bodrum escort bayanizmir escort bayanbest porn gamesşişli escort bayangaziantep escortgaziantep escortantalya escort bayanmanavgat escort bayanmaltepe escortkurtköy escortataşehir escortkartal escortümraniye escortbostancı escortanadolu yakası escortKadıköy EscortAnadolu Yakası EscortAtaşehir EscortBostancı escortŞirinevler Escort Bayanizmir escorthttps://www.newstrendline.com/Beylikdüzü Escortgrandpashabet girişankara escortescort marmarisdeneme bonusu
Ազդագիր

Ֆիլմի պրեմիերա․ «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան»

14.10.2021

«Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմի երևանյան պրեմիերային տեղի կունենա 2021 թ-ի հոկտեմբերի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում: ՀՀ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումները «ՕՐԴԵՐ ՖԻԼՄ փրոդաքշն»-ը սկսել է 2020-ի հունվարին: Այն բացառիկ վավերագրություն է վարպետի կենսագրության ու մասնագիտական ուղու մասին: Հատկանշական է, որ Գուրգեն Մուշեղյանն անձամբ է մասնակցել ֆիլմի ստեղծմանը՝ ստեղծագործական քննարկումներին ու նկարահանումներին, տրամադրել անձնական բացառիկ արխիվային նյութ: Ֆիլմում հանգամանորեն ներկայացվում են նաև վարպետի չիրականացված և անավարտ նախագծերը:

Նկարահանումները տեղի են ունեցել վարպետի հարազատ քաղաքներում՝ Գյումրիում, Երևանում, ինչպես նաև՝ Մոսկվայում: Սա Գուրգեն Մուշեղյանի մասին պատմող ու վարպետի մասնակցությամբ միակ ֆիլմն է: Ցավոք՝ ճարտարապետը կյանքից հեռացավ ֆիլմի վերջին նկարահանումից 5 օր անց: Հետարտադրական փուլում տեղծագործական խումբը փորձել է անել առավելագույնը, որպեսզի այն համապատասխանի վարպետի տեսլականին:

Ֆիլմի ռեժիսորը Հայկ Մկրտչյանն է, բեմադրող օպերատորը՝  Էդգար Հարությունյանը, սցենարի հեղինակներ՝ Տիգրան Սիրունյան, Սառա Նալբանդյան, կոմպոզիտոր՝ Արաքսյա Մուշեղյան, գործադիր պրոդյուսեր՝ Նարե Աղաբաբյան, պրոդյուսեր՝ Հայկ Օրդյան։

No Comments

Leave a Reply