maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanseocasibom girişistanbul escortescort bayan ankaragrandpashabetgrandpashabetcasibomjojobetjojobetjojobet girişjojobetjojobetgaziantep escortgaziantep escortjojobet girişjojobethacklinktipobettipobetmilanobetmarsbahistipobetholiganbetgates of olympushttp://www.robinchase.org/https://www.wcle.org/https://www.birbuketmeyve.com/sweet bonanzacasibomjojobetjojobet girişcasibomgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis sitelericasibomasyabahisjojobet girişgrandpashabetmeritking girişmarsbahis girişmarsbahismatbetbetpark girişonwin girişmatbet girişholiganbet girişjojobetbetciobetkombetebetonwinmeritkingsekabetsahabetmarsbahisSahabetholiganbetbetebetdeneme bonusuMarsbahisdumanbetdumanbethacklinkextrabet girişHoliganbet
ԳրաԴաշտ Գրիգոր Ֆերեշեթյան

Դանիլ Խարմս․ պատմվածքներ (2)

07.07.2024

Սկիզբը՝ այստեղ


Մի անգամ առյուծը, փիղը, ընձուղտը…

I

Մի անգամ առյուծը, փիղը, ընձուղտը, ջայլամը, որմզդեղնը, վայրի ձին և շունը վիճեցին, թե ով է իրենցից ամենաարագը վազում։

Վիճեցին, վիճեցին և քիչ էր մնում կռվեին։

Լսեց Գրիշա Ապելսինովը, որ կենդանիները վիճում են, և ասաց.

-Հեյ, դուք, տխմար կենդանիներ։ Զուր եք վիճում։ Ավելի լավ է մրցույթ կազմակերպեք։ Ով առաջինը լճի շուրջը վազի, նա էլ, ուրեմն, ամենաարագն է վազում։

Կենդանիները համաձայնեցին, լոկ ջայլամն ասաց, որ չի կարողանում լճի շուրջը վազել։ 

-Դե, դու էլ մի վազիր,- ասաց նրան ընձուղտը։

-Իսկ ես կվազեմ,- ասաց ջայլամը։

-Դե վազիր,- ասաց ընձուղտը։

Կենդանիները շարվեցին, Գրիշա Ապելսինովը թափահարեց դրոշը, և կենդանիները վազեցին։ 

II

Առյուծը մի քանի ցատկ արեց, հոգնեց և գնաց արմավենիների տակ հանգստանալու։

Մյուս կենդանիները շարունակում էին վազել։ Առջևում ջայլամն է սլանում, իսկ նրա հետևից՝ որմզդեղնը և ընձուղտը։

Ահա ջայլամը վախեցավ, որ ընձուղտն ու որմզդեղնը իրեն կշրջանցեն, գլուխը թեքեց նրանց կողմը և բղավեց.

-Հեյ, լսեք։ Եկեք լճի ողջ ջուրը խմենք։ Բոլոր կենդանիները լճի շուրջը կվազեն, իսկ մենք ուղիղ չոր հատակի լայնքով կվազենք և բոլորից շուտ կհասնենք։ 

-Բայց ախր դա ճիշտ է,- ասացին որմզդեղնն ու ջայլամը, կանգնեցին և սկսեցին լճի ջուրը խմել։

Իսկ ջայլամը մտածեց ինքն իրեն․

-Ա՜յ քեզ տխմարներ։ Թող նրանք ջուր խմեն, իսկ ես կշարունակեմ վազել։

Եվ ջայլամը շարունակեց վազել, միայն թե մոռացավ գլուխը շրջել, և առաջ վազելու փոխարեն հետ վազեց։

III

Իսկ որմզդեղնն ու ընձուղտը խմում, խմում, խմում են, ի վերջո ընձուղտն ասաց.

-Այլևս չեմ կարող։

Եվ որմզդեղնն ասաց.

-Ես էլ այլևս չեմ կարող։ 

Շարունակեցին նրանք վազել, բայց արդեն արագ վազել չեն կարողանում։ Այնպես են ջրից ուռել։

Իսկ փիղը, դա տեսնելով, ծիծաղում է։

Կանգնել և ծիծաղում է։ Կանգնել և ծիծաղում է։

Իսկ շանը ճանապարհին մոծակները քրքրեցին։ Նստեց և սկսեց քորվել։ Նստել և քորվում է։ Նստել և քորվում է։

Այնպես որ առաջինը եղջերուն և վայրի ձին հասան։

IV

Իսկ փիղն այն է՝ հար կանգնել և ծիծաղում է, կանգնել և ծիծաղում է։

V

Իսկ շունն այն է՝ հար նստել և քորվում է, նստել և քորվում է։

VI

Իսկ ընձուղտն այն է՝ հար վազում է։

VII

Իսկ փիղն այն է՝ հար ծիծաղում է։ 

VIII

Իսկ շունն այն է՝ հար քորվում է։

Մոռացա անունը

Մի անգլիացի ոչ մի կերպ չէր կարողանում հիշել այդ թռչնի անունը։

-Սա,- ասում է,- կրյուկիցա է։ Է՜հ, ոչ թե կրյուկիցա, այլ կիրյուկիցա։ Կամ ոչ, կիրյուկիցա չէ, այլ կուրյակիցա։ Թո՛ւքո… Ոչ կուրյակիցա, այլ կուկրիկիցա։ Դե, ոչ թե կուկրիկիցա, այլ կիրիկրյուկիցա։ Ուզո՞ւմ եք ես ձեզ պատմություն պատմեմ այդ կրյուկիցայի մասին։ Այսինքն՝ ոչ կրյուկիցայի, այլ՝ կիրյուկիցայի։ Կամ թե, ոչ կիրյուկիցայի, այլ կուրյակիցայի։ Թո՛ւ քո։ Ոչ կուրյակիցայի, այլ կուկրիկիցայի։ Դե ոչ կուկրիկիցայի, այլ կիրիկրյուցայի։ Ոչ, նորից այն չէ։ Կուրիկրյատիցայի՞։ Չէ, ոչ կուրիկրյատիցայի։ Կիրիկրյուկիցայի՞։ Ոչ, նորից այն չէ։

Մոռացա այդ թռչնի անունը։ Իսկ թե չմոռանայի, ապա կպատմեի ձեզ պատմություն այդ կիրիկուրկուկուկրեկիցայի մասին։

                                Վագրը փողոցում

Երկար մտածում էի, թե որտեղից փողոցում վագր հայտնվեց։ Մտածում, մտածում, մտածում, մտածում, մտածում, մտածում, մտածում, մտածում էի… Այդժամ քամի փչեց և մոռացա, թե ինչի մասին էի մտածում։ Այդպես էլ չգիտեմ, թե որտեղից փողոցում վագր հայտնվեց։

Նոր անատոմիա

Մի փոքր աղջկա քթին երկու կապույտ երիզներ էին աճել։ Դեպքը առանձնակիորեն բացառիկ էր, քանզի մի երիզին գրված էր Մարս, իսկ մյուսին՝ Յուպիտեր:

Երկու մարդ զրուցում էին

Երկու մարդ զրուցում էին։ Ընդ որում՝ մի մարդը կակազում էր ձայնավորների վրա, իսկ մյուսը՝ ձայնավորների և բաղաձայնների։

Երբ նրանք դադարեցին խոսել, շատ հաճելի դարձավ՝ ասես պրիմուս էին հանգցրել։

* * *

-Քեզ խորհուրդ չեմ տալիս շատ պղպեղ ուտել։ Մի հույնի էի ճանաչում, նրա հետ լողում էինք նույն շոգենավով, նա այնքան շատ պղպեղ և մանանեխ էր ուտում, որ չնայելով շաղ էր տալիս դրանք կերակրի մեջ։ Խեղճը, գիշերներ շարունակ կոշիկները ձեռքին նստում էր։

-Ինչո՞ւ,- հարցրի։

-Քանզի վախենում էր առնետներից, իսկ նավի վրա առնետները շատ էին։ Եվ ահա, խեղճը, ի վերջո, անքնությունից մահացավ։

                                                        * * *

Մի մեխանիկ գործի ժամանակ վճռեց հերթով մեկ մի, մեկ մյուս ոտքի վրա կանգնել, որպեսզի չհոգնի։

Բայց դրանից բան դուրս չեկավ, սկսեց նախկինից շատ հոգնել, և գործը նախկինի պես գլուխ չէր գալիս։ 

Մեխանիկին կանչեցին գրասենյակ և նախազգուշական հանդիմանեցին։

Բայց մեխանիկը վճռեց հաղթահարել իր խառնվածքը և շարունակեց գործի ժամանակ մի ոտքի վրա կանգնել։

Երկար պայքարում էր մեխանիկը իր խառնվածքի դեմ, և ի վերջո, գոտկատեղում օրըստօրե աճող ցավ զգալով, ստիպված էր դիմել բժշկի։

Պիոներական ճամբարում ապրում են երկու ընկեր

Պիոներական ճամբարում ապրում են երկու ընկեր՝ Կոլյա Կոկինը և Վանյա Մոկինը։ Կոլյա Կոկինը ուժեղ, առողջ և առույգ է, ճամբարի լավագույն մարմնամարզիկն է։ Վանյան թույլ և նվաղուն է, մարմնամարզություն չի սիրում։ Մի շարք դեպքերում Վանյա Մոկինը ծիծաղելի և հիմար դրությունների մեջ է ընկնում իր թուլության և անճարպկության հետևանքով։ Վանյան ծույլ է, նա կցանկանար մեկեն ուժեղ դառնալ։ 

Շնորհիվ մի գիտական, ֆանտաստիկ հայտնագործության՝ Վանյան անհավանական ուժեղ է դառնում։ Նրա գլխին ընկնող գերանն իր համար անվնաս փշուր-փշուր է լինում։ Նա կարող է ձեռքով կանգնեցնել գնացքը և այլն։ Անսպասելիորեն, երբ նա իր ընկեր Կոլյային մարտի է հրավիրում, այդ ուժը սպառվում է։

Բայց այժմ Վանյան, ճանաչելով ուժեղ մարդու զգացողությունը, սկսում է մարմնամարզությամբ զբաղվել։

Ես ծնվել եմ շամբուտում

Ես ծնվել եմ շամբուտում։ Հանց մուկ։ Մայրս ինձ ծնել է և դրել ջրի մեջ։ Եվ ես լողացել եմ։ Չորս բեղերով ինչ-որ ձուկ էր պտտվում շուրջս։ Ես արտասվեցի։ Եվ ձուկը արտասվեց։ Հանկարծ մենք տեսանք, որ ջրով շիլա է լողում։ Մենք կերանք այդ շիլան և սկսեցինք ծիծաղել։ Շատ զվարճացանք, լողում էինք հընթացս հոսանքի և հանդիպեցինք խեցգետնու։ Դա հին, մեծ խեցգետին էր, նա իր չանչերին կացին էր կրում։ Խեցգետնու ետքից մեծ գորտ էր լողում։ 

-Ինչո՞ւ ես դու միշտ մերկ,- հարցրեց նրան խեցգետինը։- Չես էլ ամաչում։ 

-Այստեղ ամաչելու ոչինչ չկա,- պատասխանեց գորտը։ -Ինչո՞ւ մենք ամաչենք բնությունից մեզ տրված մեր լավ մարմնից, եթե մենք չենք ամաչում մեր իսկ գարշելի արարքներից։

 -Դու ճիշտ ես ասում,- ասաց խեցգետինը։ -Եվ ես չգիտեմ ոնց դրան պատասխանել։ Առաջարկում եմ հարցնել այդ մասին մարդուն, քանզի մարդը մեզնից խելացի է։ Իսկ մենք խելացի ենք լոկ առակներում, որոնք մեր մասին գրում է մարդը, այնպես որ, այստեղ էլ դուրս է գալիս, որ նորից խելացի է մարդը, ոչ թե մենք։ Բայց այդտեղ խեցգետինը տեսավ ինձ և ասաց.

-Դե, ոչ մի տեղ լողալ պետք չէ, քանի որ ահա նա՝ մարդը։- Խեցգետինը լողաց ինձ մոտ և հարցրեց.

-Պե՞տք  է արդյոք ամաչել սեփական մերկ մարմնից։ Դու մարդ ես և պատասխանիր մեզ։

-Ես մարդ եմ և կպատասխանեմ ձեզ՝ պետք չէ ամաչել սեփական մերկ մարմնից։

Հյուսիսային հեքիաթ

Ծերուկը, չիմանալով ինչու, գնաց անտառ։ Հետո վերադարձավ և ասում է.

-Պառավ, ա՛յ պառավ։

Պառավն այն է ընկավ։ Այդ ժամանակից ի վեր բոլոր ճագարները ձմռանը սպիտակ են։

Երբ երկու մարդ շախմատ են խաղում

Երբ երկու մարդ շախմատ են խաղում, ինձ միշտ թվում է, որ մեկը մյուսին  հիմարացնում է։ Հատկապես եթե նրանք գումարով են խաղում։ Իսկ առհասարակ զզվում եմ ցանկացած գումարով խաղից։ Ես արգելում եմ խաղալ իմ ներկայությամբ։ Իսկ թղթամոլներին ես կկախեի։ Դա մոլեխաղերի դեմ պայքարի ամենաճիշտ միջոցն է։ Թղթախաղի փոխարեն ավելի լավ է հավաքվեին և միմյանց բարոյախոսություն կարդային։ Թեպետև բարոյախոսությունն էլ տաղտկալի է։ Ավելի հետաքրքիր է կանանց սիրատածելը։ Կանայք ինձ հետաքրքրել են միշտ։ Ինձ մշտապես գրգռում են կանացի ոտքերը, հատկապես ծնկից վերև։ Շատերը կանանց համարում են արատավոր էակներ։ Իսկ ես ամենևին։ Ընդհակառակը, նույնիսկ համարում եմ նրանց ինչ-որ շատ հաճելի բան։ Գիրուկ, դեռատի կին։ Իսկ ինչո՞վ է նա արատավոր։ Ամենևին արատավոր չէ։  Ամենը, ինչ ասում է Լեոնիդ Սավելևիչը, արդեն վաղուց ասել եմ ես։ Դե, ոչ միայն Լեոնիդ Սավելևիչը։ Յուրաքանչյուրն ուրախ է թռցնել թեկուզև բեկորներն իմ մտքերի։ Ինձ դա նույնիսկ ծիծաղեցնում է։ Օրինակ՝ երեկ վազեց ինձ մոտ Օլեյնիկովը և ասաց, որ լրիվ մոլորվել է կյանքի հարցերում։ Ես նրան ինչ-որ խորհուրդներ տվեցի և բաց թողեցի։ Նա հեռացավ երջանկացած և իր լավագույն տրամադրությամբ։ Մարդիկ իմ մեջ նեցուկ են տեսնում, կրկնում են բառերս, ապշում են արարքներիցս, իսկ գումար ինձ չեն վճարում։ Հիմար մարդիկ։ Ինձ ավելի շատ փող բերեք, և դուք կտեսնեք, թե ոնց ես դրանից գոհ կլինեմ։

Հիմա ես ամենը հասկացա

Հիմա ես ամենը հասկացա։ Լեոնիդ Սավելևիչը գերմանացի է։ Նա նույնիսկ գերմանական հատկություններ ունի։ Նայեք, թե ինչպես է նա ուտում։ Դե, մաքուր գերմանացի է, այդքանը։ Անգամ ոտքերից է երևում, որ գերմանացի է։ Առանց պարծենալու կարող եմ ասել, որ ես շատ ուշադիր եմ և սրամիտ։ Այ, օրինակ, եթե վերցնել Լեոնիդ Սավելևիչին, Յուլյա Բերզինին և Վոլֆ Էրլիխին և նրանց միասին դնել պանելին, կարելի է ասել՝ մեկը մեկից փոքր է։ Ըստ իս՝ դա սրամիտ է, քանզի չափի մեջ ծիծաղելի է։ Անպայման հանդիպելիս կասեմ նրանց այդ։ Ես ինձ առանձնահատուկ խելացի մարդ չեմ համարում և, այնուհանդերձ, պետք է ասեմ, որ բոլորից խելացի եմ։ Գուցե Մարսում ինձնից խելացին էլ կա, բայց Երկրի երեսին չգիտեմ։ Ահա, ասում են, Օլեյնիկովը շատ խելացի է։ Իսկ ըստ իս՝ նա խելացի է, բայց ոչ շատ։ Նա բացահայտել է, օրինակ, որ եթե գրել վեց և շրջել, ապա կստացվի ինը։ Իսկ ըստ իս՝ դա անխոհեմ է։ Լեոնիդ Սավելևիչը միանգամայն ճիշտ է, երբ ասում է, որ մարդու խելքը նրա արժանիքն է։ Իսկ եթե խելք չկա, ուրեմն և արժանիքներ չկան։ Յակով Սեմյոնովիչը առարկում է Լեոնիդ Սավելևիչին և ասում, որ մարդու խելքը նրա թուլությունն է։ Իսկ ըստ իս՝ դա արդեն պարադոքս է։ Իսկ ինչո՞ւ է խելքը թուլություն։ Բնավ ոչ։ Ավելի շուտ ամրոց է։ Ես այդպես եմ կարծում։ Մենք հաճախ ենք հավաքվում Լեոնիդ Սավելևիչի մոտ և խոսում այդ մասին։ Եթե վեճ է բարձրանում, ապա վեճի հաղթողը մշտապես մնում եմ ես։ Ինքս չգիտեմ ինչու։ Չգիտեմ ինչու բոլորը զարմանքով են նայում վրաս։ Ինչ էլ ես անեմ, բոլորը դա զարմանալի են կարծում։ Բայց չէ՞ որ ես նույնիսկ չեմ էլ ջանում։ Ամենն ինքնին ստացվում է։ Զաբոլոցկին ասաց, որ ինձ ներհատուկ է ոլորտներ կառավարելը։ Միգուցե կատակեց։ Մտքումս անգամ նման որևէ բան չկար։ Գրողների միությունում ինձ, չգիտես ինչու, հրեշտակ են համարում։ 

Լսեք, ընկերներ։ Չի կարելի իրականում իմ առջև այդպես խոնարհվել։ Ես այնպիսին եմ, ինչպիսին և դուք բոլորդ, միայն ավելի լավը։

Դասախոսություն

Պուշկովն ասաց.

–Կինը սիրո դազգահ է։

Եվ իսկույն ստացավ դնչին։

-Ինչի՞ համար,- հարցրեց Պուշկովը։

Բայց իր հարցի պատասխանը չստանալով՝ շարունակեց.

-Ես մտածում եմ այսպես՝ կնոջը պետք է ներքևից մոտենալ։ Կանայք այդ սիրում են և լոկ ձևացնում են, որ իրենք դա չեն սիրում։

Այդտեղ նորից Պուշկովի դնչին հասցրին։

-Դե, էս ինչ է, ընկերներ։ Այդ դեպքում չեմ էլ խոսի,- ասաց Պուշկովը։

Բայց, քառորդ րոպե սպասելով, շարունակեց.

-Կինն այնպես է ստեղծված, որ լրիվ փափուկ և խոնավ է։

Այդտեղ նորից Պուշկովի դնչին հասցրին։ Պուշկովը փորձեց ձևացնել, որ դա չի նկատել և շարունակեց.

-Եթե կնոջը հոտոտել…

Բայց այդտեղ այնքան ուժեղ թրխկացրին դնչին, որ թուշը բռնեց և ասաց.

-Ընկերներ, այսպիսի պայմաններում բնավ հնարավոր չէ դասախոսություն անցկացնել։ Եթե սա էլի կրկնվի, կլռեմ։

Պուշկովը քառորդ րոպե սպասեց և շարունակեց.

-Ինչի վրա մենք կանգ առանք։ Է՜հ, հա։ Ուրեմն։ Կինը սիրում է իրեն նայել։ Նստում է հայելու առջև լիովին մերկ….

Այդ բառի վրա Պուշկովը նորից դնչին ստացավ։

-Մերկ,- կրկնեց Պուշկովը։

-Թրխկ,- հասցրին նրա դնչին։

-Մերկ,- բղավեց Պուշկովը։

-Թրխկ,- ստացավ դնչին։

-Մերկ։ Կինը մերկ։ Մերկ կնիկ,- բղավեց Պուշկովը։

-Թրխկ։ Թրխկ։ Թրխկ,- Պուշկովը ստացավ դնչին։

-Թրխկ, թրխկ,- Պուշկովի վրա տեղացին հարվածները։ 

-Կնկա պոչ,- հարվածներից խույս տալով՝ բղավեց Պուշկովը։- Մերկ միանձնուհի։

Բայց այդտեղ Պուշկովին այնպիսի ուժով հարվածեցին, որ գիտակցությունը կորցրեց և ակնթարթորեն տապալվեց գետնին։

Կուկլովը և Բոգադելնևը նստած են սփռոցով ծածկված սեղանի շուրջը և ապուր են ուտում

Կուկլով.

-Ես արքայազն եմ։

Բոգադելնև.

-Էհ, դու արքայազն։

Կուկլով.

-Բայց և ի՞նչ դրանից, որ արքայազն եմ։ 

Բոգադելնև.

-Իսկ այն, որ ապուրը կշփեմ վրադ։ 

Կուկլով

-Ոչ, պետք չէ։

Բոգադելնև.

-Իսկ ինչո՞ւ պետք չէ։

Կուկլով.

-Իսկ էդ ինչո՞ւ վրաս ապուր շփել։

Բոգադելնև.

-Իսկ  կարծում ես, եթե արքայազն ես, ուրեմն վրադ ապուր լցնել էլ չի կարելի։

Կուկլով.

-Այո, այդպես եմ կարծում։

Բոգադելնև.

-Իսկ ես հակառակն եմ կարծում։

Կուկլով.

-Դու այդպես ես կարծում, իսկ ես՝ այսպես։

Բոգադելնև.

-Իսկ ես թքած ունեմ քեզ վրա։

Կուկլով.

-Իսկ դու զուրկ ես որևէ ներքին բովանդակությունից։

Բոգադելնև.

-Իսկ քո քիթը նման է տաշտի։

Կուկլով.

-Իսկ քո դեմքի արտահայտությունն այնպիսին է, ասես գիտես, թե ուր նստել։ 

Բոգադելնև.

-Իսկ քո վիզն իլիկաձև է։

Կուկլով.

-Իսկ դու խոզ ես։

Բոգադելնև.

-Իսկ ես հիմա ականջներդ կկտրեմ։ 

Կուկլով.

-Իսկ դու խոզ ես։

Բոգադելնև.

-Իսկ ես հիմա ականջներդ կկտրեմ։ 

Կուկլով.

-Իսկ դու խոզ ես։

Բոգադելնև.

-Խոզ եմ, իսկ դու ի՞նչ ես։

Կուկլով.

-Իսկ ես արքայազն եմ։

Բոգադելնև.

-Էհ, դու արքայազն:

Կուկլով.

-Դե, և ի՞նչ դրանից, որ արքայազն եմ։

Բոգադելնև.

-Իսկ այն, որ ապուրը կշփեմ վրադ։

Եվ այդպես շարունակ…

Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի