Հաս Չախալյան․ Անոյի Ժիգուլին
— Անոն մարդաթող ա եղել: — Անո՞ն: — Անո՜ն մարդաթող ա եղել: — Մարդաթող Անո՞ն: Սկզբում քչփչոցը սկսվեց շքամուտքում, հետո վերելակով բարձրացավ ութերորդ հարկ: Բերանից բերան, դռնից դուռ, պատշգամբից պատշգամբ Անոն մարդաթող եղավ, շներն էլ հաչացին կատուների վրա, կատուները մուկ չբռնեցին. շատ աղքատ






