bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibomSekabet
ԳիտաՆյութ Կարինե Ռաֆայելյան

Դերենիկ Դեմիրճյանը 145 տարեկան է

17.01.2022

Այս տարի լրանում է հայ դասական Դերենիկ Դեմիրճյանի 145-ամյակը: Հունվարի 17-ը գրողի ծննդյան օրն է: Այս հրապարակումով մեկնարկում է նրա հոբելյանին նվիրված նախագծերի շարքը:

Երևան, 1954թ.

Փորձենք մի հպանցիկ հայացք ձգել բեղուն տասնամյակներ ապրած դասականի կենսագրությանն ու ավանդած գրական ժառանգությանը, չնայած այն բանին, որ ընդգրկուն և ստվար հատորեր են գրվել նրա մասին իր երկրային և ոչ երկրային կյանքի երկարուձիգ ժամանակահատվածում:    

Դերենիկ Դեմիրճյանը /Դերենիկ Կարապետի Դեմիրճօղլյանը/ ծնվել է 1877թ., Ախալքալաքում: Համաձայն ծխական քահանայի տված վկայականի՝ ծնվել է հունվարի 17-ին, սակայն իր ձեռագրերում, իբրև ծննդյան օր, նա հիշատակել է փետրվարի 18-ը:

Նախնական կրթությունն ստացել է Ախալքալաքում: 1886 թվականից Կարապետ Դեմիրճօղլյանի ընտանիքը տեղափոխվել է Արդահան, որտեղ Դեմիրճյանը հաճախել է երկդասյա դպրոց: Նրա առաջին գրական հափշտակությունը Րաֆֆին էր: Առաջին գրական փորձն էլ ` շարադրություն-պատմվածքը, գրվել է Րաֆֆու «Խենթի» ազդեցությամբ:       

1892-94թթ. սովորում է Գևորգյան ճեմարանում: 1893թ. «Տարազ» հանդեսում լույս է տեսնում Դեմիրճյանի բանաստեղծությունը` «Ապագան»: Դա նրա առաջին տպագիր գործն էր:  

1894-97թթ. ուսանում է  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Այստեղ նրա գրական փորձերին աչալրջորեն հետևում ու դրանք քաջալերում է Պերճ Պռոշյանը: Դեմիրճյանը վկայում է, որ թեև Պռոշյանը կրոն էր դասավանդում, բայց սաների հետ խոսակցության հիմնական թեման հայրենասիրությունն էր: «Նրա ավանդած կրոնական առարկան մոռացվեց հետագայում, և մեր հիշողության մեջ մնաց հայոց պատմությունը և հայրենասիրությունը»,- գրել է Դեմիրճյանը: Ներսիսյան դպրոցում ուսանելու ընթացքում` 1895թ., «Մուրճ» պարբերականում տպագրվում է Դեմիրճյանի առաջին արձակ գործը՝ «Իդեալիստ» պատմվածքը:

1899թ.  Թիֆլիսում լույս է տեսնում բանաստեղծությունների առաջին գիրքը:            

19-րդ դարի վերջին գրական միջավայրում արդեն հանրահայտ Ավետիք Իսահակյանի և սկսնակ Դերենիկ Դեմիրճյանի միջև ձևավորվել էին ընկերական հարաբերություններ: Իսահակյանի միջոցով Դեմիրճյանը ծանոթանում է նաև Հովհ.  Թումանյանի հետ: Սկիզբ է դրվում «Վերնատուն» գրական խմբակի գործունեությանը:

1905-10թթ. ուսանում է Ժնևի համալսարանի բնագիտության ֆակուլտետում, մանկավորժության և գրականության կարճատև ֆակուլտետներում, ինչպես նաև կոնսերվատորիայի ջութակի բաժնում:

Ժնև, 1906թ.

Ջութակի հանդեպ սերը գրողին ուղեկցեց մինչև կյանքի վերջը՝ այնուամենայնիվ չդառնալով գերակա. իբրև կյանքի ուղի ընտրեց գրականությունը: Իսկ սերը ջութակի նկատմամբ իր գրական արտահայտությունը գտավ 1909-ին գրված «Ջութակ և սրինգ» պատմվածքում:

1910-ին վերադարձավ  Թիֆլիս, իբրև ուսուցիչ` աշխատանքի անցավ Մարիամյան-Հովնանյան դպրոցում: Այստեղ էլ ծանոթացավ իր ապագա կնոջ` Մարիամ Կանայանի հետ, որը Դեմիրճյանի սանուհին էր և փոքր էր նրանից 15 տարով: Մարիամ Կանայանը Դրաստամատ Կանայանի քույրն էր: Այս ամուսնությունից ծնվեցին երկու զավակ: Առաջին որդին` Արտաշեսը, որ այդպես էր անվանակոչվել ի պատիվ Դեմիրճյանի վաղամեռիկ եղբոր, ապրեց ընդամենը երկու տարի: Երկրորդ որդին` Վիգենը, թեև ապրեց երկար, սակայն նա աշխարհ էր եկել բնածին արատով` մտագարությամբ: Անհանգստության առիթ կար նաև կնոջ` Մարիամի թույլ առողջության առնչությամբ: Սակայն անձնական կյանքում ունեցած դժվարություններն ու ցավերը Դեմիրճյանին չէին կտրում գրական, թատերական, հասարակական կյանքից:

1910-ական թվականներին նա գրեց իր լավագույն ստեղծագործություններից շատերը` «Սեփականություն», «Ստամոքս», «Ավելորդը», «Տերտերը», «Ժպիտը», «Մեքենան» պատմվածքները, «Վասակ», «Դատաստան», «Հովնան մեծատուն» դրամաները: Այդ երկերն արդիական և պահանջված են մինչ օրս: Ասվածի լավագույն վկայությունը, թերևս, այն է, որ ժամանակակից արվեստագետները իրենց ստեղծագործություններում անդրադառնում են այդ երկերին. այսպես, երկու տարի առաջ «Ավելորդը» պատմվածքի հիման վրա Էդգար Բաղդասարյանը նկարեց «Էրկեն կիշեր» ֆիլմի պատումներից մեկը, իսկ Գյումրիի մտորումների թատրոնում վերջերս բեմադրվել և հաջողությամբ ներկայացվում է նույն պատմվածքը:

Վերադառնալով գրողի կենսագրությանը՝ նշենք, որ 1913թ.  Թիֆլիսում լույս տեսավ Դեմիրճյանի բանաստեղծությունների երկրորդ գիրքը, 1920թ.` երրորդը` «Գարուն» քառյակների ժողովածուն: Սակայն Դեմիրճյանն արդեն գիտակցում էր՝ իր կոչումը քնարերգակ լինելը չէ:             

1920թ. Դեմիրճյանը կորցրեց սիրելի կնոջը: Չորս տարի անց նա հանդիպեց և սիրահարվեց մեկ այլ Մարիամի` Մարիա Իվանովային, որին, ինչպես վկայում են կցկտուր գրավոր փաստերն ու հարազատների բանավոր վկայությունները, նախկին ամուսնու տանից փախցրել են Դեմիրճյանը և Չարենցը: 1924թ. Դեմիրճյանը և Մարիա Իվանովան պաշտոնապես ամուսնացել են և ապրել միմյանց հետ մինչև Դեմիրճյանի մահը:

1920-ականների հիշարժան ստեղծագործությունների շարքին են դասվում «Սաթո», «Մերկե», «Հողը», «Կայարանի Ակոբը» պատմվածքները, բազում հոդվածներ, ֆելիետոններ: Սակայն Դեմիրճյանի այս շրջանի և, թերևս, ստեղծագերծական ողջ ժառանգության գագաթնակետերը եղան 1920թ. գրված «Հայը» խոհագրությունը, 1923թ. գրված «Քաջ Նազար» թատերգությունը և 1928թ. գրված «Պույպույ մուկիկ» հեքիաթը:

Դժվար է հավատալ, որ «Քաջ Նազարը» գրվել է ընդամենը երեք ամսում: 1925թ. Փարիզից Դեմիրճյանին գրված նամակում Չարենցը նշել է, որ «Քաջ Նազարի» առաջին ընթերցողը և դրանով հիացողը եղել է ինքը: Մեկ տարի անց` 1926թ., հայտնվելով Երևանի ուղղիչ տանը, Չարենցը ապարդյուն ջանք պիտի ներդներ՝ բեմադրելու համար Դեմիրճյանի այդ թատերգությունը: Չարենցը, «Քաջ Նազար», «Նապոլոն Կորկոտյան», «Դատաստան» թատերգությունները նկատի ունենալով, Դեմիրճյանի լեզուն կոչել է «почвенный»` արմատական, բնական: Ապա հավելել է, որ այդ լեզուն միաժամանակ բերում է սոցիալական և հոգեբանական հարստություն: Նշենք, որ «Քաջ Նազար» և «Հայը» երկերի հենքով ռեժիսոր Արմեն Ռոնովը 2000-ականներին նկարել է «Քաջ Նազար» ֆիլմը: Իսկ 1940-ին նկարված Ամասի Մարտիրոսյանի համանուն ֆիլմը հրաշալի գիտեն միջին և ավագ սերնդի կինոսերները: Ժամանակին իրադարձային է եղել նաև Հարո Ստեփանյանի երաժշտությամբ գրված համանուն օպերան, որը բեմ է բարձրացել 1934 թ.: Ի դեպ, Հարո Ստեփանյանի երաժշտությամբ և Դեմիրճյանի լիբրետտոյով ստեղծվել էր ևս մեկ օպերա՝ «Սասունցի Դավիթը», որը մի քանի տարի առաջ բեմադրվեց Սարինե Ավթանդիլյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ:

«Պույպույ մուկիկ» հեքիթը ևս դարձավ կինոնյութ՝ անիմացիայի տեսքով. հայ մանուկների ամենասիրելի մուլտֆիլմերից է Ռաֆայել Բաբայանի «Պույ-պույը»:

Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Դեմիրճյանն ապրել է Երևանում և եղել Հանրային կրթության և արվեստի նախարարության արվեստի բաժնի վարիչը: 1920-ի դեկտեմբերին ազատվել է այդ պաշտոնից և մեկնել Թիֆլիս՝ այնտեղ մնալով մինչև 1925թ.:

1925-ին կրկին տեղափոխվում է Երևան:

Երևան, 1926թ.

Արդեն մեծ համբավ և հեղինակություն ունեցող գրողը աշխատանքի է անցնում հայ կուլտուրայի պատմության ինստիտուտում` որպես գեղարվեստական բաժնի գիտքարտուղար: Այս պաշտոնը նա զբաղեցնում է մինչև 1930թ.:

Խորհրդային գաղափարախոսության պարտադրանքները չէին շրջանցում ոչ ոքի, այդ թվում և՝ Դեմիրճյանին: Դրանց տուրք տալու բացահայտ դրսևորումներ էին «Ռաշիդ» /1929/, «Նիգյար» /1931/ վիպակները, «Ֆոսֆորային շող» /1932/, «Նապոլեոն Կորկոտյան» /1934/ թատերգությունները: 1930-ականների ստեղծագործությունների շարքում առանձնանում են հայ գրականության ողջ ժառանգության մեջ բացառիկ «Գիրք ծաղկանց» պատմվածքը /1935/ և «Երկիր հայրենի» դրաման /1937/: Պատահական չէ, որ այս երկու ստեղծագործություններն էլ այսօր արժանացել են հայ բեմադրիչների ուշադրությանը. Երևանի մնջախաղի պետական թատրոնում Ժիրայր Դադասյանը բեմադրել է «Գիրք ծաղկանց»-ը, իսկ Վանաձորի դրամատիկական թատրոնում Վահե Շահվերդյանը բեմադրել է «Երկիր հայրենին»:

Քրոջ՝ Վարսենիկ Դեմիրճյանի հետ, Կիսլովոդսկ, 1935թ.

1929 թվականին Դեմիրճյանների ընտանիքը բնակություն է հաստատել Աբովյան փողոցի թիվ 29 շենքում: Ընտանիքը բաղկացած էր չորս անդամից՝ Դերենիկ, Մարիա, Վարսենիկ, Վիգեն Դեմիրճյաններ: Այս հարկի տակ պիտի ծնվեր հայ պատմագրության անգնահատելի գոհարը` «Վարդանանքը»:

Հայրենական մեծ պատերազմի շրջանում՝ 1943թ. փետրվարին սկսեց և ամռանն ավարտեց «Վարդանանք» պատմավեպի առաջին հատորը: Մեկ տարի անց՝ 1944-ին, Դեմիրճյանը գրեց և տպագրեց «Արջուկ-լրջուկ» հեքիաթը: «Վարդանանքի» երկրորդ հատորը լույս տեսավ 1946թ.:

1950-ականներին սկսեց գրել «Մեսրոպ Մաշտոց» պատմավեպը, որն այդպես էլ մնաց անավարտ, ինչպես որ մյուս վեպը` «Քաջ Նազարը»:

1953-54 թթ. նա, մտահոգ հայ ազգի ճակատագրով, գրառում էր իր խոհերը Ղարաբաղի, Նախիջևանի, Ջավախքի հիմնահարցերի և առհասարակ հայության առջև ծառացած դժվարին խնդիրների մասին:

1953 թվականին Դերենիկ Դեմիրճյանն ընտրվեց ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Իր գրեթե 80-ամյա կյանքի ընթացքում արժանացավ բազում պատկառելի պարգևների, շքանշանների և կոչումների:

Երևան, 1955թ.

Դերենիկ Դեմիրճյանը մահացավ 1956 թվականի դեկտեմբերի 6-ին: Իր գրական գործունեության 50-ամյակին նվիրված երեկոյի ժամանակ ելույթ ունենալով՝ Դեմիրճյանը ասել է. «Ես ևս եղա այն հացահատիկը, որ ընկնելով հողը` մեռնում է, որպեսզի գա հացը կենդանի: Եվ մի ձգտում ունեմ, հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ինձ պարտք և ոչ թե ես նրան»

Կարինե Ռաֆայելյան

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ

Գլխավոր նկարը՝ Էդվարդ Իսաբեկյան, Դերենիկ Դեմիրճյանի դիմանկարը

No Comments

Leave a Reply