maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobet günceljojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobet girişjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortklasbahisseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetjojobetonwinmeritkingsahabetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳիտաՆյութ Մարինե Թաթոյան

Երկար, շա՜տ երկար նայեք լեռներին

05.01.2024

«Երկու  տարի է, ինչ զբաղվում եմ լեռնագնացությամբ, չնայած լեռների գրկում եմ ծնվել ու փոքրուց եղել նրանց մեջ»,- ardi.am-ի հետ զրույցում ասում է Դավիթ Մշեցին։ Մեր զրույցը լեռնագնացության, Հայաստանի լեռների ու «Լեռնագնացի օրագիրը» գրքի մասին է։

-Ի՞նչ է լեռնագնացությունը՝ արվե՞ստ, մարզաձև՞, նախասիրությու՞ն։

-Եթե հակիրճ՝ բոլորը միասին ու էլի բաներ, եթե ավելի մանրամասն՝ նախ դպրոց ու դաստիարակություն է։ Տեսեք, մենք գիտենք, որ աշխարհում կան բարի, չար, լավ, վատ, ճիշտ, սխալ և նման երևույթներ, բայց բնության մեջ՝ հատկապես լեռների պարագայում, այդ ամենը չկա։ Լեռը հետևում է իր բնական ու արարչական էությանը․ նրա համար մեկ է՝ կհաղթահարես իրեն, թե ոչ, կդժգոհես իր բարդություններից, թե ոչ, ինչպես որ ջուրը, որի համար մեկ է, թե մի տեղ իր առատությունից մարդիկ կմեռնեն, մեկ այլ տեղ՝ իր սակավությունից։ Նա հետևում է իր ջրային էությանը։ Ես շատ բան եմ սովորում լեռներից ու ավելի շատ եմ լինում «Ես»։ Մի այլ հետաքրքիր բան ևս կա․ լեռ բարձրանալիս մենք որոշակի ճանապարհից հետո անպայմանորեն կանգ ենք առնում ու հետ նայում, որպեսզի ֆիքսենք մեր ելման կետը, հասկանանք՝ ուր ենք հասել, դեռ ինչքան պիտի գնանք և գլխավորը՝ փաստենք, որ պիտի վերջում գանք ելման կետին։ Այ եթե ոգեղեն գիտելիքի առումով էլ պատմության մեջ երբեմն կանգ առնեինք ու այս բնական օրինաչափությունը արձանագրեինք, գուցե լրիվ այլ քաղաքակրթությամբ ապրեինք այժմ, որը չէր լինի հակաբնական, հակաբանական և հակաարարչական։

-Ի՞նչ բարձունքներ եք հաղթահարել։

-Միայն ՀՀ տարածքում կա մոտ 500 բարձունք, որոնք բնականորեն անհնար է հաղթահարել ամբողջությամբ, բայց ամենաբարձրերը՝ Արագած, Աժդահակ, Ալուկ և այլք, հաղթահարել եմ։

-Ունե՞ք նախընտրելի բարձունքներ։

-Միանշանակ ունեմ՝ Արագածի հյուսիսային գագաթը՝ որպես Հայաստանի ամենաբարձր կետը։ Ի դեպ, Արագածը ժամանակին ամենաբարձրն է եղել, որը հրաբխի հետևանքով բաժանվել է 4 գագաթի։ Անգամ հնագույն դավանաբանական վկայություն կա, որում ասվում է՝ Արարիչն արարեց աստվածներին, նրանց տվեց Մասիսը՝ որպես բնակության վայր, իսկ ինքը գնաց բնակվելու սրբազան լեռան՝ Արագածի վրա։ Խուստուփը նույնպես բովանդակ ոգեղենություն ունի, իսկ ինձ ամենատպավորածն ու զորավորն Ալուկն է, որի գագաթից առջևդ բացվում է գերհզոր տեսարան․ դիցերի պես դեմդ են ելնում Կապուտջուղը, Սիսկատարը, Փառականը, Գազանասարը, հեռվում՝ Արամազդն ու Խուստուփը։ Մի խոսքով, զգում ես արարչական ողջ ուժն ու ըստ հնագույն քաղաքակրթությունների վկայության՝ առաջին բանական մարդու արարման վայրի էներգիան։

-Ի՞նչ խորհուրդ ունի լեռը հայերիս համար։

-Վստահ եմ՝ արարչական կամ արարչության գաղտնիքի ամբողջ էությունն իր մեջ պարփակած մի արժեք է լեռը։ Մի բանաստեղծության մեջ նույնիսկ ասում եմ․

Գնամ, Արարչի գաղտնիքը պեղեմ

Նրա տեղապահ Հայոց Լեռներից․․․

Նժդեհը կասեր․ «Երկար, շա՜տ երկար նայեք լեռներին․․․»։ Վստահ եմ՝ լեռների դավանանքով է գալու մեր փրկությունը․ պատահական չէ, որ Փոքր Մհերը՝ որպես մեր գիտակցական փրկության հավաքականություն, մտել է ժայռի մեջ։ Լեռներին մերձենալով՝ վստահաբար կվերծանենք Փոքր Մհերի խորհուրդը․․․

-Հայաստանում կա՞ն անհաղթահարելի բարձունքներ։

-Եթե զուտ ֆիզիկական առումով, ապա՝ ոչ։ Ցավոք Սյունյաց լեռների ամենափառավոր գագաթներից շատերն այսօր հնարավոր չէ բարձրանալ, որովհետև թշնամին նստած է ու կկրակի (Գորշ Գայլերը նստած Փառականի բաշին, Խճաքար են նետում մեր ինքնության Նաշին)։ Դրանք են Կապուտջուղը, որը բարձրությամբ երկրորդն է ՀՀ-ում, Գազանասարը, Փառականը, Սիսկատարը։

-Ինչպե՞ս ծնվեց «Լեռնագնացի օրագիրը»։

-Ծնվեց, ինչպես իմ բոլոր գրքերը․ նախ նպատակ եմ դնում՝ ինչ գրել, ոնց գրել և ինչի համար։ Ճիշտ այդպես էլ կյանքի կոչեցի «Լեռնագնացի օրագիրը»։

-Ի՞նչ է ասելու ընթերցողին։

-Այս գիրքը որոշեցի գրել այն վճռականությամբ, որ որևէ մեկը, գիրքը կարդալով, ուղղակի չկարողանա գայթակղությանը դիմանալ և ինքն էլ բարձրանա լեռներ, տեսնի առէջի մեջ քնած շաղը, տեսնի՝ ինչպես է մուշտակ հագած քամին դառնում ձյունահողմի հեսիր, ինպես են ձյուները լեռներից կարագ առ կարագ պոկվում, լեռան պարը տեսնի, տեսնի ժայռի աչքերում բուրող մանուշակը, լեռնային վարդի գգվանքը, ժայռի ու քերծի սիրախաղը, ալոճենու ծաղկած ցոցվորությունը․․․ կարճ ասած՝ տեսնի ու սիրի իր հայրենիքը, որովհետև մենք մեր ո՛չ հոգևոր, ո՛չ աշխարհագրական հայրենիքը չենք ճանաչում։ Մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը ապրում է Երևանում, Երևանից դուրս չի գալիս, հետո գնում-տեսնում է եվրոպական կամ ամերիկյան խոշոր քաղաքները, համեմատում Երևանի հետ ու որոշում երկրից գնալ՝ առանց իմանալու, որ էս երկիրը միայն Երևանը չէ։ Ես ձեզ երդվում եմ՝ երբ ՀՀ ցանկացած կետից 1000 մետր հարաբերական բարձրություն հաղթահարեք, ձեր աչքերի դեմ կբացվի մի դրախտային երկիր, որին ոչ միայն երբեք չեք լքի, այլ ամեն բան կանեք այն պահելու և հզորացնելու համար։ Ի դեպ, լեռնագնացությունը մեզանում ունի կոնկրետ ռազմավարական խնդիր։ Վերջին պատերազմում հազարավոր տղաներ, զուտ աշխարհագրական տեղանքը չպատկերացնելով, գերի ընկան ու սպանվեցին, մինչդեռ երբ շրջում ես լեռներում, ճանաչում ամեն արահետն ու կածանը, ժայռախորշն ու ձորակը, այդ պարագայում կարող ես և՛ կանոնավոր նահանջել, և՛ ամուր պաշտպանություն կառուցել։ Ահա ամենը, ինչը պիտի ընթերցողը վերցնի գրքից։

Զրուցեց Մարինե Թաթոյանը

No Comments

Leave a Reply