Անդրադարձ․ «Հետահայացք» ցուցադրություն Փյունիկ սրահում

Ստեղծագործ ուժերի մուտքը արվեստի ասպարեզ մշտապես ողջունելի է: Մշակութային դաշտը նոր լիցք է ստանում, սպասում ես անակնկալ ասելիքի, սկսվում է ուրվագծվել վաղվա գեղարվեստի նախնական տեսլականը: «Փյունիկ» արվեստի սրահում վերջերս բացվեց «Հետահայացք» անվամբ երկու երիտասարդ արձանագործների` Գրիգոր Դարբինյանի և Մուշեղ Մուսայելյանի աշխատանքների ցուցադրությունը: Հեղինակները