maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ Դավիթ Սամվելյան

Դավիթ Սամվելյան, հակաՔԱՂԱՔական, հատվածներ

02.11.2019

Դավիթ Սամվելյանի «հակաՔԱՂԱՔական» գիրքը ընթերցողի սեղանին է: Գրքի ծնունդը ազդարարվեց հակաշնորհանդեսով: Արձակագրի հինգերորդ ժողովածուն լույս է ընծայել «Էդիթ պրինտ» հրատարակչությունը: «հակաՔԱՂԱՔականը» առկա է երևանյան գրեթե բոլոր գրախանութներում: Ardi.am-ը հեղինակի թույլտվությամբ ներկայացնում է  հատվածներ գրքից:

Ardi.am


****

Ասում են՝ մեր քաղաքը փոքր է, փորձիր գտնել հենց այն մեկին, ով պետք է քեզ հենց այդ պահին, ում կարոտում ես այն փողոցում, որի մայթերով քայլում ես աչքերդ չորս կողմ արած, ու մեքենաների արտանետած շմոլ գազից առավել կարոտն է խեղդում

Չկա…

Չկա, գրողը տանի. մեկնե՞լ է երկրից, տնից դուրս չի՞ գալիս, քաղաքից դուրս է կամ քաղաքի խուլ անկյուններում թաքնված. չգիտես, բայց փնտրում ես, ավելի ճիշտ, դու չես փնտրում, այլ սիրտդ, ճանապարհի բոլոր հոծ գծերը կտրելով, չթույլատրված տեղերով անցնելով, որ հանդիպի, բայց չկա…

Ու քաղաքը սկսում է ճնշել, բոլոր լուսացույցները կարմիր են միայն ցույց տալիս, բոլոր խանութների ու սրճարանների դռներին՝ «ՓԱԿ Է» ցուցանակն է, փողոցները դատարկվել են անցորդներից. դու մենակ ես։

Ու հենց այդ պահին մեկը ծառս է լինում դիմացդ ու փաթաթվում՝ դեմքիդ գոռալով.

«Բարև, ախպերս, ո՞նց ես»…

Այն մեկը, ում մասին վաղուց չէիր մտածել, չէիր էլ սպասում տեսնել։ Ու սկսում ես հուսադրել քեզ, որ քաղաքը, մեր քաղաքը փոքր է, ոնց էլ չլինի, այսօր կամ վաղը, մեկ է, հանդիպելու ես նրան, ում համար մնացել ես քաղաքում։

Ու սիրում ես քաղաքը, շնչում, խեղդվում, ամեն երեկո մահանում ու ամեն առավոտ հարություն առնում հանուն նրա, նրա պատճառով։

Իսկ նա…

Նա ուղղակի քո քաղաքում չի ապրում։

****

Բոլորը պարտք են քաղաքին, բայց հենց իրենք են հատուցում պահանջում։

Ռոզի, այս քաղաքում սրբերը, ստերն ու սրտերը խառնվել են իրար, այստեղ ապրելու համար պիտի կամ խենթ լինես, կամ սրիկա։ Այստեղ ազնիվները չեն ապրում, գոյատևում են, որովհետև ապրելու համար խաբկանք է պետք դյութել, մի ձևը ձևին հակառակվել, կերպարանքը փոխել ու մի կերպ համոզել է պետք։ Իսկ դու հիմա նստել ես դիմացս, նայում ես ցավից մղկտացող աչքերիս ու փորձում ես ինձ համոզել, թե ‹‹Ոչի՜նչ, ցավից արվեստ է ծնվում››։


****

Հերթական անգամ հիասթափվել, ինչպես առաջին անգամ և սիրել հավերժ, ինչպես երբեք…

Չեմ կարող, պետք չէ, հավատա:

Երբեմն մտածում եմ, թե ինչ ես մտածում ու խենթանում եմ քո մտքերից, Վիվա։

Քեզ թվում է՝ ձայնդ չի հասնում ինձ, խոսում ես ինքդ քեզ հետ, բայց ես լսում եմ հոգուդ հառաչանքները՝ մերթ կատաղած, մերթ նվաղած ձայնիդ նուրբ ելևէջները, սրտիդ զարկերը, անեծքներդ ու ափսոսանքներդ, թախծոտ ծիծաղդ ու զղջումով լի աչքերդ…

Ինքս ինձ եմ տեսնում…

Վիվիեն…

Որտե՞ղ ես հիմա:

Այստեղ ոչինչ չի փոխվել՝ նույն արևն ու քամիներն են, նույն կեղծ ու հարազատ դեմքերն են, ժպիտներն ու տխուր, հեռուներում թափառող հայացքները: Նույն բարևներն ու սուտ խոստումները:

Տրանսպորտի գինն է անգամ նույնը մնացել, պատկերացնո՞ւմ ես:

Ամեն բան խլացել ու արժեզրկվել է։

Ինչպես  ամեն մեկի ցավն  իր համար ամենաուժեղն է, այնպես էլ արած ամեն չնչին բան իրեն թվում է հերոսություն, վայելած հաճույքը՝ գերզգայություն, սեփական ճաշակը՝ չափանիշ, սեփական համոզմունքները՝ աքսիոմ, սեփական ապրելակերպը՝ ամենակատարյալն ու ամենաճիշտը: Աղմուկը շատ է, ձայնը՝ քիչ…

 Միայն թե դու չկաս…

Մեծացել ենք: Կամ էլ չէ՝ դու մեծացել ես, ես՝ ծերացել: Կապ չունի, դժվար է:

Խոսքերն անզոր են, գիտեմ, այդպես լինում է, երբ անզոր ես լինում անգամ խոսել…

Համբուրում եմ գրեթե միշտ թաց աչքերդ …


****

Հիշողություններից չեն նիհարում, հիշողություններից հյուծվում ու լղարում են։ Ինձ անծանոթ շները սատկում են սոված, հպարտության մասին գաղափար անգամ չունենալով, կարոտների մասին լռելով, որովհետև կան կարոտներ, որոնց մասին պիտի լռես հավետ,  սատկացնես լեզվիդ տակ, մթության մեջ, բայց սրտումդ՝ երբեք, որքան էլ հարբած լինես, որքան էլ հիշողություններդ հաչեն վրադ:

Չգիտեմ` գնալուցդ հետո քաղաքը կկարոտի քեզ, թե ոչ, բայց հին զրույցների նման հավերժ կնստի  ականջներումդ:

Ռոզի, ավելի լավ է մոլորվես այս քաղաքում, քան հեռանաս, որովհետև հեռանալուց հետո կորցնելու ես ինքդ քեզ:

Չգիտեմ՝ գնո՞ւմ ես, հեռանո՞ւմ ես, թե՝ լքում, բայց քեզնից հետո քաղաքի բոլոր փողոցները կսկսեմ քո անունով կոչել: Երբ հեռանաս, ժամի սլաքները էլ երբեք չեն խաչվի. քաղաքը կսկսի աստիճանաբար սպանել ինձ, որովհետև այստեղ իրականությունը միշտ պարտվում է հիշողություններին. հիշողությունները չեն մեռնում, հիշողությունները սպանում են մեզ:

Իսկ ես անզոր եմ…

Ես մնում եմ…


****

Ազատը գլուխը կախեց։ Չգիտեր ինչ ասել: Հաշվի առնելով կայսրի  գինովցած վիճակը՝  փորձեց լռությունը ցրել գիտակցաբար.

-Բայց կարո՞ղ է, ամեն դեպքում, իմ տանը քնեք, Imperator։

-Ոչ, Ազատ, պիտի գնամ։ Դու էլ գնա։

-Ես ո՞ւր գնամ։

-Էնտեղ, որտեղ սպասում են քեզ։

-Ինձ չեն սպասում, ես եմ միշտ սպասում։

-Ա՜յ, շատ իզուր. ամենքը մեկօրյա են՝ և՛ հիշողը, և՛ հիշվողը, բայց դու հավիտենություն պարգևիր ու կրիր ներսումդ։

-Ի՞նչ է հավիտենությունը, Կայսր…

-Սերը, տղա՛ս, սեր տուր և սիրուն տրվիր միայն և ազատ եղիր, ինչպես թռչունը երկնքում,- քայլերն ուղղելով դեպի դուռը՝ խաղաղ դեմքով խոսքն ուզեց ավարտել Ավրելիուսը։

-Կեցի՛ր, մի՛ շտապիր, ես տաքսի կկանչեմ։

-Չէ՜, դու հանգիստ եղիր, պառկիր, որ արթնանաս մի արդար ու ազնիվ գործի համար։ Ի՜նչ տաքսի, հանուն հարմարավետության ես չեմ դավաճանի նրան, ով ինքնակամ մնում է կողքիս, ով օգնում և ծառայում է ինձ։

-Լավ, չեմ ստիպում, կամքը Ձերն է։

Ազատը, բաց պատուհանին հենված, նայում էր, թե ինչպես է կայսրը թամբում ձին։

Մարկուս Ավրելիուսը մի վերջին հայացք նետեց դեպի Ազատը, զգաց, որ սպասում է իր խոսքին.

-Եվ հիշի՛ր, Ազատ, երբեք չլքես երկիրդ ու սիրածդ մարդուն, երկուսին էլ փոխարինող կգտնես, բայց դրանք քոնը չեն։ Քեզ ուրախ օրեր ու հաջողություններ,- այս ասելով, կայսրը ոտքը խփեց ձիու կողերին և հեռացավ «Տիգրան Մեծ» պողոտայով դեպի արևելք․․․

No Comments

Leave a Reply