bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
ԳիտաՆյութ Կինո

Գիտական զեկույցներ, սպասվող ժողովածու. գիտաժողով ԵԹԿՊԻ-ում

13.04.2023

Կայացավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական ստեղծագործական ընկերության կազմակերպած հանրապետական երիտասարդական գիտաժողովը, որը կրում է «Արվեստը ժամանակի մեջ, ժամանակը` արվեստի» խորագիրը։ Գիտաժողովը նվիրված է Սոս Սարգսյանի հիշատակին։ Կյանքի է կոչվել Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ։

Գիտական նստաշրջանը նախագահում էր ԵԹԿՊԻ-ի Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը։ Նա իր ելույթում ընդգծեց, որ նմանօրինակ գիտաժողովները կարևոր բաղադրիչ պետք է լինեն ստեղծագործական բուհի համար։ Ն. Սարգսյանը նաև արժևորեց Սոս Սարգսյանի ավանդը թատերարվեստի և կինոարվեստի ոլորտներում, արվեստի կրթության կազմակերպման ասպարեզում․ «1998 թվականին Սոս Սարգսյանն ու Հրաչյա Գասպարյանը հուրախություն մեզ եկան թատերական ինստիտուտ, որովհետև նրանք կանգնած էին երկընտրանքի առաջ՝ գնալ Սունդուկյան թատրոն կամ մեր ինստիտուտ։ Եվ սկսեցին վերակենդանացնել արվեստի օջախը․ ստեղծվեց թատրոն, հիմնովին վերանորոգվեցին լսարաններն ու միջանցքները, պատերին տեղ գտան նկարներ պատկերասրահի պահոցից, իսկ ընդմիջումներին հնչում էր Առնո Բաբաջանյանի երաժշտությունը (Սունդուկյանի թատրոնի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումից)»։

Նարինե Սարգսյանը տասը տարի աշխատել է Սոս Սարգսյանի ղեկավարած բուհում, որից հինգ տարին անմիջապես վարպետի կողքին (շուրջ հինգ տարի Թատրոնի և կինոյի ֆակուլտետի դեկանն էր)։ Ասում է՝  Սոս Սարգսյանն իսկական հեղաշրջում արեց մեր ինստիտուտում․ «Այսօր նրա շնորհիվ ենք թատրոնի և կինոյի ինստիտուտ։ Նա կինոթևը բերեց և կարևորեց կինոմասնագետների թողարկումը Հայաստանում, պարարվեստի ռեժիսուրա մասնագիտությունը բերեց, ուշադրություն էր դարձնում բուհի մասնաճյուղերի գործունեությանը, նշելով, որ դրանք ռազմավարական նշանակություն ունեն և շատ կարևոր են մարզային թատրոնների գոյությունը պահպանելու, զարգացնելու համար։ Սոս Սարգսյանն իսկական քաղաքացի էր․ իր երկրի և՛ տերն էր, և՛ ծառան»։

Գիտաժողովին բուհի ուսանողներից բացի, մասնակցում էին նաև հրավիրյալ ուսանողներ հայաստանյան տարբեր բուհերից:

ԵԹԿՊԻ-ի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախագահ Վովա Արզումանյանը նշեց, որ գիտաժողովի խորագրի ներքո փորձել են այնպիսի մասնագիտական ուղղություններ ընդգծել և ներառել այնպիսի զեկույցներ, որոնք այսօր և ապագայում նույնպես կարևոր են ժամանակակից արվեստի, ինքնության պահպանման, արժեքները գնահատելու և վերարժևորելու տեսանկյունից․ «Արվեստով վերահայտնագործում ենք մեզ, մեր ժամանակը, ժամանակի մեջ մեր սպասումները, սպասումների մեջ մեր վաղը։ Այսպիսով, Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունն իր գործունեության հիմքում ունենալով հստակ նպատակներ և ծրագրեր` ձեռնամուխ է եղել ստեղծելու տարբեր հարթակներ` ուսանողների գիտական և ստեղծագործական մտքի արդյունքը ներկայացնելու և նոր ճանապարհներ բացելու համար»։

Նշենք, որ գիտաժողովի նյութերն անցնելու են գրախոսության փուլ և դրական եզրակացության պարագայում տպագրվելու են առանձին ժողովածուում։

No Comments

Leave a Reply