bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahis
ՄշակութաԳիծ ՀՀ Լեզվի կոմիտե

Գծիկի գործածության մի յուրահատկության մասին

05.11.2020

Քարոզչամեքենան կարող է լինել ադրբեջանաթուրքական, բայց դիվանագիտական հարաբերությունները՝ ադրբեջանա-թուրքական։


Բառերի այնպիսի միացությունները, որոնք արտահայտում են լեզուների, ժողովուրդների, պետությունների և այլ հարաբերություններ, երկկողմ  (նաև եռակողմ) առնչություններ, ինչպես՝ հայ-իրանական (բարեկամություն), ռուս-հայերեն (բառարան), ֆրանս-բելգիական (գործակցություն), գրվում են միության գծիկով։

Ինչպե՞ս են առաջացել սրանք։ Հայ-իրանական բաղադրությունը, օրինակ, առաջացել էայսպես. հայկական-իրանական կամ հայկական և իրանական կապակցության առաջին բաղադրիչի -ական կրկնվող ածանցը կրճատվել է (և-ը՝ դուրս մղվել), և  բնականորեն կիրառվել գծիկը։ Այդ գծիկն է հուշում, որ ռուս-հայերեն-ընշանակում է հայերեն-ռուսերեն,  ֆրանս-բելգիական-ը՝ ֆրանսիական և բելգիական և այլն։

Այս խմբի մեջ են մտնում ու գծիկով են գրվում նաև այն կազմությունները, որոնց առաջին բաղադրիչն ունի -ա- կամ -ո- մասնիկը, ինչպես՝ գերմանա-հայկական (առնչություններ), իսրայելա-պաղեստինյան (հակամարտություն), անգլո-ամերիկյան (գրականություն)։

Շատերը մտածում են. քանի որ այս կարգի կազմությունների բաղադրիչների միջև հոդակապ կա, հետևաբար դրանք պետք է միասին գրել։ Այնինչ նման դեպքերում այդ ա-նմիացնելու, կապելու դեր չունի, քանի որ այդ բաղադրությունները ցույց են տալիս երկկողմ հարաբերություններ և առաջացել են կրկնվող ածանցի կրճատման հետևանքով։  

Միության գծիկի նշված կիրառության մի դրսևորումն ենք տեսնում վերջին շրջանում հաճախադեպ արցախա-ադրբեջանական բաղադրության մեջ։ Սա պետք է գրվի գծիկով, քանի որ երկկողմ հարաբերություն է ցույց տալիս, այլապես կընկալվի ինչ-որ միասնություն, որ բացառվում է։

Իսկ ահա ադրբեջանաթուրքական քարոզչամեքենա կապակցության առաջին բառի բաղադրիչները միասին են գրված, քանի որ այդ կազմությունը երկկողմ առնչություն, հանդիպադրում ցույց չի տալիս, այլ ընդհակառակը՝ ադրբեջանական և թուրքական միասնություն։

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ 

երկկողմ հարաբերություններ և առնչություններ ցույց տվող կազմությունների բաղադրիչները գրել միության գծիկով, իսկ այն բաղադրությունները, որոնք նշանակում են միասնություն, ամբողջություն, գրել միասին՝ առանց գծիկի։

ՀՀ լեզվի կոմիտե

No Comments

Leave a Reply