maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Անի Անտոնյան Արցախ

Դժվար է մոռանալ մեկին, ում ուսերին ես մեծացել

26.09.2023

Կիրակի երեկոյան 6-ին պիտի հավաքվեինք՝ Էրոյի մարզահրապարակը մաքրելու։

Ես չեմ ճանաչել Էրիկին, թեև մի փողոց է մեզ բաժանել։ Եղիազարյան ընտանիքի ամենափոքրն էր, այդ պատճառով էլ տան բոլոր կանայք նրան հերթով մայրություն են արել։ Քույրը՝ Անին, ասում է՝ այդ մեծ սիրուց երբեք երես չառավ, հակառակը՝ ժամանակի հետ ավելի համեստ ու զուսպ դարձավ։

Նշանակված ժամին բոլորս տեղում ենք։ Գործը եռում է, դեղին տոպրակները լցվում են րոպեական։ Տարբեր տարիքի տղաները, որոնք Էրիկի մանկության ու «ձեռքի տակ մեծացած» ընկերներն են, կռիվ են տալիս կարմիր ավազը ճեղքած փշոտ ու չոր խոտի հետ։ Հետո մի անկյունում վառում են ծխախոտը։

Անահիտը բոլորից թաքցնում է արցունքները, աչքի պոչով հետևում 10 ամսեկան Լեոյին, որ չորեքթաթ կտրում է ֆուտբոլի դաշտը։

-Ու՞ր ա լեզուն, հլը ցու՛յց տուր լեզուն։

Լեոն ծիծաղում է խաղողաչափ աչքերով, հանում ծծակն ու պտտում փոքրիկ լեզուն։

Անահիտն ասում է՝ Էրիկն իր հոգին հանում էր, թե ձեռքից չի պրծնի, եթե սիրուն երեխա չունենա։ (Երանի տեսներ, թե ինչպես է այս մանչուկը գերբնական համառությամբ իրեն պտտաձողի վրա պահում):

Անին հիշեցնում է քրոջ ծննդյան անակնկալը՝ հարամված քունը, անտեսք տորթն ու պայթած փուչիկները։ Կար ժամանակ, երբ այս տանը ծիծաղն անպակաս էր։ Կապտազգեստ Անգելը, հետևից քարշ տալով ծանր քլունգը, պատմում է՝ երբ իր եղբայր Արմենը պիտի ծնվեր, և մայրիկը տանը չէր, քեռին իրեն հանգստացնելու համար շատ փուչիկներ փչեց, հետո դրեց ուսերին ու ման տվեց ամբողջ աշխարհով։

-Ամբողջ աշխարհը ո՞րն է, Անգե՛լ։

-Դե՜․․․ Քանաքեռի խաղահրապարակն ու «Երազ» այգին։

Արմենն առավոտյան վնասել է այտը, յոդի հետքը դեռ կա։ Արտաքինից քեռուն շատ է նման։ Բնավորությա՞մբ էլ։

-Մամայի համար դժվար է թոռան մեջ ամեն օր իր որդուն տեսնել։ Բայց ի տարբերություն Արմենի՝ Էրոն ավելի լռակյաց էր, հասնող։ Բարությունը շռայլելու համար շատ էինք նախատում, բայց ընտանիքը, մտերիմներն ու հայրենիքը նրա համար բացարձակ արժեք էին ու ենթակա չէին քննարկման։

-Անի՛, իսկ երեխաներդ գիտակցու՞մ են՝ ով էր իրենց քեռին ու ու՞ր է հիմա։

-Շաբաթվա մեջ մի քանի անգամ գնում ենք Եռաբլուր։ Մեկը ծաղիկներն է թարմացնում, մյուսը` ավելը վերցնում, մաքրություն է անում… Դժվար է մոռանալ մեկին, ում ուսերին մեծացել ես։ Ուր էլ գնայինք՝ բժշկի թե զբոսանքի, նա մեզ հետ էր։ Հիմա էլ ամեն օր ֆուտբոլի դաշտ ենք գալիս։ Սա էլ կարոտն արտահայտելու մի ձև է․ նրանք վազվզում են, իսկ ես պատկերացնում եմ, որ եղբայրս է խաղում։

-Ինչու՞ հենց ֆուտբոլի դաշտ։

— Էրոյի կյանքում սպորտը կարևոր տեղ ուներ։ Նա լողով ու թայլանդական բոքսով էր զբաղվում։ Ափսոսում էր, որ մեր երեխաները պայմաններ չունեն մարզվելու համար։ Որոշեցինք այնպիսի բան կառուցել, որ համապատասխանի նրա գաղափարներին, ծառայի նոր սերնդին։ Մաման ասեց՝ ես որդի չեմ վաճառել, որ դրա դիմաց գումար ստանամ, ու պետության հատուցման գումարը դարձավ առաջին ներդրումը։ Գտանք հովանավորներ, վերանորոգեցինք ֆուտբոլի դաշտը, կառուցեցինք մարզահրապարակ։ Մեկը հիշատակի խաչքար է դնում, մյուսը՝ ցայտաղբյուր, սա էլ մեր քայլն էր ապագայի համար։

— Գիտեմ, որ հայրդ իր ձեռքով է չափումներն արել, քարը քարին դրել։ Երևի դժվար է եղել․․․

-Պապան միշտ Էրոյին սովորեցնում էր, որ տղամարդն ինքն իր տան հարցերը պիտի լուծի, ոչ ոքի չպիտի խնդրի։ Բայց նրա մահից հետո տան սենյակը վերանորոգելիս ձեռքերը դողում էին։ Նույնն էլ՝ այստեղ։

Շատ ցավոտ է, որ մեր հասարակությունը չի ընկալում «հերոսի անկյուն» հասկացությունը։ Դարպասի ցանցերն արդեն վնասել են, լինում է՝ քարե ծաղկամանների վրա են նստում։ Մեզ մի անգամ ասացին՝ պատերազմ էր, ինքն էլ՝ զինվոր, բա պիտի հայրենիքի համար զոհվեր։ Արդյո՞ք պարտավոր էր։ Մեզ հորդորում են ցավն ուրիշի վզին չփաթաթել, զոհվածների նկարները համացանցում չտարածել։ Բոլորն ասես թմրած վիճակում լինեն։ Իսկ ես ամեն աստծո օր ներողություն եմ խնդրում եղբորիցս ու մյուսներից, որ այն պահին, երբ ամենաշատն օգնության կարիք ունեին, նրանց կողքին չէինք։

-Ա՛ն, իսկ իր տարիքակիցներից Էրիկն ինչո՞վ էր առանձնանում։ Ի՞նչ երազանքներ ուներ։

-Սլացիկ էր ու գեղեցիկ։ 12 տարեկանից մեքենա էր վարում․մի ձայնը հերիք էր, որ հասկանար՝ տեխնիկան ինչ խնդիր ունի։ Ուզում էր ինժեներական գծով սովորել ու Հայաստանում մեքենաների վերանորոգման եզակի ծառայություն բացել։

Միշտ զարմանում էր՝ ինչու են մարդիկ քիչ ճամփորդում։ Իր առաջին մեծ ուղևորությունը Չինաստանն էր լինելու․ ասում էր՝ պիտի անպայման հասկանա՝ ինչպես են այս աշխարհի մարդիկ ապրում, ինչ են մտածում։

***

Արդեն մթնում է։ Վանդակավոր ցանկապատի միջից երևում են ծանոթ ստվերները՝ Լեոյին ձեռքից ձեռք թռցնող ընկերները, թեյի բաժակի համար վիճող Անգելն ու Արմենը, Էրիկի երեք մայրերը՝ ճերմակավարս տիկին Անուշը, որի սև զգեստի փեշերը համաչափ շարժում է սառնաշունչ քամին, արցունքի միջից ժպտացող Անին ու Անահիտը։

Ես Էրիկին չեմ ճանաչել, թեև մեզ մի փողոց է բաժանել։ Բայց ես սիրում եմ այս ընտանիքը, որն ապրում է նրա օրենքներով՝ պահը գնահատելով, դիմացինին ներելով, միմյանցից գաղտնիքներ չունենալով։

-Ա՜ն․․․Հերբեցիտ, անունը կհիշե՞ս,- ասում է Անահիտը։

-Ի՞նչ։

-Հերբեցի՜տ, մոլախոտերի դեմ դեղը։

ՏԵՂԵԿԱՆՔ

Էրիկ Էդուարդի Եղիազարյանը ծառայել է Սանասարում՝ մոտորաձգային գումարտակում։ Պատերազմի օրերին եղել է Ջրականի հարավային թևում։

Հոկտեմբերի 3-ին՝ հակառակորդի հրետակոծության ժամանակ, ձորից դուրս է բերել ու փրկել մարտական ընկերոջը, ապա վերադարձել դիրք։

Հոկտեմբերի 8-ին գումարտակն ընկել է շրջափակման մեջ։ Դիպուկահարի կրակոցից զոհվել են երկու հրամանատարներն ու օգնության գնացած բժիշկը։ Երբ հեռակապով հրաման է եկել պահել ձախ թևը, Էրիկը նետվել է առաջ ու հրազենային վիրավիրում ստացել ուսին ու գլխին:

Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: 2023 թվականի ապրիլից Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոցի ֆուտբոլի դաշտն ու մարզահրապարակը կրում են նրա անունը։

Անի Անտոնյան
Լուսանկարները՝ հեղինակի

No Comments

Leave a Reply