maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳիտաՆյութ Կարինե Ռաֆայելյան

Երբ կարմիրը պարզապես գույն չէ

08.05.2021

Հովիկ Աֆյանի նորատիպ «Կարմիր» վեպը (Անտարես, 2020) ժամանակագրությամբ չորոշակիացող (198…-20…թթ.), սակայն բովանդակությամբ գրեթե փաստագրության վերաճող պատում է, որում ամենքս կանք՝ մեզ ծանոթ կամ արդեն մոռացված ինքնության թույլ ու պակաս թույլ դրսևորումներով: Ապրելու այս ժամանակը Աֆյանը «ներկել է» կարմիրով: Գերակշռող շեշտադրումն այս գույնի խորհրդում արյունն է, սակայն միարժեքորեն պնդել, թե կարմիրն արյան ու մահվան հանդերձանքն է սոսկ, սխալ կլինի:

Սա պատերազմի մասին պատմող գործ է, որն իր տարածության մեջ տեղավորել է ոչ միայն պատերազմ մղող ու հայրենիքի փրկության զոհասեղանին իրենց կյանքը դրած մարդկանց: Սա պատերազմապատում է՝ լայն իմաստով: Այստեղ պատերազմի մեջ են բոլորը՝ բոլորի ու ամենի դեմ. կտավի առջև ստեղծագործող Արամը, պարուհի Արուսը, բնուրդուհի Էլմիրան, ռուսական դպրոցի տնօրեն Լյուդմիլա Հմայակովնան, ոչ հատկապես պատերազմի բերումով որբացած Աբոն, այլք:

Հեղինակը այսուայնտեղ շաղ եկած հուլունքներից մի անտեսանելի թելով սկսում է բազմազան-բազմերանգ շարան հավաքել, որն առաջին հայացքից ընթերցողի համար ընկալելի չէ. կարելի է ասել, որ մինչև պատումի վերջին հատվածները նրան դեռ չի լքում այն զգացումը, թե իրար հետ չառնչվող մարդկանց ու իրադարձությունների շղթա է քանդում: Բայց և այնպես, այդ շղթան հրապուրում է, գայթակղում՝ անցնելու իր բոլոր օղակներով ու բացելու բոլոր-բոլորը՝ ներքին մի համոզվածություն ներշնչելով, թե վերջում ամեն բան իր տեղն է ընկնելու:

Անկախ վեպի հերոսների՝ միմյանց հետ առնչվել-չառնչվելու հանգամանքից, նրանք բոլորն էլ հետաքրքիր կերպարներ են՝ յուրաքանչյուրն իր մեծ ու յուրատիպ ներաշխարհով, խառնվածքով, ճակատագրով:

Բոլորին կյանքը դրել է բարդ ընտրության առջև՝ պատերազմ, աշխարհակարգի փոփոխություն, քաղց, ցուրտ, արժեքների կազմալուծում…

Վեպի սյուժեում Արցախի համար մղված բոլորժամանակյա պատերազմն է՝ իր մշտամնա դաժանությամբ և, որոշ դեպքերում, մշտամնա մասնակիցներով: Նույնիսկ եթե առաջին պատերազմում արդեն հասցրել ես գրեթե զոհվել, կորցնել սեր, սթափություն,  արժանապավություն, ապագա, միևնույն է, շարունակում ես չդավաճանել երազանքիդ ու գնալ դրա հետևից՝ մինչև վերջին հնարավորությունը: Այսպես, առաջին պատերազմում ֆիզիկապես ու հոգեպես հաշմված Ֆրունզը իր համար ձևակերպել է անանց երազանքի աքսիոմը. իրեն զանգահարած «պետության» հարցին, թե ինչի կարիք ունի, ինչով կարող են իրեն օգնել, պատասխանում է. «Ուզում եմ ամեն առավոտ ծովի ձայնից արթնանալ ու ամեն գիշեր նույն ձայնից քնել: Կարո՞ղ եք այնպես մեծացնել մեր պետության սահմանները, որ ուզածս հնարավոր լինի»:

Ֆրունզն այս պատկերաշարում միակ հաշմանդամը չէ, նրա բախտակիցն է Սմբատը, որի պատերազմը ոչ միայն թշնամու դեմ է. «Վերադարձավ հաշմված, իսկ տունը պահել էր պետք: Տանը ոչինչ չունեին, որ հնարավոր լիներ վաճառել ու ինչ-որ ժամանակ չմտածել փողի մասին: Սովորաբար այդպիսի տներից են տղամարդիկ գնում պատերազմ: Երևի հույս ունեն հաղթել… չքավորությանը նաև»: Կուրացած ու խլացած Սմբատի պատերազմը չքավորության դեմ իր վրա է վերցնում կինը՝ Էլմիրան, որ ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելու անսպասելի հնար է գտնում՝ մերկ բնորդուհի դառնալ Արամի համար: Ըստ նրա՝ նկարչությունն ու նկարիչները վերերկրային գոյություններ են: Բայց ճակատագիրը պիտի Էլմիրային կանգնեցնի սահմռկեցուցիչ փաստի առջև. վայրենի ժամանակներում չկա վերերկրային ոչինչ: Այսպես, Արամը ցուցահանդեսից առաջ այրում է տունն ու ինքն էլ այրվում 13 կտավների հետ՝ գործազուրկ (այսինքն՝ անհաց) թոնելով իր բնորդուհուն, իսկ նրա ընկեր նկարիչները արուական-գիշատչային խրախճանք են սարքում փողոցում պատահաբար հանդիպած Էլմիրայի՝ Արամի նկարներից ծանոթ մերկ բնուրդուհու հետ, որը հանգուցալուծվում է վերջինիս մահով: Այնինչ, Էլմիրան իր երդվյալ կոմունիստ ձևացող տատից հզոր ապավեն էր ժառանգել՝ Աստվածաշունչ՝ այսպիսի հորդորով. «Տար տուն. ես էսօր կամ, վաղը՝ չկամ: Առաջ արնագույն թուրքերը չէին թողնում, հետո՝ կարմիր կոմունիստները: Տար, որ մեռնելուց չվախենաս, որ ապրել սովորես»: Ասել է թե՝ ժամանակներն անաստված էին այնքան, որ Աստվածաշունչն էլ էր զոհաբերվում համընդհանուր սոդոմական բաքոսատոնին:

Հովիկ Աֆյանը սառնասրտորեն, անաչառ դիտորդի հայացքով արտապատկերել է իր թվագրած-չթվագրած ժամանակը: Մենք տեսնում ենք պատերազմում ու ոչ պատերազմում տառապող մարդկաց, բայց և իմանում, որ իրականությունը կարող է ունենալ այլազան շերտավորումներ, որ պատերազմն ու հայրենիքի օրհասը ոչ բոլորին է վերաբերում. «Եթե օդանավակայանում մեկնողները շատանում են, նրանց մեջ էլ՝ տղամարդիկ գերակշռում, ուրեմն հայտարարվել է համընդհանուր զորակոչ»:

Բայց և դասալիքների բանակին ի հակակշիռ՝ իր ապահով-ծովափնյա Բեյրութից Ղարաբաղ է հասնում Րաֆֆին՝ միանալու հայրենակիցների ու եղբոր՝ Արծրունի կռվին: Իհարկե, ի տարբերություն Երևանի օդանավակայանից մեկնողների՝ Րաֆֆին և Արծրունը զոհվում են պատերազմում (թեև խիստ տարբեր պայմաններում, բայց միևնույն մեծ նախապայմանի բերումով): Հետո մենք տեսնում ենք, որ ոչ միայն Րաֆֆին, Արծրունն ու այլ հայորդիներ են թուրքի գազանության զոհը, այլև թուրքը՝ հայի. պատերազմ է, Հովիկ Աֆյանը անբնական բնականությամբ մատուցում է այս ճշմարտությունը: Բայց սա, սահմռկեցուցիչ լինելով հաներձ, կյանքի մասին Աֆյանի եզրափակիչ «կարմիր» պատմությունը չէ:

Պատերազմից հոգով ու մարմնով խեղված մարդկանց իրենց բնականոն ընթացքին վերադարձնելու ճիգեր, այնուամենայնիվ, անում է գրողը: Նախ Արծրունի որդի Վահագն է փորձում իր մանկական միամիտ-ազնիվ քայլով փրկել աշխարհը: Նա հասցրել է սիրահարվել հայերի ձեռքում իբրև գերուհի հայտնված թուրք Լեյլային: Եվ որպեսզի իր ու Լեյլայի հայրերն այլևս իրար չսպանեն, որոշում է փախչել գյուղից, գտնել Լեյլային, կյանքը կապել նրա հետ ու այդպիսով վերջ դնել դաժան պատերազմին: Երեխայի շուրթերից հնչող այս մտքերը, իհարկե, չեն կարող հակադրության արժանանալ որևէ բանական արարածի կողմից: Բայց այն իրականությունը, որի տարեգիրն է Աֆյանը, չի տրվում այսօրինակ ռոմանտիկ նպատակամղումների: «Բարեբախտաբար» (ահա թե որքան անհեթեթ կարող է լինել բարեբախտությունը), հեղինակը մանկահասակ հերոսների ճակատագիրը հանգուցալուծում է իր պատկերած իրականության՝ մե՛ր իրականության համատեքստում, թե չէ, գոնե ես, ստիպված պիտի մեղադրեի նրան՝ հայ-թուրք-ադրբեջանական բարեկամության անժամանակ-անհիմն կոչերին տուրք տալու համար: Հեղինակը չի դավաճանում ինքն իրեն՝ մինչև վերջ մնալով իրատեսության, սթափության խրամատում, որտեղ, իհարկե, առայժմ զոհաբերվում է ամենայն լուսավորն ու մարդկայինը. սիրահարված երեխաների երազանքը խոշտանգվում ու մեռցվում է հենց պատերազմի բիրտ օրենքներով: Եվ գրողն այս հատվածում պատերազմական դաժանության գեղարվեստական մատուցման շատ խոսուն օրինակ է ներկայացնում. «Երկու հայրենիքներից կրակում էին այս երկուսի վրա: Բոլոր կողմերից նրանք կրակի տակ էին: Մերժված: Եվ ընկան: Չեզոք գոտում: Ոչ մեկի հողում»:

Ահա այսպես. հողը կրկին կարմիրով է ներկվում, ու կարմիրը երկու անմեղ երեխայի արյունն է:

Մռայլ, դաժան, մահագույժ իրականություն: Կարելի՞ է այս ամենից հետո ապրելու հնար գտնել:

Առհասարակ, երբ գրողի, գրական ստեղծագործության մասին խոսում են, իբրև մեծագույն արժանիքներից մեկը, անպայման գտնում-երևակում են լավատեսության նշանները: Հովիկ Աֆյանը ևս մեզ տվել է այդ հնարավորությունը. Ֆրունզը և Շուշանը անհամարձակ քայլ են անում՝ չթացքցնելու այլևս միմյանց հանդեպ տածած զգացմունքները, Արուսը «Մենք ապրում ենք» անունով բալագույն ավտոբուսով սահմանամերձ գյուղերի երեխաներին՝ պարային զգեստներ հագցրած,  համերգի է տանում (ու ես փրձում եմ մտածել, որ նրանց մեջ է կամ հետո անպայման կլինի Էլմիրայի ու Սմբատի որբ մնացած Աբոն):

Այս դեպքում, այո՛, ասում են, թե կյանքը շարունակվում է, թե գրողը լավատես է, թե ընթերցողին ապրելու հույս ու հավատ է ներշնչում: Բայց այդուհանդերձ, «Կարմիր» վեպում այնքան թանձրացած է ցավը, այնքան նյութական է մահվան գոյությունը, որ դժվար է այդ խոր անդունդը մեկ ոստյունով հաղթահարել ու շոշափելիորեն զգալ փրկության շնչառությունը: Այսուհանդերձ, համատարած կարմիրը այս վեպում, կարծում ենք, սիրո գերակայության խորհրդանիշն է, թեկուզև այն մահվան, արյան առարկայացումն է նշում: Որովհետև սա պատմություն է մի ժամանակի մասին, «Երբ հայրենիքը դարձավ սիրելի, որովհետև կարմրել էր…»:

Չեմ կարող շրջանցել մի կարևոր դիտարկում, որ թերևս, խիստ պայմանական է ու իմ անձնական ընկալման տիրույթում. Հովիկ Աֆյանի հայացքը՝ ուղղված պատերազմին, ինձ հիշեցնում է Լևոն Խեչոյանին: Հատկապես «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը: Լևոնն էլ էր առերևույթ սառնասիրտ ու չեզոք պատմողի կեցվածք որդեգրել, նրա քննող-մեկնող հայացքը հավասարապես տարածվում էր թե՛ հայի, թե՛ թուրքի վրա: Թե՛ զոհի, թե՛ դահճի վավերագրողն էր նա: Հովիկ Աֆյանի դեպքում էլ ենք նկատում այդ մոտեցումը: Նա ասես իրականությունը պատրանքներից քողազերողի գործառույթն է դարձրել ուղենիշ, ու դժվար է չխոստովանել, որ պատերազմում հաղթողներ չեն լինում, հաղթում է ապամարդայնացումն ու բնականի այլակերպումը: Ահա սա է մերկապարանոց ու անքննելի ճշմարտությունը, որ աշխարհին հասցնել են ջանում պատերազմի դեմքը երևակելուն կոչված ազնիվ գրողները, արվեստագետները: Եվ եթե երբևէ այդ ճշմարտությունը հասնի աշխարհին, ու աշխարհը կանգ առնի՝ մաքրագործված համընդհանուր ոճրագործության խարանից, մենք կդառնանք Վահագի ու Լեյլայի անմեղ սիրո առաջին ջատագովն ու հավատավորը, և չենք կասկածի, որ նրանց հայրերն այլս չեն սպանի իրար:       

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply