bodrum escort bayanizmir escort bayanbest porn gamesşişli escort bayangaziantep escortgaziantep escortantalya escort bayanmanavgat escort bayanmaltepe escortkurtköy escortataşehir escortkartal escortümraniye escortbostancı escortanadolu yakası escortKadıköy EscortAnadolu Yakası EscortAtaşehir EscortBostancı escortŞirinevler Escort Bayanizmir escorthttps://www.newstrendline.com/Beylikdüzü Escortgrandpashabet girişankara escortescort marmarisdeneme bonusu
ԼուսաԳիր

Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը

12.09.2022

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Հայաստանի պատմության թանգարանը՝ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների աջակցությամբ, 2022-ի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացնում են հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը։ 

Այն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի և հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում։

Հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա 2022թ.-ի սեպտեմբերի 15-ին, ժամը 19-ին Հայաստանի պատմության թանգարանում:

Ցուցահանդեսի համադրողն է՝ գերմանացի արվեստագետ, Բոնն քաղաքի “Kurfürstliches Gärtnerhaus” ցուցասրահի տնօրեն, “Atelier Middelmann”  արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանը։

Սեպտեմբերի 16ին, ժամը 18-ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Միրզոյան գրադարանն արվեստասեր հանրությանը և լուսանկարչության ոլորտում ստեղծագործող արվեստագետներին և գործող կազմակերպություններին հրավիրում են հանդիպման՝ հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի համադրող, գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի հետ:

Հանդիպման ընթացքում Յուրգեն Միդելմանն անդրադարձ կկատարի Գագիկ Հարությունյանի ստեղծագործունեությանը և իր կողմից ընտրված աշխատանքների հիման վրա կբացահայտի և հյուրերին կներկայացնի իր դիտանկյունը և Գագիկ Հարությունյանի դերն ու նշանակությունը ժամանակակից լուսնակարչության համատեքստում:

Մուտքն ազատ է:

No Comments

Leave a Reply