Ուինզլոու Մարտին․ «Սիրո նամակ Հայաստանին»
Նամա՞կ, ներկայացու՞մ, թե՞ այնուամենայնիվ զրույց լուսանկարների միջոցով։ Նոյեմբերի 19-ին և 20-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում բոստոնաբնակ լուսանկարիչ Ուինզլոու Մարտինը կամփոփի գրեթե 26 տարի ձգվող իր շրջագայությունը Հայաստանում։ Նրա «Սիրո նամակ Հայաստանին» խորագիրը կրող ցուցահանդես-ներկայացմամբ կմեկնարկի նաև Երևանյան միջազգային թատերական փառատոնը,






