maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ Թատրոն

Դերենիկ Դեմիրճյան, Հովնան մեծատուն (8)

14.12.2019

Դերենիկ Դեմիրճյանի «Հովնան մեծատուն» դրամայի այս հրապարակումը վերջինն է, այն եզրափակում է դասականի նորատիպ թատերգության՝ շարունակաբար ներկայացված հատվածները: Արժեքավոր այս երկը հանրայնացնելու նպատակն ունենալով իբրև առաջնային՝ մենք նաև փայփայում ենք այն որևէ բեմադրիչի ուշադրության դաշտում հայտնվելու հույսը: Հավատացած ենք, որ մեզ համար մշտապես տրոփուն Հայոց ցեղասպանության թեման ու դրա դեմիրճյանական անսպասելի մեկնաբանությունը չեն կարող անտարբեր թողնել լուրջ հանդիսատեսին:

Կարինե Ռաֆայելյան

                                        

   Դրամա 4 արարով

Սկիզբը՝ այստեղ

(Զապտիաները մոտենում են և բռնում Հերիքին: Նազեն, վեր թռչելով, մոտենում է, որ օգնի Հերիքին):

Նազե — Թողե՛ք:

Հովնան(Նազեին) Քաշվի՛ր, անզգա՛մ:

(Զապտիաներից մեկը բռնում է Նազեին, մյուսը Հովնանի հետ քաշում է Հերիքին դեպի վրանը: Հերիքը դիմադարում է, բայց նրան տանում են վրանը):

Նազե — Ամա՜ն, օգնեցե՜ք, տարա՜վ, էս մե՜կն էլ տարավ:

(Նազեն գնում է Հերիքի հետևից, բայց զապտիան նրան հետ է մղում: Նազեն ընկնում է երեսի վրա և մնում այդ դիրքում):

Ջնդո — Սրանք իրենց կյանքն ազատեցին, մենք մնացինք դրսի շուն: Մի կտոր հաց տային, մնացածը՝ ջհանդամը:

Զապտիա — (Պառկածներին) Դե՛ , քաշվեցե՛ք:

                        (Նազեն, Ջնդոն և Զարդարը քաշվում են դեպի աջ և դուրս ելնում):

Հովնան(Վրանում) Ահա՛ , Հասա՛ն բեյ, ահա՛ քո պահուստը:

Հասան բեյ(Զննելով Հերիքին) Ուշացել ես, Հովնա՛ն էֆենդի, թառամել է վարդը:

Հովնան(Սարսափած) Ուշացե՜լ  եմ… կյանքի՜ց ուշացել եմ:

Բ հյուր(Ուզելով օգնել Հովնանին) Տա՛ր աղջիկը, տա՛ր:

Հովնան — Ամեն բան այսպես փտա՞ծ պիտի լինի: Ինչ բանի ձեռ եմ գցում, չոթռում է, պատռվում: Ի՞նչ ծախեմ հիմի, ի՞նչը գին ունի, որ ծախեմ: Աստված փարա չարժե:

Բ հյուր — Տա՛ր սրան, տա՛ր:

Ա հյուր — Չէ՛, սպասիր, կարծեմ՝ գեշը չէ: Բեր, ես կառնեմ:

Հովնան(Ուրախացած): Հա՞, բերե՞մ: Կազատե՞ս:

Ա հյուր(Մյուսներին աչքով անելով) Կազատեմ:

Հովնան — Դե՛,աղջի՛կս, գնա՛: Կազատի:

Հերիք(Ընդդիմանալով) Թո՛ղ հայրիկ: Տե՛ս, խաբում է, չի ազատի, թո՛ղ:

Հովնան — Գնա՜:

Հերիք — Ա՜խ, հայրի՛կ, ի՞նչ ես դառել: Մեղք ես, թո՛ղ:

Ա հյուր(Զապտիային) Տար այս աղջիկը մյուսների մոտ:

                        (Զապտիան Հերիքին զորով տանում է դեպի ձախ):

Ա հյուր(Հովնանին) Դե՛, դու էլ քաշվիր:

Հովնան — Բե՜յ…

                        (Զապտիան Հովնանին հրում է դուրս):

Հովնան(Ընդդիմանալով) Բեյե՜ր, բեյե՜ր… գեղեցիկ աղջիկներ կբերեմ ձեզ համար…

Գ հյուր(Առաջ գալով) Կարո՞ղ  ես…

Հովնան — Արար աշխարհք կհավաքեմ, կբերեմ: Խնայեցե՜ք խեղճ ծերուկիս:

Հյուրեր — Դե գնա բեր:

Հովնան — Հա՜, բախտս բանեց: (Վազում է դեպի դուրս): Ա՛յդ ասեք, դա ի՛մ բանն է:

Չավուշ(Զապտիային) Վրանի թևը իջեցնենք, արևը թեքվեց:

(Երկուսով իջեցնում են վրանի թևն այնպես, որ այլևս ոչին չի երևում: Միայն երբեմն լսվում է սրնգահարի և դափ ածողի նվագը: Գերիները կամաց-կամաց վերադառնում են իրենց նախկին տեղը: Երևում է Հովնանը, նրա հետևից՝ Նազեն, Ջնդոն, Զարդարը, Եղոն, Սահակը):

Նազե(Հովնանին) Տարա՞ր, շո՛ւն, տարա՞ր, կշտացա՞ր:

Հովնան — Տարա և էլի կտանեմ:

Նազե — Կտանե՜ս, շո՛ւն, կտանե՜ս:

Հովնան — Կտանեմ  ու կբարձրանամ:

Նազե — Դո՞ւ, շո՛ւն, դո՞ւ պիտի բարձրանաս…

Հովնան — Շատ պիտի բարձրանամ: Ամենքից վեր պիտի նստեմ: Ապա ինչո՞ւ ընկա, որ չպիտի բարձրանամ: Կեցիր՝ գնամ դատի՜…

Նազե — Կգնա՜ս… սատկածդ պիտի տեսնեմ էգուց… կգնա՜ս…

Հովնան — Աստված երկնքից վար կիջեցնեմ, դատի կքաշեմ: Ինձ նայի՞ր. ամեն բան ծախեցի, քեզ էլ կծախեմ, կբարձրանա՜մ:

Նազե(Ձայնը ատամների մեջ խեղդելով, չար) Կծախե՜ս, ամե՛ն բան կծախես:

Հովնան — Աստվա՛ծ կծախեմ, կբարձրանամ: (Որոնելով գերիների մեջ) Բերե՛ք, ու՞ր են աղջիկները: Վերևում ուզում են:

Բոլորը(Խլրտում):  Դե՜… Դե՜… մարդ չե՞ս, ազնվություն չունե՞ս:

Հովնան — Թքեցե՛ք, ոչնչացրե՛ք… Էլ չկա հին մարդկությունը, մեռա՜վ, փտե՜ց: Բերե՛ք աղջիկները: Տեսեք՝ սրբություն չկա՜, փտե՜ց: Տեսեք ի՜նչ քեֆ է չորս դին: Թաղում են աշխարհը: (Վրանից լսվում են ծափի, սրնգի, դափի ձայներ՝ հռհռոցի հետ): Թաղեցե՜ք, այդպե՜ս թաղեցեք ամեն ինչ… դուք՝ այդտեղ, սրանք՝ այստեղ: Ոչինչ չմնաց, մեկ եք բոլորդ՝ աղա, ծառա, մաքուր, աղտոտ, խորթ, հարազատ… բոլորդ էլ ինձ պես եք՝ խնջույքից վռնդված կամ խնջույքից վռնդվելիք քոսոտ շուն: Հա՛, հա՛, հա՛, հա՛: Վե՛րջ, վե՛րջ, վե՛րջ… Բերե՛ք աղջիկները:

Ձայներ — Աստված անիծի քեզ:

Հովնան(Պարելով այս ու այն կողմ է վազում, պրպտում: Ապա կանգ է առնում): Ազնվությո՞ւն եք պահում: Վերջացրե՛ք: Ի՞նչ եք կորցնելու: Ոչի՛նչ, ոչի՛նչ, ոչի՛նչ: Եկեք ինձ հետ, ես նոր աշխարհք եմ գտել, նոր մարդկություն, նոր Աստված: Եկեք գնանք նրա մոտ, և դուք կտեսնեք արդարությունը՝ կայծակ ու փոթորիկ:

Եղո — Էդպիսի Աստված չկա:

Հովնան — Լինել կտամ, մեջը կանիծեմ:

Ջնդո — Գնա քեզ պես խենթերին ճանաչել տուր էդ Աստվածդ:

Հովնան — Այն ժամանակ՝ սատկեցեք… մեկի տեղ՝ միլիոն: Իմ Աստվածը չկա՞, ապա ո՞վ պիտի ասի, որ Հովնանն արդար էր: (Լացակումելով): Նա՛ պիտի ասի, որ ես արդար եմ: Հա՛, հա՛… թե չէ ձեր Աստվածն ու արդարությունը դեն ածելու աղբ են:

Ձայներ — Դե՜…

Ջնդո — Դու ի՞նչ շուն ես՝ Աստծու դեմ հաչում ես:

Հովնան — Սատկելի՛քդ սատկիր: Տեսանք՝ ուր հասցրեց ձեր Աստվածը: (Ցույց տալով ամբոխը) Ահա՛, կերե՛ք ձեր Աստվածը:

Ձայներ — Դե հերի՛ք եղավ, անզգա՛մ:

                        (Ամբոխը վեր է կենում և հավաքվում Հովնանի շուրջը):

Ջնդո — Ինչո՞ւ ես կատաղել, ինչո՞ւ ես հայհոյում:

Հովնան — Շան պես կբռնեմ քո այդ Աստծու բկից ու կխեղդեմ:

Ջնդո — Ծո՛, զարկե՛ք էս շանը: (Վերցնելով մի քար և հարձակվելով Հովնանի վրա) Անհավա՛տ մարդ:

Նազե — Ամա՛ն, զարկե՛ք, ազատեցե՛ք ինձ էդ Աստծու ցասումից:

Հովնան — Աստված՝ անարդար, մարդն՝ արդարացի: (Ամբոխը քարեր է նետում և հարձակվում Հովնանի վրա, որ հետ-հետ է գնում): Չեք մեռցնի, բոլորդ կմեռնեք, ես կմնամ:

Զարդար — Թողե՛ք, խենթ է:

Ջնդո — Զարկե՛ք:

Հովնան — Ո՞ւմ եք քարկոծում, ձե՜զ եք քարկոծում, ձեր անարդար Աստծո՜ւն, ողորմելինե՜ր:

(Վրանից անհանգիստ ձայներ են լսվում: Լսվում է ատրճանակի կրակոց: Ամբոխը քարերը վայր է թափում և կարկամում: Ձախ կողմից ջարդարարներն ու գերիները լցվում է վրան):

Ձայներ(Ձախից) Բռնեցե՛ք, բռնեցե՛ք:   

(Ներս է ընկնում Հերիքը՝ ատրճանակը ձեռքին: Նա կատաղի աչքեր ունի, հերարձակ է, զգեստը պատառոտված):

Նազե(Դեմ վազելով) Ամա՜ն, ի՞նչ է…

Հերիք(Խուլ): Բան չկա… (Շփոթված է, տեղ է որոնում բեռների մեջ): Զարկի շանը:

Նազե — Բեյի՞ն:

Հերիք — Զարկի՛…

(Հերիքը շփոթված դես ու դեն է նայում, ուզում է մտնել մի բեռան տակ: Ատրճանակը վայր է գցում):

Հովնան(Քշելով Հերիքին) Հեռացի՛ր մեզանից:

Ջնդո(Արգելելով Հերիքին) Կորի՛ր, անզգա՛մ:

Սահակ, Զարդար, Եղո — Գնա՛, հեռացի՛ր…

Ա զապտիա(Աջ կողմից ներս մտնելով և հեռվում՝ խմբերի մեջ որոնելով) Ո՞ւր է շան աղջիկը:

Բ զապտիա — Էստե՛ղ փախավ:

(Ա զապտիան վազում է նրա հետևից, ջարդարար ամբոխ է լցվում աջ կողմից: Բ զապտիան մոտենում է Նազեին):

Նազե(Իրեն մոտեցող Բ զապտիային) Էստեղ աղջիկ չկա՛:

Ա զապտիա(Հրելով Նազեին) Սուտ էլ ես խոսո՞ւմ, անզգա՛մ… Ասին, որ էստեղ է… (Ամբոխին) Բեյին զարկող աղջկա հորը բռնեցեք:

Ջնդո – Էստե՛ղ է:

Աբրո(Հրելով Ջնդոյին) Ձենդ կտրի՛ր, շո՛ւն:

                        (Ամբոխը խառնվում է, որոնում են Հովնանին ու Նազեին):

Ամբոխից մեկը(Դուրս քաշելով ամբոխի միջից Հերիքին) Ա՛յ որտեղ է, արի՛, ցո՛ւյց տուր ծնողքդ:

Երկրորդը ամբոխից(Մոտենալով Հովնանին) Դո՞ւ ես աղջկա հայրը:

Հովնան — Ո՛չ:

Երրորդը ամբոխից — Դո՛ւ ես: (Մտածելով) Ապա ո՞վ է սրա հայրը: 

Աբրո(Առաջ գալով) Ե՛ս եմ…

Չորրորդը ամբոխից — Թե դու Հովնանն ես, Հովնանը թոռ ունի, ո՞ւր է թոռը: (Հովնանին) Ո՞ւր է Հովնանի թոռը:

Հովնան(Ցույց է տալիս Նազեի հետևը թաքնված Հայկին): Ահա՛, այստե՛ղ է:

Ամբոխից մեկը(Նազեի հետևում թաքնված Հայկին նկատելով) Ահա՛ տղան, բռնեցե՛ք:

Երկրորդը ամբոխից(Բռնում է Հայկին): Զարկե՛ք տղին:

Հայկ(Ճչում է): Մարե՜…

Ջնդո(Որ չի կարողանում ճեղքել ամբոխը): Աղա՛ զապտիա, ես ցույց կտամ իսկական հորը:

Հովնան(Բռնելով Ջնդոյին, որ առաջ չգնա): Կա՛ց:

Ա զապտիա(Նազեին) Դո՞ւ ես աղջկան մայրը:

Նազե(Խիստ) Ե՛ս եմ… տղին ձեռ չտաք. ճամփին գտած որբ է, իմը չէ՛…

Ամբոխից մեկը — Չորսին էլ մեջտեղ բերեք:

(Աբրոյին, Նազեին, Հերիքին և Հայկին քշում են առաջ: Հերիքը դիմադրում է, իսկ Նազեն աշխատում է իրենից պոկել Հայկին, որ սարսափած կպչում է նրան):

Ամբոխից մեկը — Տարե՛ք:

Ամբոխից երկրորդը — Զարկե՛ք:

(Լսվում են ատրճանակի ձայներ, և աղմուկը հանկարծ դադարում է: Լռություն):

Հովնան(Այլայլված փետում է մազերը, հետո փորձում ամբոխի կողմն անցնել, բայց սարսափահար կանգ է առնում): Կացե՛ք, կացե՛ք, ե՛ս եմ հայրը…     

(Հովնանը հետ է նայում)

Ջնդո (Բռնել է Ա զապտիայի ձեռքից և քաշում է դեպի Հովնանը): Ա՛յ, սա՛ է այն անզգամի հայրը:

(Ամբոխ է խմբվում Հովնանի դեմ: Հովնանը սարսափահար նայում է զապտիային և Ջնդոյին):  

Հովնան — Դուք խենթացած Աստված եք:

Ա զապտիա(Ամբոխին) Մի կո՛ղմ քաշվեք…

Բ զապտիա(Ամբոխը քշում է մի կողմ և բացում մի շրջան, որում փռված են անշունչ Նազեն, Հայկը, Հերիքը և Աբրոն: Դիմելով Հովնանին) Դու սրանցը չե՞ս, անասո՛ւն:

Հովնան (Սարսափած նայելով դիակներին) Ե՜ս… (Կարկամում է և խելագար մոլուցքով չոքում Աբրոյի դիակի առջև: Ցույց տալով դիակը) Ահա այս մարդը դո՛ւ ես, Աստվա՛ծ… Քո արդարության առջև` ես հող և մոխիր…

                        (Հովնանը կաթվածահար ընկնում է Աբրոյի դիակի վրա):

                                              Վարագույր

Բնագիրը վերծանեց և հրատարակության պատրաստեց Կարինե Ռաֆայելյանը

No Comments

Leave a Reply