարի, ու այս բարդ ուղևորության բարդ հավասարակշռությունն էլ ավելի չէր բարդացնի: Պետք է վճռեր: Բայց առանց սյունի պատվանդանին հենվելու հազիվ էր կարողանում ոտքի  վրա մնալ: 

Չհասկացավ, թե որտեղից հանկարծ կանադացին, սպան ու հրամանատարը հայտնվեցին: Նրանք  կանգնած էին եկեղեցու մուտքի մոտ: 

— Մեր առաջադրանքն է Ձեզ քաղաք հասցնել, և  մենք Ձեզ քաղաք կհասցնենք: 

— Ձեր առաջադրանքն է մեզ ապահով քաղաք  հասցնել: Բայց նա, ով գիշերը սպանել է ժամապահին  ու վառել ջիպը, ճանապարհը շարունակելու դեպքում  մեզ հօդս կցնդեցնի: Դրը՜խկ: 

— Բա ի՞նչ էիք մտածում: Որ զբոսանքի՞ եք եկել  այստեղ: Զբոսախնջույքի՞,— հրամանատարը զայրացած էր: 

Սպան մեղմացրեց նրա խոսքը. 

— Ով էլ որ այսօր գիշերը եղած լիներ, որ եկավ,  իսկ երեկ լույսով իրեն ցույց չտվեց, չափազանց թույլ  մեկն էր: 

Գերմանացին ուղղվեց ու կանգնեց եկեղեցու  առաջ: Նա դողում էր, մարմինը ցավում էր: Եկեղեցու  կողքին՝ աջ կողմում, վարորդները գերեզման էին փորել: Գերեզմանի մի կողմում՝ հանած հողի մեջ, ծալովի բահերն էին: Մյուս կողմում երկու մարմին էր:  Գերմանացին ճանաչեց այն տղամարդուն, որ երեկ  քշել էր նրա մեքենան, կտրած, արյունոտ կոկորդով:  Կողքին կին էր, որի կրծքին բազմաթիվ կրակոցների  հետքեր էին: Գերմանացին դեռ երբեք մեռել չէր տեսել: Նա դրանից վատ չզգաց, ցնցված չէր: Մեռելները  ընդամենը մեռած էին երևում: Դա այն կի՞նն էր, որ  նստած էր սանդուղքի վերևի աստիճանին: Ինչո՞ւ էր  սպան կամ հրամանատարը նրան գնդակահարել:  Թյուրիմացաբա՞ր: Նյարդայնությունի՞ց: 

Երկու վարորդ հայտնվեցին, մեռելներին դրեցին  գերեզմանի մեջ, հողը լցրին ու բահերով պնդացրին:  Ոչ մի խաչ, մտածեց նա, բայց հետո տեսավ վարորդներից մեկին, որը փայտի երկու ցցերը իրար էր կապում խաչի նմանությամբ: 

Մյուսները ջիպի մեջ էին հավաքում եղած–չեղածը՝ քնապարկերը, պաշարը: Կանադացին համոզում էր սպային, որը ուշադրություն չէր դարձնում և  այս ու այն կողմ էր գնում, կանադացին վազում էր  նրա կողքից ու ապարդյուն փորձում կանգնեցնել  սպային: Հրամանատարն արդեն նստած էր ջիպում: 

Հետո կանադացին նայեց գերմանացուն, հանգիստ թողեց սպային ու մոտեցավ նրան: 

— Նրանք չեն ուզում թողնել, որ հետ դառնանք: Հանկարծ նկատեց ատրճանակը, որ ծանրացել էր գերմանացու բաճկոնի գրպանում, դա սպան էր  գիշերը նրան տվել, արագ վերցրեց այն, մինչ գերմանացին կհասկանար, թե ինչ էր նշանակում իր գրպանին դիպչելը: Ապա վազեց սպայի մոտ, կանգնեց նրա  առաջ ու ճոճեց զենքը: 

Հետո ամեն ինչ այնքան արագ կատարվեց, շարժումները, ճիչերը, կրակոցները, որ գերմանացին  ոչինչ չհասկացավ: Երբ նկատեց, որ կրակոցը դիպել էր իրեն, նրա առաջին միտքն էր. «Ես երբեք չեմ  իմանա, թե ինչ պատահեց»: 

Նա մի գիրք հիշեց, որտեղ ինչ–որ մեկն իր ինֆարկտն էր նկարագրում՝ քրտինք ճակատին ու ձեռքի  ափերում, կծող ճառագայթ թոքերում, ձախ թևում՝  ձգվածություն, ցավ կրծքում, ծննդկանի ուժեղացող ու մեղմացող ցավերի նման, վախ: Այսպես ուրեմն,  մտածել էր նա այն ժամանակ, մի օր հարվածը կհասնի  նաև իմ կյանքին: Բայց կծող ոչինչ չզգաց, ո՛չ ձգվածություն, ո՛չ ցավ, ո՛չ վախ: Կուրծքն ասես լիքը լիներ,  ասես նրա մեջ տաք հեղուկով լցված պարկ էր պայթել ու հիմա հոսում էր իր ներսում: 

Կրակոցները դադարեցին: Հրամանատարը հրամաններ բղավեց, մի քանի տղամարդ վազեցին դեպի  ջիպերը, մյուսները՝ դեպի սպան և կանադացին, որ  գետնին էր ընկել: Թե որքան լուրջ էր նա վիրավորվել,  գերմանացին չկարողացավ տեսնել: Մի պահ մտածեց, թե պետք է հոգ տաներ նրա համար, և միանգամից գիտակցեց, թե որքան ծիծաղելի էր իր միտքը:  Ցանկացավ մենակ մնալ: Ոտքը ոտքի առաջ դրեց ու  խարխափելով գնաց, աջ ձեռքովով եկեղեցու պատին  հենվելով: Ուզում էր մինչև սանդուղքը հասնել: 

Դժգույն, դեղին արևը մի քիչ ավելի բարձրից էր  կախվել: Նա տեսավ, որ եկեղեցու հետևում իջնող  լանջը կրծքավանդակի բարձրության ծածկված էր  թփերով ու կանաչով: Այդ լանջը և հաջորդը և հաջորդը: Երբեմն–երբեմն մի արմավենի էր տերևաթափ  կատարը վեր ցցում: Հողը աղքատիկ էր, անմշակ,  վանող: Սառը քամի փչեց, սահեց բարձր կանաչի միջով, որ ծածկում էր բլուրը: «Ասես քամին ջրի վրայով է  սահում»,— մտածեց նա: 

Հետո մտածեց իր պարտքերի մասին, որ չէր վճարել: Որդին ստիպված էր լինելու վճարե՞լ դրանք իր  փոխարեն: Հաշիվը ներկայացնելո՞ւ էին նրան: Իսկ  գուցե իր մահվան իմաստն այն էր, որ ինքն այդպես  իր պարտքե՞րը վճարեր: Որ հաշիվը չներկայացվե՞ր  որդուն: Որ որդին իր երջանկության համար ստիպված չլինե՞ր վճարել: Մի ակնթարթ ուրախացավ: Ա՛հ, ասաց ինքն իրեն, դեռ ուշ չէ, դեռ ուշ չէ որդուս սիրելու համար:  Իսկ որդին հիմա սանդուղքով վեր կբարձրանա՞ր: Եվ  եթե նույնիսկ դա միայն տեսիլք լիներ, ի՜նչ հրաշալի  կլիներ, եթե նա հիմա սանդուղքով վեր բարձրանար,  բժշկի խալաթով, ստետոսկոպով, ինչպես նրան դեռ  երբեք չէր տեսել, կամ մշտական ջինսով ու մշտական  կապույտ սվիտերով կամ որպես փոքր տղա՝ վազելով, ծիծաղելով, շնչակտուր: 

Շնչակտո՞ւր: Ո՞ւր կորավ կրծքի ջերմությունը: Ինչո՞ւ չէին ուզում ոտքերը, որոնք հենց նոր դեռ տանում էին, նրան այլևս առաջ տանել: Մինչև կկարողանար նստել սանդուղքին, ոտքերը տեղի տվեցին, ու  նա կորացավ քարե սալերին, որ միացված էին ամենավերին աստիճանին: Պառկեց ձախ կողքին ու տեսավ չորացած արյուն, խոտ՝ քարե սալերի արանքում  և բզեզ: Ցանկացավ ուղղվել, դեպի սանդուղքը սողալ  ու նստել ամենավերին աստիճանին: Ցանկացավ  այնտեղ այնպես նստել, որ եթե մեռնի, գիտակցությունը կորցնի ու, գիտակցությունը կորցրած, նստած  մնա: Ցանկացավ այնտեղ այնպես նստել, որ եթե  մեռնի, լայնարձակ երկիրը տեսնի, ու լայնարձակ երկիրն էլ իրեն տեսնի, ուղիղ նստի ամենավերին աստիճանին ու մեռնի: 

Նա երբեք չէր իմանա, թե մեռնելիս ինչու էր մեծամիտ, չնայած այնտեղ ոչ ոք չկար, ոչ ոք նրան չէր  կարող տեսնել, նրանից տպավորվել կամ էլ հիասթափվել: Եթե դրա մասին խորհեր, կարող էր պարզել: Բայց ստիպված էր լինելու ավելի երկար մտորել  դրա մասին, քան իրեն ժամանակ էր մնացել: Չկարողացավ ուղղվել: Մնաց գետնին պառկած, զգաց սառը  քամին, բայց այլևս չկարողացավ տեսնել, թե ինչպես էր քամին խոտի միջով սահում: Սիրով նորից  կտեսներ գզգզված, տերևաթափ արմավենիները: Դրանք ինչ–որ բան էին հիշեցնում. հավանաբար  կմտաբերեր, թե ինչ, եթե դրանք մի անգամ էլ տեսներ: 

Նկատեց, որ դեռ մի քանի ակնթարթ ուներ: Մի  ակնթարթ՝ մտածելու իր մոր մասին, մի ակնթարթ՝  իր կյանքի կանանց, մի ակնթարթ… Նրա որդին  սանդուղքով վերև չբարձրացավ: Չափազանց ուշ էր  արդեն: Նա տխուր էր, որ այդ վերջին ակնթարթներին իր կյանքի ֆիլմը չէր ընթանում իր առջևով: Հաճույքով կդիտեր: Հաճույքով ոչինչ չէր անի, կլիցքաթափվեր ու կդիտեր: Դրա փոխարեն ստիպված էր  մինչև վերջին պահը մտածել: Ֆիլմը. ինչո՞ւ մահը  կանգ չի առնում, ինչը մարդ ակնկալում է նրանից:  Բայց հետո արդեն շատ հոգնած էր, որ ցանկանար  դիտել այդ ֆիլմը:

No Comments

Leave a Reply