Մարինա Սոլոյան, Դղյակից հեռու
Դղյակի այս պատուհանից երևում է աշխարհի այն միակ տխուր ճանապարհը, որով հեռացար դու: Երբ դու լքեցիր մեր Հյուսիսը, ես սկսեցի զգալ հյուսիսային սառը քամին, որը քնքշորեն օրորում էր երկնքի հետ համբուրվող սլացիկ ծառերի տերևները՝ աշնան տենդագին դողից մեռնող: Արևը լեռներից թափ էր տալիս






