bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatik
Անի Անտոնյան Արցախ ԼուսաԳիր

Ցուցահանդես շրջափակված Արցախում

14.01.2023

Ստեփանակերտի պատկերասրահում հունվարի 18-ին, ժամը 14:30-ին կբացվի «Իմ հայրենիք» խորագրով լուսանկարչական եւ գեղանկարչական ցուցահանդեսը։ Կներկայացվի 23 հեղինակի 120 աշխատանք։ Աշխարհագրությունը մեծ է՝ Հայաստան, Արցախ, Չեխիա, Ռուսաստան, Սլովենիա, Իտալիա և Իսրայել։

Ardi.am-ը զրուցել է ցուցահանդեսի հեղինակ, համադրող, լուսանկարիչ Արմեն Ենգոյանի հետ։ 

Պարոն Ենգոյան, ինչպե՞ս առաջացավ շրջիկ ցուցահանդես ստեղծելու միտքը։ Ի՞նչ  նպատակ եք դրել։

— 44-օրյա պատերազմի օրերին առողջական խնդիրների պատճառով չկարողացա Արցախ գնալ։ Կապվեցի «Շուշի քաղաքի թանգարաններ» կազմակերպության տնօրեն Լուսինե Գասպարյանի հետ, ասացի, որ ցանկանում եմ «Իմ հայրենիք» թեմայով միջազգային մակարդակի ցուցահանդես անել՝ ցույց տալու արտերկրում ապրող մեր հայրենակիցների և օտարազգիների մտահոգությունն արցախցիների հանդեպ։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ նույն տեղում մեծաթիվ մարդկանց հավաք չի թույլատրվում, վտանգավոր է։  Բացատրեցի, որ կարելի է նմուշներն անգամ քանդված շենքի պատերին կախել․ մարդիկ կգան, կնայեն, կհասկանան, որ սա իրենց երկիրն է, ու պետք է այստեղ շարունակեն ապրել։

Գաղափարը հավանեցին։ Մինչև աշխատանքներն ընտրեցինք, Շուշին այլևս մերը չէր։ Ցուցահանդեսը Ստեփանակերտ տեղափոխելու առաջարկիս ընթացք չտրվեց՝ պատճառաբանությամբ, որ խնդիրները շատ են, մարդիկ՝ ընկճված։

Այդ ժամանակ ծանոթացա արցախցի քանդակագործ Արմեն Պետրոսյանի հետ, որը Մարտունիում Նժդեհի արձանի հեղինակն է։ Մեզ միացավ նաև Լուսինե Գասպարյանը, որոշեցինք շրջիկ ցուցահանդեսը սկսել Մարտակերտից։ Հեղինակների և տարբեր բարերարների օգնությամբ տպեցի աշխատանքներն ու տեղափոխեցի Արցախ։ Բացումը եղավ Մարտակերտի մշակույթի տանը։ Սկզբում 79 աշխատանք էր, սակայն տեղում մեզ միացան նաև արցախցի լուսանկարիչներ։ 

Ցուցադրվեցինք նաև Մաղավուզ ու Բերդաշեն գյուղերում, իսկ մինչև շրջափակումը՝ Ասկերանում։ 

Օրերս զանգահարեցի ընկերներիս, որ հարցնեմ որպիսությունը։ Պարզվեց՝ ցուցահանդեսը հասել է Ստեփանակերտ։ Պատկերասրահի մի հարկում կներկայացվեն լուսանկարչական աշխատանքները, մյուսում՝ Մաղավուզի ու Բերդաշենի դպրոցականների գեղանկարները։ 

Ովքե՞ր են հեղինակները։ Լուսանկարներն անդրադառնում են  միայն Հայաստանին ու Արցախի՞ն, թե՞ «հայրենիք» հասկացությանն առհասարակ։  

-Արտերկրից արձագանքեցին Յարոսլավ Կուչերան, Մարինա Բուրենկովան, Կոնստանտին Կրեժդենկոն, Միխայիլ Լևիտը, Պատրիկ Մինարը, Վսեվոլոդ Տոբոտրասը և ուրիշներ։ Նրանցից ոմանք եղել էին Հայաստանում, ոմանք՝ ոչ։ Հայ լուսանկարիչներից շատերը ցանկացան մասնակցել, հրաշալի աշխատանքներ ներկայացրին, սակայն ստիպված եղանք սահմանափակել դրանց թիվը։ Մասնակցում են Սամվել Սևադան, Վիգեն Մնոյանը, Գագիկ Գասպարյանը, Գարիկ Ավանեսյանը, Հարություն Խաչատրյանը, Գոհար Մովսեսյանը և այլք։

Ինչ վերաբերում է լուսանկարների թեմատիկ ընտրությանը, ապա հեղինակներն ազատ էին։ Ի վերջո, ի՞նչ է հայրենիքը։ Տարածք, որտեղ մարդն ապրում է, աշխատում, ընտանիք կազմում, վայելում շրջակա բնությունը։  Մեր պայքարը հենց հայրենիքի համար էր։

Օրինակ՝ Տոբոտրասի ուշադրությունը գրավել են Մատենադարանը, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հին գերեզմանաքարը, Գեղարդի վանքը։ Կուչերան նկարել  է անցորդների, եկեղեցում պսակադրվող զույգի, պապի ու թոռան։ Իսկ Լևիտի բոլոր լուսանկարները Երուսաղեմից են։ 

Կա՞ն վավերագրական լուսանկարներ այն տարածքներից, որոնք այժմ Ադրբեջանի տիրապետության տակ են։ 

— Այո՛, Շուշիից, Տումի գյուղից, Կատարո վանքից։ 

Հետաքրքիր է՝ այն օտարազգիները, որոնք եղել են Հայաստանում, ի՞նչն են առաջինը նկատում մեր երկրում։

— Մարդկանց։ Հրաշալի դիմանկարների հավաքածու է ստացվել։

Ի՞նչ արձագանք եք ստացել տեղացիներից։

— Մեր նպատակն էր ոգեշնչել նրանց ու ցույց տալ, որ աշխարհը հոգով Արցախի հետ է։ Այս դիմանկարներն ու բնապատկերները պատմում են խաղաղության մասին։ Այն, ինչ բոլորիս անհրաժեշտ է։ 

Երևանում ցուցադրվելու միտք ունե՞ք։ 

— Ապաշրջափակումից հետո կարելի է միայն դրա մասին մտածել։ Ներկա դրությամբ ցանկանում ենք լուսանկարները հնարավորինս հասանելի դարձնել Արցախում։

Զրուցեց Անի Անտոնյանը
Գլխավոր լուսանկարը՝ Արմեն Ենգոյանի

No Comments

Leave a Reply