maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կրեատիվ Տաթև Ալիխանյան

Երբ մասնագիտությունը գույներ է ունենում

27.04.2023

Մարդիկ, որ ամեն օր անցնում են մեր կողքով, տարբեր զբաղվածություն ունեն, տարբեր մասնագիտություն ու հետաքրքրություններ։ Մեր զրուցակիցը՝ Լիանա Հովհաննիսյանը, ասում է, որ փորձում է հայացքից հասկանալ, թե ինչ մասնագիտություն ունեն իր կողքով անցնող մարդիկ։ Լիանան երեք մասնագիտություն ունի․ նա լրագրող է, թվային մարքեթինգի մասնագետ և մոմագործ։

— Լիանա,  ե՞րբ և ինչպե՞ս ընտրեցիր  առաջին մասնագիտությունդ։

— Կարծում եմ՝ առաջին մասնագիտությունս դեռ 6 տարեկանում եմ ընտրել։ Ես միշտ սիրել եմ նկարել, ստեղծագործել, ամենաանհավանական ու անպետք  իրերից կարող էի օգտակար մի բան ստանալ։ Վստահ էի, որ իմ ապագան միայն կապված է լինելու արվեստի և սեփականը ստեղծելու հետ։ Բայց եղավ մի բայց․․․ ես չստացա նկարչական լիարժեք կրթություն և հանգամանքներն ինձ տարան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Առաջին մասնագիտությամբ դարձա լրագրող։

Թեև չեմ ափսոսում ընտրածս ուղու համար։ Ի վերջո՝ լրագրությունն էլ ստեղծագործական աշխատանք է և ինչ-որ առումով մոտ էր իմ ձգտմանը։

— Երկրորդ մասնագիտությամբ  մոմագործ ես։ Ի՞նչը քեզ գրավեց այս դեպքում։

— Ճիշտ է, ես ստանում էի լրագրողի կրթություն, բայց նկարելը, կիրառական արվեստը մնում էր իմ ամենասիրելի հոբբին։ Մի օր հեռուստացույցով տեսա՝ ինչպես էր մի աղջիկ (ֆիլմում) մոմեր պատրաստում։ Մտածեցի՝ իսկ ես ինչո՞ւ չգիտեմ՝ ինչպես աշխատել մոմերի հետ։ Հասկացա, որ պետք է «ուղղել սխալը»։ Որովհետև եթե կա մի բան, որ կարելի է ձեռքով պատրաստել՝ ես պետք է փորձեմ (ժպտում է- հեղ․):

— Կպատմե՞ս՝ երբ և ինչպե՞ս որոշեցիր, որ քեզ պետք է նաև երրորդ մասնագիտություն։

— Լրագրությունն ակադեմիական մակարդակում շատ եմ սիրել, բայց բուն աշխատանքն ինձ համար սթրեսային էր դարձել, անգամ երբ գրում էի ոչ ծանր թեմաների մասին։ Նաև նկատում էի, որ ավելի շատ գովազդային թեմաներ եմ ընտրում։ Ու որոշեցի սովորել թվային մարքեթինգ։

 — Արդյո՞ք տարբերակումներ ունես քո մասնագիտությունների մեջ․ ի՞նչ դերեր ունեն նրանք քո կյանքում։

— Իհարկե։ Նախ ակտիվ լրագրությամբ չեմ զբաղվում, բայց գիտելիքներս շատ են օգնում SMM մենեջերի աշխատանքում։ SMM-ի աշխատանքով ես օգնում եմ այլ մարդկանց զարգացնել իրենց բիզնեսը։ Իսկ մոմագործությունը վերածել եմ բիզնեսի։  Փաստացի սա իմ մանկության՝ արվեստը աշխատանքի վերածելու երազանքի իրականացումն է։

— Անծանոթ մարդկանց հանդիպելիս երբևէ մտածե՞լ ես՝ ի՞նչ մասնագիտություն կարող են ունենալ։

— Այո, հաճախ մարդկանց նայելիս մտածում եմ՝ ինչպիսի օր են ունեցել։ Աշխատանքի վայրում կոնֆլիկտներ եղե՞լ են, թե՞ ոչ, հոգնե՞լ են իրենց գործից․ թե՞ ոչ, ի վերջո, ի՞նչ մասնագիտություն ունեն։

Ինչպե՞ս ես բաշխում ժամանակդ։ Խոսքը աշխատանքը կազմակերպելու մասին է։

— Հիմնականում օրվա առաջին մասը տրամադրում եմ SMM-ին։ Իսկ երեկոյան պատրաստում եմ մոմեր, քանի որ այն նաև հիանալի տարբերակ է մտավոր աշխատանքից հանգստանալու համար։ Իմ երեկոն օրվա գեղեցիկ մաս է դառնում, քանի որ արվեստը մարդուն երջանիկ է դարձնում։ Գուցե հենց այս երեկոյան աշխատանքի շնորհիվ է, որ առավոտյան ինձ ավելի աշխույժ ու թարմ եմ զգում։

— Արդյո՞ք միշտ կարելի է ամեն ինչ հասցնել։

— Կարող եմ ասել, որ եթե կա կարևոր նպատակ ու վերջնաժամկետ, մարդը ամեն բան էլ կարող է հասցնել։ Ինձ հաճախ ձախողելու վախն է մոտիվացնում, որ շատ աշխատեմ և հասցնեմ ամեն բան։

— Եթե քո մասնագիտությունները գույներ լինեին, ի՞նչ գույն կունենար յուրաքանչյուրը և ինչո՞ւ։

 — Գիտե՞ք՝ ինչ է ֆիտիզմը։ Սա այն է, երբ մարդը բառերը և ձայները ասոցացնում է  գույների հետ։ Ինձ համար թվային մարքեթինգը 3 գույն ունի․ սկսվում է նարնջագույնից, դառնում կարմրավուն և վերջանում մուգ կապույտով։ Լրագրությունը սպիտակ և կապույտ եմ տեսնում, իսկ մոմագործությունը կապտանռագույն՝ Բարսելոնայի խաղաշապիկների նման։

— Հնարավո՞ր է՝ էլի մի նոր աշխատանք, ուղղություն․․․

— Կարծում եմ կսովորեմ վաճառքների՝ sales մասնագիտությունը։ Սրանով նպատակ ունեմ զարգացնել մոմերի իմ բիզնեսը։ Այս կետում մարքեթինգը միայն ինձ չի բավարարում։

— Ի՞նչ են տվել քեզ քո մասնագիտություններից յուրաքանչյուրը։

— Լրագրությունը իհարկե ակդեմիական բարձրագույն կրթություն և մոտ ընկերներ, թվային մարքեթինգը հեռանկարները տեսնելու և դրանք իրագործելու հստակ մոտեցումներ, իսկ մոմագործությունը ինձ ինքնավստահություն է տալիս, օգնում է երազել, և որ ամենկարևորն է՝ իմ մենթալ առողջության լավագույն օգնականն է։

— Իսկ դու ի՞նչ ես տալիս քո մասնագիտություններին, որ նրանք մնան քոնը։

— Երևի ինձնից մի մասնիկ։ Ասում են չէ՞՝ աշխատանքիդ մեջ հոգի դիր։ Ես այդպես էլ վարվում եմ, քանի որ նորից ու նորից միայն մասնագիտության հանդեպ սերը կօգնի հաջողության հասնել։

 Զրույցը՝ Տաթև Ալիխանյանի
Լուսանկարները՝ Լիանա Հովհաննիսյանի անձնական արխիվից

No Comments

Leave a Reply