Արվեստանոց դարձած խորդանոցը կամ մասնագիտությունը՝ կավագործ
Բագրատունյաց փողոցի դեղատներից մեկում այցելուների ուշադրությունը դեղերից առավել գրավում են 65-ամյա Ռաֆայել Հարությունյանի ձեռքի աշխատանքները։ Ռաֆայել Հարությունյանը միայն 60 տարեկանում գտավ իր հոգու դեղը՝ իրեն այդքան հանգստություն բերող մասնագիտությունը՝ կավագործությունը։ Դեղատունը պատկանում է նրան, որտեղ էլ հաճախ դեղերից քիչ հեռու ցուցադրում է իր






