bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkom
Արմինե Սարգսյան Կերպարվեստ

Բնության շքեղությունն ու զգացմունքների հոսքը

21.08.2020

Ardi.am-ի զրուցակիցը գեղանկարիչ Դավիթ Դանիելյանն է։

— Արվեստանոց եք կառուցում քաղաքից դուրս։ Ինչո՞վ է պայմանավորված տեղանքի ընտրությունը։

-Ինձ ոգեշնչում է բնությունը։ Թերևս, սա է ամենահիմնավոր ու ամենակարևոր պատճառը արվեստանոցը Արզնիում կառուցելու։ Արվեստանոցս կառուցում եմ տանս բակում, որպեսզի կարողանամ աշխատել ցանկացած պահի։

 -Արվեստանոցը սովորաբար ընկալվում է որպես վայր, որտեղ արվեստագետը հնարավորություն ունի առանձանալու, աշխատելու։ Բայց այն կարող է նաև լինել արվեստագետների, արվեստասերների հետ հանդիպման վայր, նկարչի աշխատանքները դիտելու հնարավորություն։ Ի՞նչ գործառույթ է իրականացնելու Ձեր արվեստանոցը։

— Արվեստասերների հետ շփումը միշտ ոգևորիչ է։ Անչափ կարևոր է, երբ աշխատանքդ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն արվեստագետների, այլև արվեստասերների շրջանում։ Լիահույս եմ, որ արվեստանոցս չի ունենա այցելուների պակաս, քանի որ այնտեղ պատրաստվում եմ նախաձեռնել ստեղծագործական և բարեգործական բնույթի տարբեր ծրագրեր։

— Ձեր նկարները համացանցում տարածելիս երբեմն հարցադրում եք անում, թե ի՞նչ են տեսնում կամ ինչպե՞ս կվերնագրեին տվյալ աշխատանքը։ Պատասխանները գոհացուցի՞չ են։ Դիտողը պետք է տեսնի այն, ինչ փոխանցե՞լ է նկարիչը, թե՞ ամեն մեկը պետք է գտնի-տեսնի իր աշխարհը։ Խոսքը հատկապես աբստրակտ արվեստի մասին է։

— Ինձ համար չափազանց կարևոր է երկխոսություն ունենալ իմ լսարանի հետ։ Փորձում եմ լսել նրանց, հասկանալ՝ ինչպես են տեսնում իմ արվեստը, արդյո՞ք ասելիքս տեսանելի է։ Իրականում չկան ճիշտ կամ սխալ պատասխաններ։ Աբստրակտ արվեստը հնարավորություն է տալիս հասկանալ  զգացմունքներդ և երևակայել։

— Բնությունը Ձեր նկարներում գերակշռում է։ Արվեստի գործը կարո՞ղ է գերազանցել բնությանը։

— Բնությունն անգերազանցելի շքեղություն է։ Ցավոք, մարդիկ չեն գնահատում դա՝ անխնա  վերացնելով բնության բարիքները։

 — Ունե՞ք անավարտ գործեր։ Դրանց վերադառնալո՞ւ եք։ Չի՞ ճնշում գիտակցությունը, որ ինչ-որ բան կիսատ է մնացել։

— Ես ստեղծագործում եմ էներգետիկ նկարչության տեխնիկայով, որը ենթադրում է զգացմունքների, մտքերի ու ցանկությունների ինքնաբուխ արտահայտում։ Այս տեխնիկան չի ենթադրում «անավարտություն»։

— Նկարիչը նմա՞ն է իր ստեղծած աշխարհին: Կարո՞ղ եք ասել՝ ա՛յ այս նկարը ես եմ:

— Իմ բոլոր կտավներում պատկերված են իմ զգացմունքները, որոնք երբեմն տարբեր են ու իրարամերժ, սակայն՝ իմն են։

— Ի՞նչ նյութերով եք աշխատում։

— Յուղաներկերով և ակրիլով եմ աշխատում։

 — Նոր ժամանակի արվեստ ասվածը կապ ունի՞ ժամանակակից տեխնոլոգիաների առաջընթացի հետ։ Կամ այսպես հարցնեմ՝ տեխնո դարը ի՞նչ ազդեցություն է թողել արվեստի ձևի, բովանդակության վրա։

— Տեխնոլոգիական հեղափոխությունը նոր հնարավորություններ ընձեռեց 21-րդ դարի ստեղծագործողներին՝ փոխելով արվեստի մատուցման ոճը։ Սակայն տեխնոլոգիաները ամենևին էլ չփոխեցին արվեստի բնույթը։

— Համավարակի օրերին նկարո՞ւմ էիք։ Աշխարհին համակած տագնապը, պարտադրված մեկուսացումը, անորոշությունը․․․ այս ամենը արտացոլվե՞լ են կտավներում։

— Այո, նկարում էի։ Սկզբում պատկերում էի ծաղկունք, գարուն, սակայն ավելի ուշ սկսեցի մռայլվել ու գրեթե երկու ամիս դադարեցի նկարել։

— Աշխարհը, որտեղ փակ են մշակութային օջախները, ինչպիսի՞ն է։

— Իրականում շատ դժվար ժամանակաշրջան է մշակութային ոլորտի ներկայացուցիչների համար։ Հեռավար իրականացվող ծրագրերը և նախագծերը որոշ առումով լրացնում են, բայց ամենևին էլ չեն փոխարինում մշակութային օջախներում իրականացվող միջոցառումները։

— Ցուցահանդեսի մտադրություն ունե՞ք։ Առահասարակ, ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։

— Չեմ սիրում մանրամասներ ներկայացնել ծրագրերիս մասին։ Հույս ունեմ, համավարակով պայմանավորված իրավիճակի մեղմացմանը զուգահեռ, կկարողանամ կազմակերպել տարբեր նախագծեր։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply