Անդրեյ Պլատոնով․ Յուշկա
Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը Վաղուց, հնում, մեր փողոցում ծեր արտաքինով մարդ էր ապրում։ Նա մեծ մոսկովյան փողոցին կից դարբնոցում էր աշխատում, դարբնի օգնական էր, քանի որ աչքերը վատ էին տեսնում և ձեռքերը սակավուժ էին։ Նա դարբնոցի համար ջուր, ավազ և ածուխ էր կրում,






